ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 22 — Պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը 1.
Ամփոփում
Հոդված 22. Պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը 1. Պատիժ կատարող հիմնարկներում և մարմիններում պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են կազմակերպվել աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներ: Սույն մասով նախատեսված կանոնն արգելք չէ պատիժ կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 22. Պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությունը դատապարտյալների վերասոցիալականացմանը և նրա դրական վարքագծի ձևավորմանը 1. Պատիժ կատարող հիմնարկներում և մարմիններում պետական մարմինների, հասարակական կամ այլ կազմակերպությունների աջակցությամբ կամ անմիջական մասնակցությամբ կարող են կազմակերպվել աշխատանքային, կրթական, մշակութային, մարզական, կրոնական և այլ միջոցառումներ: Սույն մասով նախատեսված կանոնն արգելք չէ պատիժ կատարող հիմնարկի կամ մարմնի նախաձեռնությամբ համապատասխան միջոցառումներ կազմակերպելու համար:
2. Պատիժ կատարող մարմին կամ հիմնարկ կարող է հրավիրվել հոգևորական։ Թույլատրվում է կազմակերպել կրոնական ծիսակատարություններ, օգտվել պաշտամունքի առարկաներից և կրոնական գրականությունից։ Քրեակատարողական հիմնարկում և կարգապահական գումարտակում այդ նպատակով կարող է առանձնացվել համապատասխան տարածք:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
