Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127 — Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 127 — Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 127. Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող քրեաիրավական ներգործության միջոցի տեսակն ու չափը որոշելիս հաշվի են առնվում կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, հանցագործության հետևանքների չեզոքացմանն ուղղված իրավաբանական անձի

Ամբողջ Տեքստ

Հոդված 127. Իրավաբանական անձի նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցները նշանակելիս հաշվի առնվող հանգամանքները 1. Իրավաբանական անձի նկատմամբ նշանակվող քրեաիրավական ներգործության միջոցի տեսակն ու չափը որոշելիս հաշվի են առնվում կատարված հանցանքի բնույթն ու վտանգավորության աստիճանը, հանցագործությամբ պատճառված վնասի բնույթն ու չափը, հանցագործությանը նպաստող պատճառներն ու պայմանները, հանցագործության հետևանքների չեզոքացմանն ուղղված իրավաբանական անձի ձեռնարկած միջոցները, սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց գործողությունները, իրավաբանական անձի բարեխիղճ մասնակիցների, բաժնետերերի կամ փայատերերի օրինական շահերը, որոնք չգիտեին և չէին կարող իմանալ կատարվող կամ կատարված հանցանքի մասին, իրավաբանական անձը բնութագրող հանգամանքները, այդ թվում` ֆինանսական շուկայում ունեցած դերը, ինչպես նաև դատվածությունը:

2. Եթե իրավաբանական անձի նկատմամբ նույն փաստի առթիվ նախկինում արդեն իսկ կիրառված է եղել գույքային բնույթի ոչ քրեաիրավական ներգործության միջոց, ապա տուգանքի նշանակման հարցը լուծելիս դատարանը հաշվի է առնում դրա բնույթն ու խստության աստիճանը։

3. Քրեաիրավական ներգործության միջոցները ֆինանսական կազմակերպությունների նկատմամբ նշանակելիս դատարանը ֆինանսական համակարգի կայունության և ֆինանսական գործունեության ապահովման ռիսկերի գնահատման համար հաշվի է առնում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի՝ քրեաիրավական ներգործության տվյալ միջոցի կիրառման և դրա հետևանքների մասին տրամադրած կարծիքը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել