ՌՈԲԵՐՏ ՆՈՐԻԿԻ ՄԵՂԵՐԴԻՉ-ՂԱՐԱՍՍԵՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-1)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 21 հունվարի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 1 | ՌՈԲԵՐՏ ՆՈՐԻԿԻ ՄԵՂԵՐԴԻՉ-ՂԱՐԱՍՍԵՄՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄՈՎ ԳՈՐԾԻ ՔՆՆՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՍԱՄԲ
ՄԵՐԺԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քաղ. Երեւան
21 հունվարի 2010թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 2 դատական կազմը՝
Նախագահությամբ` Մ. Թոփուզյանի
Անդամակցությամբ` Հ. Դանիելյանի
Հ. Նազարյանի
Ուսումնասիրելով Ռոբերտ Նորիկի Մեղերդիչ-Ղարասսեմյանի դիմումով գործը
քննության ընդունելու մասին հարցը,
ՊԱՐԶԵՑ.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի`
Ռոբերտ Մեղերդիչ-Ղարասսեմյանը 11.01.2010թ. դիմել է ՀՀ սահմանադրական
դատարան` խնդրելով քննության առնել եւ որոշել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 221-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետի, 28-րդ հոդվածի չորրորդ մասի եւ 45-րդ հոդվածի առաջին մասի համապատասխանությունը ՀՀ
Սահմանադրությանը:
Տվյալ անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքում
բացահայտվեց, որ այն մասնակի` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 221-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով եւ 28-րդ հոդվածի չորրորդ մասով համապատասխանում է
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27, 28-րդ հոդվածների պահանջներին, պահպանվել է սահմանադրական դատարան դիմելու` օրենքով սահմանված ժամկետը, իսկ դիմողն սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Հարկ է մատնանշել, որ գործի քննությունը ՀՀ քաղ. դատ. օր.-ի 45-րդ հոդվածի առաջին մասով ենթակա է մերժման, քանի որ սույն իրավանորմը դիմողի նկատմամբ որեւէ դատական ակտով չի կիրառվել եւ, հետեւաբար, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետի` նշված դրույթի մասով առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու հիմք:
Ելնելով վերոգրյալից եւ ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի
մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2-րդ կետով, 69-րդ հոդվածով, ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26-րդ հոդվածով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Ռոբերտ Մեղերդիչ-Ղարասսեմյանի դիմումով գործը` ՀՀ քաղ. դատ. օր.-ի
221-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով եւ 28-րդ հոդվածի 4-րդ մասով ընդունել քննության:
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել
ՀՀ Ազգային Ժողովին:
3. Սույն դիմումով գործի քննության ընդունումը` ՀՀ քաղ. դատ. օր.-ի 45-րդ հոդվածի 1-ին մասի մասով մերժել:
Նախագահող`
Անդամներ`
ՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՀՄԱՆԱԴՐ
ՐՈՒԹՅՈՒՆ
27
21 հունվարի 2010 թվականի
ՍԴԴԿՈ/2-1
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 21 հունվարի, 2010 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/2-1
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
