Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332 — Հարկային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը 1.
ARLISՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332AI Ինդեքսավորված

ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 332 — Հարկային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 332. Հարկային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը 1. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմինը հարկային հսկողությունն իրականացնում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը: 2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից գնահատվող ռիսկը հարկ վճարողի կողմից հարկի գումարը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ դրանք

Ամբողջ Տեքստ

Հոդված 332. Հարկային հսկողության ընտրողականությունը և ռիսկերի կառավարման համակարգը 1. Օրենսգրքով սահմանված դեպքերում հարկային մարմինը հարկային հսկողությունն իրականացնում է ընտրողականության սկզբունքով՝ կիրառելով ռիսկերի կառավարման համակարգը:

2. Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից գնահատվող ռիսկը հարկ վճարողի կողմից հարկի գումարը կամ հարկման բազան թաքցնելուն կամ դրանք պակաս ցույց տալուն կամ հարկերը ճիշտ չհաշվարկելուն կամ դրանք չվճարելուն կամ հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի այլ պահանջներ չկատարելուն ուղղված գործողության կամ անգործության և դրանց արդյունքում պետությանը վնաս հասցնելու հավանականությունն է՝ հաշվի առնելով հասցված կամ ակնկալվող վնասների մեծությունն ու ծանրության աստիճանը:

3. Հարկային հսկողության շրջանակներում հարկային մարմնի կողմից ռիսկերի գնահատումը ռիսկայնության աստիճանը բնորոշող չափորոշիչների հիման վրա իրականացվող՝ հարկ վճարողի (վճարողների) գործունեությունից, գործողությունից կամ անգործությունից և հարկային մարմին ներկայացվող հարկային հաշվարկների ու հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների վերլուծության արդյունքներից բխող ռիսկերի բնորոշումն է, ըստ ռիսկայնության աստիճանների հարկ վճարողի (վճարողների) ու նրա (նրանց) գործունեության գնահատումն ու դասակարգումը:

4. Հարկային հսկողության շրջանակներում ռիսկերի կառավարման համակարգը հիմնվում է ռիսկերի գնահատման վրա և ներառում է ռիսկերի հայտնաբերմանը, հարկային մարմնին հսկողության լիազորություններ վերապահող իրավական ակտերի պահանջների խախտումների կանխարգելմանն ու դրանց հակազդմանն ուղղված միջոցառումների ամբողջությունը՝ նպատակ ունենալով ապահովել հարկային մարմնի ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու պետության համար ակնկալվող վնասները նվազագույնի հասցնելը:

5. Հարկային մարմինը թեմատիկ հարկային ստուգումն իրականացնում է ռիսկային համարվող հարկ վճարողների մոտ: Ռիսկի վրա հիմնված թեմատիկ հարկային ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը հաստատում է Կառավարությունը, իսկ հարկային մարմինը՝ դրանց հաշվարկման և գնահատման կարգը, որում պարունակվող տեղեկատվությունը, այդ թվում՝ ռիսկերի պրոֆիլներում ու ցուցիչներում պարունակվող տեղեկատվությունը, գաղտնի է և ենթակա չէ հրապարակման: (332-րդ հոդվածը փոփ. 21.06.18 ՀՕ-338-Ն, լրաց.

28.02.24 ՀՕ-95-Ն) (21.06.18 ՀՕ-338-Ն օրենքն ունի անցումային դրույթ) &#9878

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել