Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-356-Ն24 հոկտեմբերի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հոկտեմբերի 24-ին «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «12) մանկավարժական աշխատող ` սովորողների կողմից հանրակրթական ծրագրերի յուրացմանը նպաստող և (կամ) կրթության բովանդակության ստեղծման և իրագործման պահանջներն ապահովող ուսումնական հաստատության, ինչպես նաև մասնագիտացված կրթական, մանկավարժահոգեբանական ծառայություն իրականացնող կառույցի աշխատակից.»: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածում՝ 1) 6.1-ին մասի երկրորդ պարբերության «բացառապես» բառը փոխարինել «պետական և» բառերով.

2) 10-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով. «9) միջազգային ծրագրերի իրականացումը:»: Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «3. Սովորողների անվճար հանրակրթությունն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը հիմնադրում է ուսումնական հաստատություններ պետական ոչ առևտրային կազմակերպության կամ հիմնադրամի կազմակերպական-իրավական ձևով (այսուհետ նաև՝ պետական ուսումնական հաստատություն)։».

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4. Կրթության պետական կառավարման լիազորված մարմինը հանդիսանում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների, այդ թվում՝ մասնագիտացված ուսումնական հաստատությունների, ինչպես նաև տարածքային ու հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնների, հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների լիազոր մարմինը:»: Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածում՝ 1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «1. Պետական ուսումնական հաստատության տնօրենին նշանակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:»․ 2) 12-րդ մասից հանել «համապատասխան» բառը.

3) 15-րդ մասը «ուսումնական հաստատության տնօրենը» բառերից հետո լրացնել «յուրաքանչյուր տարի հաստատության խորհուրդ է ներկայացնում զարգացման ծրագրի կատարողականը,» բառերով.

4) 20-րդ մասի 22-րդ կետը «փաստաթղթերի» բառից առաջ լրացնել «էլեկտրոնային» բառով.

5) 21-րդ մասի «16-րդ մասով» բառերը փոխարինել «20-րդ մասով» բառերով. 6) լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-ին մասով. «22.1. Պետական ուսումնական հաստատության համակարգողին (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների) Հայաստանի Հանրապետության մարզերում նշանակում է համապատասխան մարզպետը, իսկ Երևանում՝ Երևանի քաղաքապետը՝ կրթության պետական կառավարման լիազորված մարմնի հետ կազմված հանձնաժողովի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած կարգի պահանջներին համապատասխան:»․ 7) 24-րդ մասի «19-րդ մասով» բառերը փոխարինել «23-րդ մասով» բառերով: Հոդված 5. Օրենքի 26-րդ հոդվածում՝ 1) 2-րդ մասում՝ ա. 1-ին կետը «տվյալ առարկայի մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող և» բառերից հետո լրացնել «(տվյալ առարկայի ոլորտի 80 և ավելի կրեդիտ, ինչպես նաև)» բառերով, բ. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) տվյալ առարկայի հարակից մասնագիտական ոլորտում բարձրագույն կրթություն ունեցող (տվյալ առարկայի ոլորտի 40-79 կրեդիտ) և կամավոր ատեստավորված անձը՝ տվյալ մասնագիտական կրթական ծրագրով կամ առանձին մոդուլներով իրականացվող դասընթացի միջոցով մանկավարժահոգեբանական և ուսումնամեթոդական հմտություններ ապահովող առնվազն 30 կրեդիտ հավաքելու դեպքում.»․ 2) 7-րդ մասի սկիզբը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Հերթական ատեստավորմանը չներկայանալու կամ չատեստավորվելու դեպքում ուսուցիչը մասնակցում է կազմակերպվող հաջորդ հերթական ատեստավորմանը, որին կրկին չներկայանալու կամ կրկին չատեստավորվելու դեպքում ուսուցիչը համարվում է զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանող:».

3) 15-րդ մասի «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին օրենսդրությամբ սահմանված դրական արդյունքի դեպքում կարող է դիմել կամավոր ատեստավորման» բառերը փոխարինել «ուսուցչի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին կարող է մասնակցել միայն կամավոր ատեստավորման դրական արդյունք ունենալու դեպքում» բառերով: Հոդված 6. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 4-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «4) հիմնադրում, վերակազմակերպում է ուսումնական հաստատությունները.».

2) 6.1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6.1) հաստատում է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունում վարչատնտեսական գործընթացի պատվիրակման կարգը.»: Հոդված 7. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) 2-րդ կետից հանել «արտակարգ ընդունակություններ դրսևորած երեխաների, կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների և» բառերը.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) մշակում է ոլորտի քաղաքականությունը, պետական ուսումնական հաստատություններում ապահովում է կրթական ծրագրերի իրականացումը՝ օրենսդրության և հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին համապատասխան․». 3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-5.5-րդ կետերով. «5.1) կրթական ծրագրերի իրականացման համար օժանդակում է ապահով միջավայրի ստեղծմանը. 5.2) օրենսդրությամբ սահմանված կարգով նշանակում, ազատում է պետական ուսումնական հաստատության տնօրենին: Նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով: Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է տնօրենի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը. 5.3) կազմակերպում և անցկացնում է պետական ուսումնական հաստատության տնօրենի ատեստավորումը.

5.4) համակարգում է ուսուցիչների մասնագիտական զարգացման՝ օրենսդրությամբ սահմանված ծրագրերի իրականացումը. 5.5) համակարգում է պետական ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացը.». 4) ուժը կորցրած ճանաչել 6.1-ին կետը.

5) 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «7) սահմանում է հանրակրթական ուսումնական հաստատությունների անվտանգության ապահովման չափանիշները.»: Հոդված 8. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1․1-1.4-րդ կետերով. «1.1) իրականացնում է պետական ուսումնական հաստատություններում վարչատնտեսական գործառույթների համակարգում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների). 1.2) իրականացնում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից վարչատնտեսական գործառույթների պատվիրակված ծառայությունների իրականացման մշտադիտարկում (բացառությամբ մասնագիտացված ուսումնական հաստատությունների և հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոնների). 1.3) ըստ անհրաժեշտության՝ հավաքում, ամփոփում և կրթության պետական կառավարման լիազորված մարմին է ներկայացնում ուսումնական հաստատություններին վերաբերող տեղեկատվությունը, ինչպես նաև հաստատում է ուսումնական հաստատությունների կողմից Կրթության կառավարման տեղեկատվական համակարգ մուտքագրված տվյալները. 1.4) իրականացնում է ոլորտի ոչ ֆինանսական ցուցանիշների ընդունման, ամփոփման աշխատանքներ և ներկայացնում կրթության պետական կառավարման լիազորված մարմին.».

2) 2-րդ և 3-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) աջակցում է ուսումնական հաստատությունների կողմից Հայաստանի Հանրապետության կրթության մասին օրենսդրության և կրթության պետական կառավարման լիազորված մարմնի ընդունած նորմատիվ իրավական ակտերի կատարմանը. 3) մասնակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած, ինչպես նաև պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման և հանրակրթության մեջ ներգրավման աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.».

3) 4-րդ կետը «պահպանումը» բառից հետո լրացնել «, գույքի ընդունման և հանձնման գործառույթների իրականացումը» բառերով.

4) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «5) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է տվյալ պետական ուսումնական հաստատության համակարգողին և նրա հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր՝ հինգ տարի ժամկետով։ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով վաղաժամկետ դադարեցնում է համակարգողի հետ կնքած աշխատանքային պայմանագիրը.»․ 5) 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «6) աջակցում է ուսումնական հաստատություններում սովորողների և շրջանավարտների ամփոփիչ ատեստավորման գործընթացին.»: Հոդված 9. Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին կետով. «1.1) աջակցում է կրթահամալիրների՝ որպես համայնքային կենտրոնների գործունեության զարգացմանը.».

2) 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «2) աջակցում է պարտադիր կրթությունից դուրս մնացած և պարտադիր կրթությունից դուրս մնալու ռիսկի տակ գտնվող երեխաների հայտնաբերման, ինչպես նաև համայնքում գործող խնամակալության և հոգաբարձության մարմին ուղղորդված երեխային հանրակրթության մեջ ներգրավելու աշխատանքներին՝ համագործակցելով ուսումնական հաստատության, համայնքի և շահագրգիռ մարմինների պատասխանատուների հետ.»: Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ մասով. «9. Պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների անվանակոչության գործընթացը կարող է իրականացվել սույն օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 4.1-ին կետով սահմանված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտի ընդունումից հետո:»: Հոդված 11. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանվող՝ Հայաստանի Հանրապետության մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին և 6-րդ կետերով, 7-րդ հոդվածի 3-րդ կետով լրացվող Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 5.2-րդ կետով, սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին կետով լրացվող Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 1․1-ին, 1․2-րդ կետերով, ինչպես նաև 4-րդ կետով փոփոխվող՝ Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով նախատեսված լիազորությունների իրականացման սկիզբ է համարվում 2026 թվականի սեպտեմբերի 1-ը, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների ենթակայության փոփոխության դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ը: Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ կետով փոփոխվող՝ Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի 6․1-ին կետն ուժը կորցրած է ճանաչվում մարզպետարանների աշխատակազմերի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների դեպքում՝ 2027 թվականի սեպտեմբերի 1-ից: Հոդված 12. Սույն օրենքով նախատեսված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի ընդունման ժամկետը սահմանել սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ տասներկուամսյա ժամկետում: Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. նոյեմբերի 18 Երևան ՀՕ-356-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 19 նոյեմբերի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-356-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (29.11.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.11.10-2025.11.23 Պաշտոնական հրապարակման օրը 19.11.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 24.10.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 18.11.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 29.11.2025 Հիմնական ակտ 24.10.2025, ՀՕ-356-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 10.07.2009, ՀՕ-160-Ն 10.07.2009, ՀՕ-160-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 21.01.2026, N 44-Ա ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ «ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2025 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՀՕ-356-Ն ՕՐԵՆՔԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
24 հոկտեմբերի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-356-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել