Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165 — Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.
ARLISՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165AI Ինդեքսավորված

ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 165 — Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը. 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կ

Ամբողջ Տեքստ

Հոդված 165. Ամենամյա արձակուրդի համար անհրաժեշտ աշխատանքային ստաժը Աշխատանքային տարում, որի համար տրամադրվում է ամենամյա արձակուրդ, ներառվում են` 1) փաստացի աշխատած ժամանակահատվածը. 2) այն ժամանակահատվածը, որի ընթացքում, օրենսդրությանը համապատասխան, պահպանվում են աշխատողի աշխատատեղը (պաշտոնը) և աշխատավարձը` ամբողջությամբ կամ մասամբ, բացառությամբ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 126-րդ հոդվածով սահմանված կարգով մեղադրյալի կարգավիճակ ունեցող՝ հանրային ծառայության մեջ գտնվող անձին հատուցում վճարելու այն ժամանակահատվածների, երբ քրեական վարույթի ավարտի դեպքում կայացվել է մեղադրական դատավճիռ, կամ քրեական հետապնդումը դադարեցվել է ոչ ռեաբիլիտացնող հիմքով. 3) աշխատողի ժամանակավոր անաշխատունակության ժամանակահատվածը. 4) վճարովի ամենամյա արձակուրդի ժամանակահատվածը. 5) հարկադիր պարապուրդում աշխատողի գտնվելու ժամանակահատվածը` նախկին աշխատանքում վերականգնվելու դեպքում. 6) օրինական գործադուլի ժամանակահատվածը. 6.1) վարժական հավաքների մասնակցելու, զորահավաքային զինվորական ծառայություն իրականացնելու կամ որպես զինվորական ծառայության մեջ չգտնվող անձ (կամավորական)՝ կամավորական հիմունքներով Հայաստանի Հանրապետության, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կամ պաշտպանության ոլորտում պետական լիազոր մարմնի հետ ռազմական փոխօգնության պայմանագրերի հիման վրա այլ երկրների պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու ժամանակահատվածը. 7) օրենսդրությամբ սահմանված այլ ժամանակահատվածներ: (165-րդ հոդվածը փոփ. 24.06.10 ՀՕ-117-Ն, լրաց.

09.10.20 ՀՕ-460-Ն, 25.03.21 ՀՕ-124-Ն, փոփ.

09.06.22 ՀՕ-157-Ն, 03.05.23 ՀՕ-160-Ն ) (09.10.20 ՀՕ-460-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ ) (09.06.22 ՀՕ-157-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթ ) ( 03.05.23 ՀՕ-160-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել