Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 477 — Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 477AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 477 — Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 477. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան 1. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան` հանցագործության կամ դրան անձի մասնակցության արհեստական ապացույց ստեղծելու կամ շանտաժի նպատակով կաշառք կամ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու սուբյեկտին առանց նրա համաձայնության գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ այլ առավելություն առաջարկելու կամ տրամադրելու փորձը

Ամբողջ Տեքստ

Հոդված 477. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան 1. Կաշառքի կամ մասնավոր ոլորտում կաշառքի պրովոկացիան` հանցագործության կամ դրան անձի մասնակցության արհեստական ապացույց ստեղծելու կամ շանտաժի նպատակով կաշառք կամ մասնավոր ոլորտում կաշառք ստանալու սուբյեկտին առանց նրա համաձայնության գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ այլ առավելություն առաջարկելու կամ տրամադրելու փորձը` պատժվում է տուգանքով՝ քսանապատիկից քառասնապատիկի չափով, կամ հանրային աշխատանքներով՝ հարյուր հիսունից երկու հարյուր հիսուն ժամ տևողությամբ, կամ ազատության սահմանափակմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով, կամ կարճաժամկետ ազատազրկմամբ` առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը չորս տարի ժամկետով:

2. Կաշառքի պրովոկացիա չի համարվում օրենքով սահմանված դեպքում առաքինության ստուգման նպատակով սույն հոդվածի 1-ին մասով նկարագրված արարքի կատարումը։

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել