Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41 — Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը 1.
ARLISՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41AI Ինդեքսավորված

ՀՀ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 41 — Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 41. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որն օրենքով սահմանված կարգով համագործակցել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ` հանցագործությունը բացահայտելուն, կանխելուն կամ ապացույցներ ձեռք բերելուն աջակցելու նպատակով տրված հանձնարարության սահմաններում, եթե այդ նպատակին հասնե

Ամբողջ Տեքստ

Հոդված 41. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելը 1. Քրեական պատասխանատվության ենթակա չէ քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառած այն անձը, որն օրենքով սահմանված կարգով համագործակցել է օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ` հանցագործությունը բացահայտելուն, կանխելուն կամ ապացույցներ ձեռք բերելուն աջակցելու նպատակով տրված հանձնարարության սահմաններում, եթե այդ նպատակին հասնելու համար վնաս պատճառելու հետ չկապված միջոցները բացակայել են:

2. Օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելիս անձը ենթակա է քրեական պատասխանատվության մարդու դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր ավարտված հանցանք կատարելու դեպքում:

3. Եթե օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցելիս անձը մասնակցել է հանցավոր կազմակերպությանը կամ հանցանքը կատարել է հանցավոր կազմակերպության կազմում, որը սույն օրենսգրքի Հատուկ մասով նախատեսված է որպես ծանրացնող հանգամանք, և այդ ծանրացնող հանգամանքի շնորհիվ է հանցանքը համարվում առանձնապես ծանր կամ ծանր, կամ եթե նրա կողմից կատարված հանցանքն առանձնապես ծանր կամ ծանր է համարվում «առանձնապես խոշոր» չափով կատարած լինելու հատկանիշով, ապա դա օպերատիվ-հետախուզական գործունեություն իրականացնող մարմինների հետ համագործակցող անձին չի մեղսագրվում: (41-րդ հոդվածը փոփ.

09.06.22 ՀՕ-240-Ն) Գ Լ ՈՒ Խ 7 ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՓՈՒԼԵՐԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել