Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-164-Ն6 դեկտեմբերի, 2004 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Руский Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2004 թվականի դեկտեմբերի 6-ին «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Գույքահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (26 դեկտեմբերի 2002 թվականի, ՀՕ-491) 8-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետով` «5) ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2005-2006 թվականների ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորությունը դադարում է այդ փոխադրամիջոցի վերջին տարեկան տեխնիկական զննության տարվան հաջորդող տարվա հունվարի 1-ից սկսած:»: Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «2. Գույքահարկ վճարող կազմակերպությունները գույքահարկի եռամսյակային հաշվարկները մինչև հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը ներառյալ ներկայացնում են` 1) հարկվող օբյեկտ համարվող շինությունների մասով` ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների)` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին (առանձնացված ըստ համայնքների)` մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև շինության գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, գ) Երևան քաղաքից և քաղաքային համայնքներից դուրս գտնվող շինությունների համար` շինության գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին (առանձնացված ըստ համայնքների). 2) հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների մասով` ա) Երևան քաղաքի թաղային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2004 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2004 թվականի առաջին եռամսյակից սկսած, բ) քաղաքային համայնքների վարչական սահմաններում հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրը սպասարկող համապատասխան հարկային մարմին` մինչև 2005 թվականի չորրորդ եռամսյակը ներառյալ, ինչպես նաև իրենց գտնվելու վայրի տեղական ինքնակառավարման մարմին` 2005 թվականի առաջին եռամսյակից սկսած, գ) Երևան քաղաքից և քաղաքային համայնքներից դուրս հաշվառված կազմակերպությունները` իրենց գտնվելու վայրի համապատասխան հաշվառող մարմին:»: Հոդված 3. Օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերությունով` «Ֆիզիկական անձանց պատկանող հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցի` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով 2005-2006 թվականների ընթացքում խոտանման դեպքում գույքահարկի պարտավորության դադարեցման (համապատասխան հաշվառող մարմնի կողմից գույքահարկի պարտավորությունների վերահաշվարկման) համար հիմք են հանդիսանում փոխադրամիջոցների տեխնիկական զննություն իրականացնող մարմնի` սույն օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով ներկայացված տեղեկությունները կամ գույքահարկ վճարողին տրված համապատասխան խոտանման ակտը, որոնցում պարտադիր նշվում է տվյալ փոխադրամիջոցի վերջին տեխնիկական զննության տարեթիվը:»: Հոդված 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ` « Հոդված 23. Գ ՈՒՅՔԱՀԱՐԿ ՎՃԱՐՈՂՆԵՐԻՆ ՀԱՇՎԱՌՈՂ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ 1. Սույն օրենքի իմաստով ֆիզիկական անձանց մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում` 1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի. 2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` ֆիզիկական անձանց շինությունների և փոխադրամիջոցների գույքահարկի ինքնուրույն հաշվարկն իրականացնող տեղական ինքնակառավարման մարմինները գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց հաշվառող մարմին են համարվում սույն օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն` գույքահարկի ինքնուրույն հաշվարկը սկսելու օրվանից:

2. Սույն օրենքի իմաստով կազմակերպությունների մասով գույքահարկ վճարողներին հաշվառող մարմին են համարվում` 1) Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները` մինչև 2006 թվականի հունվարի 1-ը, իսկ 2006 թվականի հունվարի 1-ից` Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները, բացառությամբ սույն մասի 2-րդ կետում նշված դեպքի. 2) անկախ սույն մասի 1-ին կետի դրույթներից` Երևան քաղաքի թաղային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում 2004 թվականի հունվարի 1-ից, իսկ քաղաքային համայնքները` 2005 թվականի հունվարի 1-ից: Մինչև 2005 թվականի հունվարի 1-ը` Երևան քաղաքի թաղային համայնքները, իսկ մինչև 2006 թվականի հունվարի 1-ը քաղաքային համայնքները գույքահարկ վճարող կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում հարկային մարմինների հետ համատեղ:

3. Անկախ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և 2-րդ մասի 1-ին կետի դրույթներից` համայնքների վարչական սահմաններից դուրս գտնվող շինությունների մասով գույքահարկ վճարող ֆիզիկական անձանց և կազմակերպություններին հաշվառող մարմին են համարվում Հայաստանի Հանրապետության հարկային մարմինները:

4. Հայաստանի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինների կողմից գույքահարկ վճարողների հաշվառման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2005 թվականի հունվարի 1-ից: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2004 թ. դեկտեմբերի 29 Երևան ՀՕ-164-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-164-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.01.2005-01.01.2021) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2004.12.30/73(372) Հոդ.1495 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 06.12.2004 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 29.12.2004 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.01.2005 Ուժը կորցրել է 01.01.2021 Հիմնական ակտ 06.12.2004, ՀՕ-164-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 26.12.2002, ՀՕ-491-Ն 26.12.2002, ՀՕ-491-Ն Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
6 դեկտեմբերի, 2004 թ.
Գործի #:
ՀՕ-164-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել