ՀՀ ՕՐԵՆՔԸ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹԻ ՄԱՍԻՆ — Հոդված 7 — Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները 1.
Ամփոփում
Հոդված 7. Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները 1. Կատարողական վարույթի մասնակիցներն օրենքով նախատեսված պահանջների և սահմանափակումների պահպանմամբ իրավունք ունեն՝ 1) ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, վարույթի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկներ. 3) մասնակցելու կատարողական գործողություններին. 4) ներկայացնելու դիմումներ, միջնորդություննե
Ամբողջ Տեքստ
Հոդված 7. Կատարողական վարույթի մասնակիցների իրավունքները և պարտականությունները 1. Կատարողական վարույթի մասնակիցներն օրենքով նախատեսված պահանջների և սահմանափակումների պահպանմամբ իրավունք ունեն՝ 1) ծանոթանալու վարույթի նյութերին, ստանալու դրանց պատճենները, վարույթի նյութերից անելու քաղվածքներ, լուսանկարներ, լուսապատճեններ և պատճեններ. 2) հայտնելու բացարկներ. 3) մասնակցելու կատարողական գործողություններին. 4) ներկայացնելու դիմումներ, միջնորդություններ, ապացույցներ և բացատրություններ. 5) վարույթում ծագող հարցերի կապակցությամբ ներկայացնելու դիրքորոշումներ, ներառյալ վարույթի մյուս մասնակիցների միջնորդությունների և դիրքորոշումների վերաբերյալ. 6) բողոքարկելու հարկադիր կատարողի որոշումները, գործողությունները և անգործությունը. 7) կատարելու սույն օրենքով կամ այլ օրենքներով նախատեսված՝ կատարողական վարույթին առնչվող այլ գործողություններ։
2. Կատարողական վարույթի մասնակիցները կրում են սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված պարտականություններ։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
