ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 202 6 թվականի հունիսի 18 - ին «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի 48-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով. «11. Օրենքի 43-րդ հոդվածի 2-րդ մասում լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9. ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնի 5-րդ, 5.1-ին, 6-րդ, 6.1-ին կետերով սահմանված լիցենզավորման ենթակա գործունեության տեսակներն իրականացնելու համար հիմք է ընդունվում լիազոր մարմնի հաստատած և աստիճանաբար ներդրվող՝ «Մասնագիտական կրթության և ուսուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 7-րդ և 8-րդ մասերով սահմանված արհեստագործական կամ միջին մասնագիտական կրթական ծրագրի մակարդակում տվյալ որակավորման շրջանակային նկարագիրը։ Մինչև այդ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերով լիցենզավորման գործընթացին ներկայացված փաթեթում հիմք են ընդունվում նախնական մասնագիտական (արհեստագործական) կամ միջին մասնագիտական կրթության տվյալ մասնագիտության որակավորման պետական կրթական չափորոշիչը, կրթական ծրագիրը և համապատասխան մեթոդական փաթեթը։»։ Հոդված 2. Անցումային դրույթ ներ 1. Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացման համար տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ և պահանջներ, սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մինչև 2029 թվականի դեկտեմբերի 31-ը, մասնագիտական կրթության առաջին մակարդակի՝ արհեստագործական հիմնական կրթական ծրագրի և արհեստավորի (կամ կրտսեր մասնագետի) որակավորման ծրագրի, մասնագիտական կրթության երկրորդ մակարդակի՝ միջին մասնագիտական հիմնական կրթական ծրագրի ու մասնագետի որակավորման ծրագրի իրականացման համար գործող իրավակարգավորումների շրջանակներում ենթակա են վերաձևակերպման։ Սույն մասում նշված ժամկետում չվերաձևակերպված լիցենզիաները համարվում են ուժը կորցրած:
2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձևակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» օրենքով լիցենզիայի վերաձևակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում: Հոդված 3 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2026 թ. հուլիսի 9 Երևան ՀՕ-290-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 10 հուլիսի 2026 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-290-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (20.07.2026-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2026.07.06-2026.07.19 Պաշտոնական հրապարակման օրը 10.07.2026 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 18.06.2026 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 09.07.2026 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 20.07.2026 Հիմնական ակտ 18.06.2026, ՀՕ-290-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 30.05.2001, ՀՕ-193 30.05.2001, ՀՕ-193 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2026 թ.
- Գործի #:
- ՀՕ-290-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
