ՀՀ ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 115 — Պատժի կատարման պայմաններն անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում 1.
Ամփոփում
Հոդված 115. Պատժի կատարման պայմաններն անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում 1. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առ
Ամբողջ Տեքստ
Հոդված 115. Պատժի կատարման պայմաններն անչափահաս դատապարտյալների համար նախատեսված քրեակատարողական հիմնարկում 1. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև ութ դատապարտյալի համար նախատեսված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր բանկային հաշվից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև յոթանասունապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն տասներկու կարճատև և տասներկու երկարատև տեսակցություն:
2. Անվտանգային գոտու խիստ պայմաններում անչափահաս դատապարտյալը պահվում է մինչև վեց դատապարտյալի համար նախատեսված՝ աշխատանքից կամ ուսումից ազատ ժամերին փակվող, մեկուսացված բնակելի կացարանում։ Նա իրավունք ունի՝ 1) սննդամթերք և առաջին անհրաժեշտության առարկաներ ձեռք բերելու համար իր անձնական հաշիվներից ամսական ծախսել նվազագույն աշխատավարձի մինչև վաթսունհինգապատիկի չափով գումար. 2) տարվա ընթացքում ունենալ առնվազն ութ կարճատև և ութ երկարատև տեսակցություն:
3. Անվտանգային գոտու մեղմ պայմաններում անչափահաս դատապարտյալը կարող է ցերեկային ժամերին տեղաշարժվել քրեակատարողական հիմնարկի տարածքի սահմաններում, ինչպես նաև քրեակատարողական հիմնարկի պետի թույլտվությամբ՝ քրեակատարողական հիմնարկի տարածքից դուրս։
4. Անվտանգային գոտու խիստ պայմաններում անչափահաս դատապարտյալը կարող է տեղաշարժվել ցերեկային ժամերին՝ քրեակատարողական հիմնարկի՝ այդ նպատակով նախատեսված տարածքի սահմաններում։
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- —
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
