Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 106 — Գնդի հրետանու պետը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 106AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 106 — Գնդի հրետանու պետը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 106. Գնդի հրետանու պետը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով. - ղեկավարել գնդի հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, ինչպես նաև գումարտակային հրետանային ստորաբաժանումները իր մասնագիտության գծով. - վարել գնդի սպաների և ենթասպաների նախապատրաստումը հրետանու մարտական կիրառման գծով, ինչպես նաև զորավա

Ամբողջ Տեքստ

Հոդված 106. Գնդի հրետանու պետը պարտավոր է` - մասնակցել գնդի մարտական և զորահավաքային պատրաստականության, մարտական պատրաստության պլանների մշակմանը և կազմակերպել դրանց կատարումն իր մասնագիտության գծով. - ղեկավարել գնդի հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստությունը, ինչպես նաև գումարտակային հրետանային ստորաբաժանումները իր մասնագիտության գծով. - վարել գնդի սպաների և ենթասպաների նախապատրաստումը հրետանու մարտական կիրառման գծով, ինչպես նաև զորավարժություններ և պարապմունքներ անցկացնել գնդի հրետանային ստորաբաժանումների հետ իր մասնագիտության գծով. - գիտենալ գնդի հրետանային ստորաբաժանումների յուրաքանչյուր սպայի, ենթասպայի և սերժանտի բարոյահոգեբանական հատկանիշները, ընդհուպ մինչև հրանոթի (անձնակազմի, ջոկի) հրամանատարը ներառյալ, մշտապես նրանց հետ անհատական աշխատանք տանել զինվորական դաստիարակության գծով. - ղեկավարել ուսումնանյութական բազայի սարքավորումը իր մասնագիտության գծով. - հսկողություն իրականացնել գնդի հրետանային ստորաբաժանումներում սպառազինության և զինամթերքի պահպանության և սպասարկման ժամանակ հակահրդեհային պահանջների կատարման նկատմամբ. - գնդի հրետանային ստորաբաժանումներում ոչ պակաս, քան տարին երկու անգամ ստուգել սպառազինության տեխնիկական վիճակը, լրակազմության, հաշվառման և պահպանության կարգը. - ժամանակին ենթականերին հասցնել հրաձգության, զինավարժության պարապմունքների և տեխնիկայի, սարքերի և զինամթերքի հետ աշխատանքի անվտանգության կանոնները և պահանջել դրանց կատարումը: Գ ՆԴԻ ՀԱԿԱՕԴԱՅԻՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ-ԴԻՎԻԶԻՈՆԻ ՀՐԱՄԱՆԱՏԱՐ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել