Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112 — Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 112 — Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 112. Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը 1. Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության մասնակիցն ապացույցը հրապարակում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի համապատասխան ապացույցը։ Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը։ 2. Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուց

Ամբողջ Տեքստ

Հոդված 112. Ապացույցների հետազոտումը: Լրացուցիչ ապացույցների ընդունումը 1. Ապացույցները հետազոտվում են դատաքննության ընթացքում։ Դատավարության մասնակիցն ապացույցը հրապարակում է` նշելով այն փաստը կամ փաստերը, որոնք ապացուցելու համար պետք է ընդունվի և հետազոտվի համապատասխան ապացույցը։ Դատարանի նախաձեռնությամբ ձեռք բերված ապացույցները հրապարակում է դատարանը։

2. Ապացույցն ընդունելու և հետազոտելու դեմ առարկություններ կարող են բերվել տվյալ փաստի ապացուցման համար այդ ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով։

3. Առարկության դեպքում վարչական դատարանն ապացույցն ընդունելու հարցը որոշում է անհապաղ` անհրաժեշտության դեպքում լսելով դատավարության մասնակիցների կարծիքն առարկության վերաբերյալ։ Անհնարինության դեպքում դատարանը կարող է ավելի ուշ անդրադառնալ այդ հարցի լուծմանը։

4. Վարչական դատարանը կարող է իր նախաձեռնությամբ մերժել ապացույցի ընդունումը և հետազոտումը` ապացույցի վերաբերելիության կամ թույլատրելիության հիմքով` լսելով կողմերի կարծիքը։

5. Դատաքննության փուլում վարչական դատարանի կազմը փոխվելու կամ վարչական դատարանի կազմը փոխվելու հիմքով դատաքննությունը վերսկսվելու դեպքում վարչական դատարանը դատավարության մասնակիցների համաձայնությամբ կարող է որոշում կայացնել նախքան վարչական դատարանի կազմի փոփոխությունը հետազոտված ապացույցները դատական նիստում հետազոտված համարելու վերաբերյալ՝ առանց դրանք անմիջականորեն հետազոտելու: (112-րդ հոդվածը լրաց. 25.03.26 ՀՕ-109-Ն ) ( 25.03.26 ՀՕ-109-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ)

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել