Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-4017 հուլիսի, 2019 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-40)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 17 հուլիսի 2019թ. ՍԴԴԿՈ - 40 | ՌՈՒԶԱՆՆԱ ՏԵՐ-ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 17 հուլիսի 2019 թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Գյուլումյանի

Անդամակցությամբ Ա. Խաչատրյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. Ռուզաննա Տեր-Վարդանյանը 2019 թվականի հուլիսի 8-ին դիմել է Սահմանադրական դատարան` խնդրելով. «Մարդու իրավունքների պաշտպանի» մասին ՀՀ Սահմանադրական օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասը համարել ՀՀ Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասին, 52-րդ հոդվածին հակասող հաշվի առնելով նաև հոդվածի այդ մասին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունները»:

2. Դիմողը գտնում է, որ «Պաշտպանն իր «անկախության երաշխիքի» անվան տակ խախտում է նաև երեխայի շահերի առաջնահերթ ուշադրության արժանացման ՀՀ Սահմանադրության 2-րդ գլխի 37-րդ հոդվածի 2-րդ մասի իմպերատիվ պահանջները պատճառաբանելով, որ իր անգործությունն անբողոքարկելի է»: Դիմողը պատճառաբանում է, որ «եթե Պաշտպանի անգործությունը հնարավոր չէ բողոքարկել», ուրեմն «անձը զրկվում է նաև Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունից ...»:

3. Ելնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրությունից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով` Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն անհատական դիմումի հիման վրա գործի քննությունը ենթակա է մերժման դիմումն ակնհայտ անհիմն լինելու հիմքով, քանի որ դիմումում բացակայում են Սահմանադրության 37 և 52-րդ հոդվածներում ամրագրված սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման և վիճարկվող նորմերի հակասահմանադրականության միջև պատճառահետևանքային կապի մասին հիմնավորումները: Այսպես, բացակայում է պատճառահետևանքային կապը Սահմանադրության 37-րդ հոդվածի 2-րդ մասում ամրագրված իրեն վերաբերող հարցերում իր շահերն առաջնահերթ ուշադրության արժանանալու երեխայի իրավունքի և Մարդու իրավունքների պաշտպանի որոշումների անբողոքարկելիության միջև: Սահմանադրության 52-րդ հոդվածում ամրագրված Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը ստանալու իրավունքի և Մարդու իրավունքների պաշտպանի որոշումների անբողոքարկելիության միջև նույնպես բացակայում է պատճառահետևանքային կապը հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Մարդու իրավունքների պաշտպանը դիմումում բարձրացված հարցերի վերաբերյալ որոշում է կայացրել: Դիմումում ներկայացված մյուս փաստարկները ներկայացնում են դիմողի դժգոհությունը Մարդու իրավունքների պաշտպանի ենթադրյալ անգործությունից: Ինչ վերաբերում է դիմողի այն դիրքորոշմանը, որ Մարդու իրավունքների պաշտպանի որոշումների անբողոքարկելիության պայմաններում իմաստազրկվում է Մարդու իրավունքների պաշտպանին դիմելը, ապա, նախ դիմողը կատարում է վերացական սահմանադրական վերահսկողությանը բնորոշ հարցադրում չհանդիսանալով վերացական սահմանադրական վերահսկողության սուբյեկտ, և երկրորդ մարդու իրավունքների պաշտպանության առավել հուսալի և արդյունավետ եղանակը դատական պաշտպանությունն է, և իր ենթադրյալ խախտված իրավունքների պաշտպանության հարցով դիմողը զրկված չէ անմիջականորեն դատարան դիմելու իրավունքից: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով և 69-րդ հոդվածի 5-րդ մասով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

Ռուզաննա Տեր-Վարդանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող`

Անդամներ`

17 հուլիսի 2019 թվականի

ՍԴԴԿՈ-40

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
17 հուլիսի, 2019 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-40
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել