ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 45 — Հարկային պարտավորության դադարումը 1.
Ամփոփում
Հոդված 45. Հարկային պարտավորության դադարումը 1. Հարկային պարտավորությունը դադարում է՝ 1) երբ այն կատարվում է. 2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով. 3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտ
Ամբողջ Տեքստ
Հոդված 45. Հարկային պարտավորության դադարումը 1. Հարկային պարտավորությունը դադարում է՝ 1) երբ այն կատարվում է. 2) երբ սահմանվում է հարկային պարտավորության գծով ազատման կամ նվազեցման հարկային արտոնություն` ազատված կամ նվազեցված պարտավորության չափով. 3) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և կազմակերպությունը համարվում է լուծարված, իսկ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի գործունեությունը համարվում է դադարած. 4) երբ անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի սնանկության գործը դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով ավարտվում է, և վճռով ֆիզիկական անձն ազատվում է բոլոր պարտավորություններից, բացառությամբ «Սնանկության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերի. 5) երբ ֆիզիկական անձը մահանում է, բացառությամբ Օրենսգրքի 51-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված դեպքերի. 6) վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված դեպքերում. 7) երբ անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձի` երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 5 տարի. 8) երբ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի՝ երկու միլիոն դրամը չգերազանցող հարկային պարտավորությունների կատարման՝ Օրենսգրքով և վճարների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենքներով սահմանված վերջնաժամկետից անցել է 7 տարի. 9) երբ մահացած կամ դատարանի վճռով մահացած ճանաչված ֆիզիկական անձը չունի որևէ ժառանգ, կամ ժառանգը հրաժարվել է ժառանգությունից, և ֆիզիկական անձի մահվանից անցել է 5 տարի: 2. (մասն ուժը կորցրել է 25.10.23 ՀՕ-331-Ն) 3. Հարկային պարտավորությունների հաշվառման և հաշվառումից հանելու կարգը սահմանում է հարկային մարմինը: (45-րդ հոդվածը փոփ. 21.12.17 ՀՕ-266-Ն, 23.03.18 ՀՕ-261-Ն, խմբ., լրաց., փոփ.
25.10.23 ՀՕ-331-Ն) (25.10.23 ՀՕ-331-Ն օրենքն ունի անցումային դրույթ ) (հոդվածը 18.06.26 ՀՕ-257-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո) ( 18.06.26 ՀՕ-257-Ն օրենքն ունի անցումային դրույթ)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
