Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 325 — Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 325AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 325 — Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 325. Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները 1. Ապացույցները հետազոտվում են նախնական դատալսումներում սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ: 2. Կողմն իրավունք ունի իր ներկայացրած և հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը հետազոտման ներկայացնելու սահմանված հաջորդականությունից ավելի շուտ` հարցաքննության

Ամբողջ Տեքստ

Հոդված 325. Ապացույցների հետազոտման ընդհանուր կանոնները 1. Ապացույցները հետազոտվում են նախնական դատալսումներում սահմանված հերթականությամբ և հաջորդականությամբ:

2. Կողմն իրավունք ունի իր ներկայացրած և հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը հետազոտման ներկայացնելու սահմանված հաջորդականությունից ավելի շուտ` հարցաքննության ընթացքում:

3. Կողմն իրավունք ունի հետազոտման ենթակա ապացույցների ցանկում ընդգրկված իրեղեն ապացույցները, ապացուցողական և վարութային այլ գործողությունների արձանագրությունները կամ արտավարութային փաստաթղթերը առանց հետազոտման ներկայացնելու հարցաքննվողին` դրա վերաբերյալ տալով հարցեր:

4. Յուրաքանչյուր կողմ իրավունք ունի ապացույցների հետազոտման ընթացքում դատարանին միջնորդել սահմանափակելու իր ներկայացրած ապացույցների հետագա հետազոտումը: Դատարանը մերժում է միջնորդությունը, եթե գտնում է, որ դա կարող է կասկածի տակ դնել վարույթի արդարացիությունը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել