Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-523 փետրվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-5)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 23 փետրվարի 2018թ. ՍԴԴԿՈ/2 - 5 | ԻՐԻՆԱ ԵԴԻԳԱՐՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

ՈՐՈՇՈՒՄԸ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

22 փետրվարի 2018թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ա. Խաչատրյանի

Անդամակցությամբ Ֆ. Թոխյանի

Հ. Նազարյանի

Ուսումնասիրելով Իրինա Եդիգարյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

1. ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն Իրինա Եդիգարյանը 2018 թվականի փետրվարի 6-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով. «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասը, 414.2 հոդվածի 1- ին մասի դրույթները ճանաչել հակասահմանադրական, քանի որ խախտվել են ՀՀ Սահմանադրության 60, 61, 62, 63, 64, 66, 67, 68, 69 հոդվածներըե։

2. Գործի դատավարական նախապատմությունը հանգում է հետևյալին. դիմողը 2016 թվականի դեկտեմբերի 7-ին և դեկտեմբերի 30-ին դիմումներ է ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին։

ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության դատախազ Վ. Դոլմազյանը 2016 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 12/12/9935-16 և 2017 թվականի հունվարի 19-ի թիվ 12-525-16 գրություններով պատասխանել է դիմողի դիմումներին։

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի փետրվարի 21-ի և 2017 թվականի մարտի 17-ի որոշումներով դիմողի բողոքները մերժվել են։ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի մարտի 30-ի և 2017 թվականի մայիսի 12-ի որոշումներով դիմողի բողոքները մերժվել են Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2017 թվականի փետրվարի 21-ի և 2017 թվականի մարտի 17-ի որոշումները թողնելով օրինական ուժի մեջ։

ՀՀ վճռաբեկ դատարանի 2017 թվականի օգոստոսի 1-ի որոշումներով մերժվել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2017 թվականի մարտի 30-ի և 2017 թվականի մայիսի 12-ի որոշումների դեմ դիմողի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմն անհրաժեշտ է համարում նշել, որ դիմողն սպառել է դատական պաշտպանության միջոցները և դիմելով ՀՀ սահմանադրական դատարան վիճարկել է վերջնական դատական ակտեր հանդիսացող ՀՀ վճռաբեկ դատարանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժելու մասին թիվ ԵԿԴ/0007/11/17 և թիվ ԵԿԴ/0032/11/17 գործերով որոշումներում վկայակոչված ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները։ Դիմումի շարադրանքից հնարավոր չէ պատկերացում կազմել այն մասին, թե դիմողը որ դատական գործի շրջանակներում է վիճարկում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան դրույթները։

4. Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32 և 69- րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը Սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման հետևյալ

պատճառաբանությամբ.

4.1. Դիմումին կից ներկայացված դատական ակտերի, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0007/11/17 գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին և ՀՀ վճռաբեկ դատարանի թիվ ԵԿԴ/0032/11/17 գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին որոշումների ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը, ինչպես նաև 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերը նրա նկատմամբ չեն կիրառվել, չնայած այն հանգամանքին, որ վկայակոչվել են վերոնշյալ որոշումներում։

Երկու տարբեր դատական գործերով վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս դիմողը փաստարկել է, որ դրանք պետք է ընդունել վարույթ, քանի որ առկա է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմքը, այն է առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։ Ընդ որում, երկու գործերի հետ կապված վճռաբեկ բողոքներ ներկայացնելիս դիմողը մատնանշել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված միևնույն հիմքը։ Անդրադառնալով դիմողի վճռաբեկ բողոքներին ՀՀ վճռաբեկ դատարանը 2017 թվականի օգոստոսի 1-ին կայացրած իր երկու որոշումներով արձանագրել է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ, քանի որ բողոքաբերը չի հիմնավորել, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա։

Դիմողի կողմից վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1- րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերը վերաբերում են համապատասխանաբար վճռաբեկ բողոքը վերադարձնելուն և վճռաբեկ բողոքն առանց քննության թողնելուն։ Մինչդեռ խնդրո առարկա գործերի շրջանակում ՀՀ վճռաբեկ դատարանն իր որոշումներով մերժել է դիմողի տարբեր գործերով ներկայացված վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը։ Ինչ վերաբերում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մա- սին, ապա խնդրո առարկա գործերի շրջանակներում դիմողի ներկայացրած վճռաբեկ բողոքները ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից առանց քննության չեն թողնվել։ ՀՀ վճռաբեկ դատարանը, մերժելով վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը, արձանագրել է, որ «... ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքը հիմնավորված չէ, քանի որ բողոքաբերը չի հիմնավորել, որ առերևույթ թույլ է տրվել դատական սխալ, որը կարող էր ազդել գործի ելքի վրա... ե։ Այսինքն դիմողի նկատմամբ առաջացած անցանկալի հետևանքները պայմանավորված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2- րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի հիմնավորված չլինելու հանգամանքով։ Անհատական դիմումին առաջադրվող սահմանադրական և օրենսդրական պահանջներից մեկն էլ այն է, որ անհատական դիմում կարող է ներկայացնել այն անձը, որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ։ ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի իմաստով «օրենքի դրույթի կիրառումե հասկացության սահմանադրաիրավական բովանդակությունը ՀՀ սահմանադրական դատարանը բացահայտել է իր 2008 թվականի ապրիլի 4-ի ՍԴՈ-747 որոշման մեջ, մասնավորապես, արտահայտելով հետևյալ իրավական դիրքորոշումը, ըստ որի «...ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ մասի «...իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի...ե, ... բառակապակցության մեջ «կիրառումե հասկացությունը չի վերաբերում դատական ակտերում օրենքի այս կամ այն դրույթի ցանկացած վկայակոչման։ Միայն այն պարագայում դա կարող է դիտարկվել որպես օրենքի դրույթի «կիրառումե, երբ անձի համար այն առաջացնում է իրավական հետևանքներ։ Բոլոր այն դեպքերում, երբ վկայակոչումն ունի ծանուցողական բնույթ կամ դրա միջոցով դատավարության կողմի ուշադրությունն է հրավիրվում իր գործողությունների օրինականության վրա, հարցի սահմանադրականության բարձրացման տեսանկյունից չի կարող դիտարկվել որպես օրենքի դրույթի կիրառումե։

ՀՀ Սահմանադրության (2005 թվականի փոփոխություններով) 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն «...սահմանադրական

դատարան կարող են դիմել ... «յուրաքանչյուր ոք կոնկրետ

գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունըե։ Վերը հիշատակված սահմանադրական նորմն իր որոշակիացումն է ստացել «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում, որը սահմանել է ֆիզիկական և իրավաբանական անձանց դիմումների ընդունելիության պայմանները։ Դիմում կարող է ներկայացնել այն ֆիզիկական կամ իրավաբանական անձը,

որը հանդիսացել է ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից,

որի նկատմամբ ընդհանուր իրավասության կամ մասնագիտացված դատարանի կողմից կիրառվել է օրենքի դրույթ,

որի նկատմամբ վիճարկվող դրույթը կիրառվել է գործը լուծող

վերջնական դատական ակտով,

որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասում նշված որևէ պայմանի բացակայության դեպքում անհատական դիմում ներկայացրած ֆիզիկական կամ իրավաբանական անձը Սահմանադրական դատարան դիմելու համար իրավասու սուբյեկտ չէ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ կետով թիվ 2 դատական կազմը գտնում է, որ վիճարկվող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 1- ին և 2-րդ մասերի և 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի դրույթների մասով անհատական դիմումի հիման վրա ՀՀ սահմանադրական դատարանի կողմից գործի քննության ընդունումը ենթակա է մերժման։

4.2. ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը գտնում է, որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի դրույթի մասով դիմումն ակնհայտ անհիմն է։

Այսպես, դիմողը, վիճարկելով նշյալ դրույթի սահմանադրականությունը, չի ներկայացրել իրավական փաստարկներ, հիմնավորումներ դրա ենթադրյալ հակասահմանադրականության վերաբերյալ։

«Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի համաձայն անհատական դիմումների քննությունը ... կարող է մերժվել նաև այն դեպքերում, երբ անհատական դիմումն ակնհայտ անհիմն է ...։ Այս պահանջի լույսի ներքո Սահմանադրական դատարան անհատական դիմում ներկայացնելիս անձը պետք է հստակ պատկերացնի իր նկատմամբ վերջնական դատական ակտով կիրառված օրենքի նորմի բովանդակությունը և փորձի գնահատել ու նախատեսել սահմանադրական դատարանում իր իրավունքների պաշտպանությանն ուղղված և Սահմանադրությամբ ու օրենքով թույլատրելի հետագա գործողությունները, ինչպես նաև պետք է փորձի բավարար կերպով իրավաբանորեն հիմնավորել, թե իր սահմանադրական ո՞ր իրավունքներն են խախտվել և ի՞նչ է ակնկալում Սահմանադրական դատարանում դիմումի քննության արդյունքում։ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն անհատական դիմումը պետք է հղումներ պարունակի օրենքի այն դրույթներին, որոնց սահմանադրականությունը վիճարկվում է, և Սահմանադրության այն դրույթներին, որոնց, ըստ դիմողի, հակասում են տվյալ դրույթները։ Միաժամանակ, դիմողը պետք է նաև հիմնավոր և պատշաճ ձևով հիմնավորի, թե իր կողմից վիճարկվող նորմերի «հակասահմանադրականությանե արդյունքում իր որ սահմանադրական իրավունքն է խախտվել, ինչպես նաև հիմնավորի իր սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի առկայությունը, պահանջներ, որոնք չպահպանելը, ըստ «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է։

4.3. ՀՀ սահմանադրական դատարանն իր 2015 թվականի մարտի 17-ի ՍԴՈ- 1196 և 2015 թվականի դեկտեմբերի 22-ի ՍԴՈ-1249 որոշումներով ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող է ճանաչել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.1-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխանաբար 2-րդ և 1-ին կետերը տվյալ որոշման մեջ արտահայտված իրավական

դիրքորոշումների շրջանակներում։ Հետևաբար, այդ դրույթների մասով առկա է ՀՀ սահմանադրական դատարանի կողմից անհատական դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ կետով նախատեսված հիմք։

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասինե ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 2, 3 և 6-րդ կետերով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 1-ին և 7-րդ մասերով, ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Իրինա Եդիգարյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել։

Նախագահող

Անդամներ

22 փետրվարի 2018 թվականի

ՍԴԴԿՈ/2-5

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
23 փետրվարի, 2018 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-5
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել