ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 13 հունվարի 2010թ. ՍԴԴԿՈ - | ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԻ ԵՎ ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
13 հունվարի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը.
Նախագահությամբ` Վ. Պողոսյանի
Անդամակցությամբ՝ Կ. Բալայանի
Վ.Հովհաննիսյանի
քննության առնելով ՀՀ քաղաքացիներ Արամ Սարգսյանի եւ
Կարապետ Ռուբինյանի դիմումի ընդունելիության հարցը,
ՊԱՐԶԵՑ
1. Արամ Սարգսյանը եւ Կարապետ Ռուբինյանը ՀՀ
սահմանադրական դատարան են դիմել 22.12.2009թ.: Դիմողները ՀՀ վճռաբեկ դատարանի որոշումները ստացել են փոստով համապատասխանաբար 2009թ. հունիսի 22-ին եւ 2009թ. հուլիսի 23-ին:
2. Դիմողները վիճարկում են ՀՀ քրեական օրենսգրքի 225, 2251 եւ 300 հոդվածների համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը։
3. Առկա է պետական տուրքի վճարումից ազատելու վերաբերյալ
միջնորդություն։
4. Վիճարկվող դրույթների հակասահմանադրականության
վերաբերյալ դիմողները նշում են, որ ՀՀ քրեական վերը նշված հոդվածները անորոշ, ոչ միանշանակ եւ ոչ հստակ ձեւակերպում են ստացել, հետեւաբար` ենթարկվում են կամայական եւ չափազանց լայն մեկնաբանության, ինչը հակասում է իրավական որոշակիության սկզբունքներն ամրագրող ՀՀ Սահմանադրության 1, 3, 6 եւ 43 հոդվածներին։
5. «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69 հոդվածի 1- ին մասի համաձայն՝ անհատական դիմում կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության եւ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որեւէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, եւ որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը։ Ուսումնասիրելով դիմումը եւ կից փաստաթղթերը՝ գտնում ենք որ վիճարկվող դրույթները չեն կիրառվել դատարանների կողմից, այլ դրանք կիրառել է նախաքննության մարմինը, իսկ ՀՀ վճռաբեկ դատարանի` 03.07.2009թ. եւ 27.05.2009թ.
համապատասխան որոշումներում պարզապես արձանագրված է, որ
նախաքննության մարմինը դիմողներին մեղադրանք է առաջադրել հենց վիճարկվող հոդվածներով։ ՀՀ սահմանադրական դատարանի 04.04.2008թ. ՍԴՈ-747 որոշմամբ արտահայտվել է իրավական այն դիրքորոշումը, ըստ որի դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի վկայակոչումը կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառում», երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետեւանքներ։ Դիմողների համար
համապատասխան իրավական հետեւանքներ առաջացել են ոչ թե
ընդհանուր իրավասության դատարանների դատական ակտերում
վիճարկվող դրույթների վկայակոչման արդյունքում, այլ նախաքննության մարմնի կողմից, երբ նրանց մեղադրանք է առաջադրվել վերը նշված հոդվածներով։
Ելնելով դիմումի եւ կից փաստաթղթերի ուսումնասիրությունից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 2-րդ կետով եւ 69 հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերով` ՀՀ սահմանադրական դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ
1. ՀՀ քրեական օրենսգրքի 225, 2251 եւ 300 հոդվածների` ՀՀ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ քաղաքացիներ Արամ Սարգսյանի եւ Կարապետ Ռուբինյանի դիմումի քննությունը մերժել:
2. Դատական կազմի սույն որոշումն ընդունվել է ՀՀ
սահմանադրական դատարանի անունից:
Նախագահող՝
Անդամներ՝
ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ Դ
ՔԱՐՏՈՒՂ
ՐՈՒԹՅՈՒՆ
ՏԱՐԱՆԻ I Շ Խ US 1 4 0
30
Վ. ՊՈՂՈՍՅԱՆ
Կ. ԲԱԼԱՅԱՆ
ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
13 հունվարի 2010 թվական
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 13 հունվարի, 2010 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
