Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Քոսյան — ԵԱՆԴ/0013/11/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Քոսյան — ԵԱՆԴ/0013/11/08

Վճռաբեկ դատարանԵԱՆԴ/0013/11/0821 օգոստոսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ 2 Գործի դատավարական նախապատմությունը 1. 2006 թվականի մայիսի 16-ին Սերգեյ Արշակի Հակոբյանը դիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազություն այն մասին, որ իր տնօրինած պատվերով ՛Իրինա դեռևս 2002 սահմանափակ թվականին պատասխանատվությամբ կառուցված գազատարի ընկերության կատարողական- տեխնիկական փաստաթղթերում իր ստորագրությունները կեղծված են, և որ 2003 թվականի հոկտեմբեր ամսին Հակոբ Խաչիկի Քոսյանի կողմից ապամոնտաժվել և վաճառվել է 1.080 մետր

Ամբողջ Տեքստ

ԵԱՆԴ/0013/11/08

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում

Նախագահող դատավոր Ժ.Հովսեփյան

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան)

նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

քարտուղարությամբ

մասնակցությամբ դատախազ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

Մ.ՊԵՏՐՈՍՅԱՆԻ

Ջ.ՖԱՐԽՈՅԱՆԻ

փաստաբան

Վ.ՔՈՍՅԱՆԻ

2009 թվականի օգոստոսի 21-ին

քաղաքում

Երևան

դռնբաց դատական նիստում, քննելով ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մ.Սարգսյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

2

Գործի դատավարական նախապատմությունը

1. 2006 թվականի մայիսի 16-ին Սերգեյ Արշակի Հակոբյանը դիմում է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազություն այն մասին, որ իր

տնօրինած

պատվերով

՛Իրինա

դեռևս

2002

սահմանափակ

թվականին

պատասխանատվությամբ

կառուցված

գազատարի

ընկերության

կատարողական-

տեխնիկական փաստաթղթերում իր ստորագրությունները կեղծված են, և որ 2003 թվականի հոկտեմբեր ամսին Հակոբ Խաչիկի Քոսյանի կողմից ապամոնտաժվել և վաճառվել է 1.080 մետր երկարությամբ խողովակաշարը:

2. Ս.Հակոբյանի դիմումի հիման վրա նախապատրաստած նյութերով 2006 թվականի հուլիսի 7-ին հարուցվել է թիվ 17204706 քրեական գործը` ՀՀ քրեական օրենսգրքի 322-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:

Նախաքննության մարմնի 2006 թվականի նոյեմբերի 7-ի որոշմամբ թիվ 17204706 քրեական գործի վարույթը կարճվել է հանցակազմի բացակայության հիմքով: 3.

ՀՀ

գլխավոր

օրինականության

դատախազության

նկատմամբ

հսկողություն

հետաքննության

և

նախաքննության

իրականացնող

վարչության

ավագ

դատախազ Ս.Հովսեփյանի 2007 թվականի փետրվարի 8-ի որոշմամբ քրեական գործի վարույթը կարճելու մասին նախաքննության մարմնի որոշումը վերացվել է:

4. Վերոգրյալ որոշումը Հ.Քոսյանի պաշտպան Վաչագան Քոսյանի կողմից բողոքարկվել է Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատարանի 2008 թվականի փետրվարի 25-ի որոշմամբ պաշտպանի բողոքը բավարարվել է, թիվ 17204706 թրեական գործի վարույթը կարճելու վերաբերյալ որոշումը վերացնելու մասին ավագ դատախազ Ս.Հովսեփյանի 2007 թվականի փետրվարի 8-ի որոշումը վերացվել է:

5. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանը, քննարկելով Ս.Հակոբյանի կողմից 2008 թվականի օգոստոսի 26-ին ներկայացված դիմումը, 2008 թվականի սեպտեմբերի 5-ին որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին:

6. Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշումը Վ.Քոսյանի կողմից բողոքարկվել է Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազին, որի կապակցությամբ 2008 թվականի նոյեմբերի 4-ին հայտնվել է, որ բողոքարկվող որոշումը հիմնավոր է, և այն վերացնելու հիմքեր չկան:

7. 2008 թվականի նոյեմբերի 5-ին Վ.Քոսյանը բողոք է ներկայացրել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` խնդրելով

վերացնել

նոր

երևան

եկած

հանգամանքների

հետևանքով

վարույթ

3

հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը:

Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ Վ.Քոսյանի բողոքը բավարարվել է, իսկ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումը` վերացվել:

8.

Դատախազի

վերաքննիչ

բողոքի

հիման

վրա

դատական

ստուգման

ենթարկելով Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին

ատյանի

դատարանի

2008

թվականի

դեկտեմբերի

23-ի

որոշման

օրինականությունն ու հիմնավորվածությունը` ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 19-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, իսկ դատարանի որոշումն օրինական ուժի մեջ թողնելու մասին:

9. Վերոգրյալ որոշման դեմ վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազը, որը Վճռաբեկ դատարանի 2009 թվականի մայիսի 7-ի որոշմամբ թողնվել է առանց քննության` ժամկետանց լինելու պատճառաբանությամբ:

10. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ 2009 թվականի հունիսի 11-ին վճռաբեկ բողոք է բերել ՀՀ գլխավոր դատախազի

տեղակալը`

խնդրելով

վճռաբեկ

բողոք

բերելու

համար

օրենքով

սահմանված ժամկետի բացթողումը համարել հարգելի:

Վճռաբեկ դատարանը 2009 թվականի հուլիսի 17-ի որոշմամբ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշման դեմ վճռաբեկ բողոք բերելու համար բաց թողնված ժամկետը համարել է հարգելի և ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 3-րդ կետերի հիմքով (՛բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար և վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ, որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ):

Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները

4

11. Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշմամբ նոր երևան եկած հանգամանքների

Հ.Հովսեփյանի

հետևանքով

2008

թվականի

վարույթ

հարուցելու

սեպտեմբերի

5-ի

մասին

ավագ

դատախազ

որոշումը

վերացվել

է

այն

պատճառաբանությամբ, որ ՛Նոր երևան եկած հանգամանքների հետևանքով դատական ակտի վերանայման սպառիչ հիմքերը նախատեսված են ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածով: Տվյալ դեպքում բացակայում է նշված հոդվածով նախատեսված հիմքերից որևէ մեկը:

12. ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2009 թվականի փետրվարի 19-ի որոշմամբ դատախազի բողոքը մերժել, իսկ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումն օրինական ուժի մեջ է թողել` եզրահանգելով, որ ՛Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով օրենքը, կայացրել է օրինական, հիմնավորված, պատճառաբանված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, ուստի դատախազի վերաքննիչ բողոքը պետք է մերժել: Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը

Վճռաբեկ բողոքը քննվում է հետևյալ հիմքերի սահմաններում ներքոհիշյալ հիմնավորումներով.

13. Բողոք բերած անձը գտնում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշումն օրինական է և հիմանվորված, դրա հիմքում դրված հանգամանքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4263-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` դատական ակտը վերանայելու համար նոր երևան եկած հանգամանքներ են, հետևաբար դատարաններն անհիմն կերպով վերացրել են հիշատակված որոշումը` զրկելով նախաքննության մարմնին

քննություն

կատարելու

և

ճշմարտությունը

բացահայտելու

հնարավորությունից:

14. Բողոքի հեղինակը նշել է նաև, որ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը, մերժելով դատախազի վերաքննիչ բողոքն ու Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումն օրինական ուժի մեջ թողնելով, հաշվի չի առել այն հանգամանքը, որ նոր երևան

եկած

հանգամանքներով

վարույթ

հարուցելու

որոշումը

դատական

վերահսկողության ոլորտից դուրս է, և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով այն բողոքարկելու հիմքեր կամ կարգ սահմանված չէ:

5

Ըստ բողոքաբերի` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի իմաստով նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու հիմնական նպատակը ոչ թե անձի իրավունքների և ազատությունների սահմանափակումն է, այլ օրինական քննության համար քրեադատավարական հիմք ստեղծելը, որը հնարավորություն է տալիս

արդյունավետ

քննություն

իրականացնելու

և

դիմողի

կողմից

նշված

փաստարկները ստուգելու նպատակով օգտագործել քրեադատավարական օրենքով նախատեսված

իրավական

գործիքները`

ստանալ

փաստաթղթեր,

նշանակել

փորձաքննություններ և այլն:

15. Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրել է ամբողջությամբ բեկանել Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշումը վերացնելու վերաբերյալ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի որոշումը և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշումը:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը

16. ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի վճռաբեկ բողոքի հիման վրա Վճռաբեկ դատարանի առջև բարձրացված իրավական հարցը հետևյալն է` ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4265-րդ հոդվածով նախատեսված նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին դատախազի որոշումը կարող է արդյոք բողոքարկվել դատական կարգով:

17. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4265-րդ հոդվածի համաձայն` ՛1.

Նոր

երևան

եկած

հանգամանքների

մասին

հայտարարությունները

և

հաղորդումներն ուղարկվում են դատախազին:

2. Սույն օրենսգրքի 4263 հոդվածի առաջին մասով նախատեսված հիմքերից որևէ մեկի առկայության դեպքում դատախազը որոշում է կայացնում նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցել և այդ հանգամանքների առթիվ կատարում է քննություն կամ այդ մասին հանձնարարություն է տալիս քննիչին: (…): Վերոնշյալ

իրավանորմերի

դատավարությունում

նոր

վերլուծությունից

երևան

եկած

հետևում

հանգամանքների

է,

որ

ՀՀ

քրեական

հետևանքով

վարույթ

դատախազի կողմից հարուցվում է իրեն ուղղված հայտարարության կամ հաղորդման մեջ նշված նոր երևան եկած հանգամանքների առկայությունը հաստատելու կամ հերքելու նպատակով: Նշված որոշման կայացման պահից է սկսվում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 4265-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված քննությունը:

6

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած

հանգամանքների

հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշման կայացումը բխում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 2-րդ հոդվածով նախատեսված խնդիրներից: Այդ որոշումը, որպես վարույթի վերաբացման հիմքը ձևավորող իրավական միջոց, կարևոր երաշխիք է հանդիսանում

ապահովելու

համար

անձի,

հասարակության

և

պետության

պաշտպանությունը հանցագործությունից, ինչպես նաև հնարավորություն է տալիս քրեական

դատավարություն

միջոցառումները,

իրականացնող

որպեսզի

իրենց

մարմիններին

գործունեության

ձեռնարկելու

արդյունքում

բոլոր

քրեական

օրենսգրքերով չթույլատրված արարք կատարած յուրաքանչյուր ոք բացահայտվի և քրեական օրենքով նախատեսված դեպքերում և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվի:

18. ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածի համաձայն ՛Յուրաքանչյուր ոք ունի իր խախտված

իրավունքները

վերականգնելու,

մեղադրանքի

հիմնավորվածությունը

պայմաններում,

արդարության

բոլոր

ինչպեu

պարզելու

պահանջների

նաև

իրեն

համար

ներկայացված

հավասարության

պահպանմամբ,

անկախ

և

անկողմնակալ դատարանի կողմից ողջամիտ ժամկետում իր գործի հրապարակային քննության իրավունք:

Անձի դատական պաշտպանության իրավունքն ամրագրող սահմանադրական այս նորմից երևում է, որ խախտված իրավունքների վերականգնման պահանջով դատարան դիմելու անձի իրավունքը տարածվում է քրեական դատավարություն իրականացնող մարմինների բոլոր այն որոշումների և գործողությունների վրա, որոնք խախտում են իր իրավունքները և օրինական շահերը: Այլ կերպ ասած, եթե քրեական դատավարություն իրականացնող մարմինների որոշումները և գործողությունները խախտում են անձի իրավունքները և օրինական շահերը, ապա ՀՀ Սահմանադրության 19-րդ հոդվածով ամրագրված դատական պաշտպանության իրավունքի ուժով դրանք ենթակա են բողոքարկման դատական կարգով:

19. Սույն գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանը, քննարկելով Ս.Հակոբյանի դիմումը, որոշում է կայացրել նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին (տե՛ս սույն որոշման 5-րդ կետը): Ինչպես նշվել է սույն որոշման 17-րդ կետում, նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթի հարուցումը նպատակ է հետապնդում հաստատել կամ հերքել դատախազին ուղղված հայտարարության կամ հաղորդման մեջ նշված նոր երևան եկած հանգամանքների առկայությունը: Նշված որոշումը կայացվում է փաստի (հայտարարության կամ հաղորդման) առթիվ, և ինքնին չի առնչվում քրեական դատավարության ոլորտ ներգրավված որևէ անձի իրավունքների և օրինական շահերի հետ:

7

20. Հիմք ընդունելով վերոշարադրյալ դատողությունները Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու վերաբերյալ դատախազի որոշումը դատական բողոքարկման առարկա լինել չի կարող: Ուստի, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանն իրավասու չէր դատական ստուգման ենթարկելու նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին ավագ դատախազ Հ.Հովսեփյանի 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման օրինականությունն ու հիմնավորվածությունը, իսկ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի եզրահանգումն այն մասին, որ ՛Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության դատարանը պահպանելով օրենքը, կայացրել է օրինական, հիմնավորված, պատճառաբանված որոշում, այն բեկանելու հիմքեր չկան, (…) (տե՛ս սույն որոշման 12-րդ կետը), անհիմն է: Վճռաբեկ դատարանը գտնում է նաև, որ, օրինական ուժի մեջ թողնելով ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը թույլ է տվել դատական սխալ, որն ազդել է գործի ելքի վրա, այն է` վարույթն իրականացնող մարմինը զրկվել է հաղորդման մեջ նշված նոր երևան եկած հանգամանքների առթիվ քննություն կատարելու, դրանց առկայությունը հաստատելու կամ հերքելու հնարավորությունից:

21.

Դատավարական

իրավունքի

վերոնշյալ

խախտումը,

ՀՀ

քրեական

դատավարության օրենսգրքի 406-րդ հոդվածի համաձայն, Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության և ՀՀ վերաքննիչ քրեական դատարանների դատական ակտերը բեկանելու հիմք է:

Վճռաբեկ դատարանը, ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 2-րդ մասով, անհրաժեշտ է համարում կայացնել նոր դատական ակտ բավարարել վճռաբեկ բողոքը, բեկանել ստորադաս դատարանների դատական ակտերը և փաստաբան Վ.Քոսյանի կողմից` Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման բողոքարկման արդյունքում դատարանում հարուցված վարույթը կարճել:

22. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշումը դատական բողոքարկման առարկա չի հանդիսանում,

Վճռաբեկ դատարանը չի անդրադառնում վճռաբեկ բողոքի այն

փաստարկին, որ Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների դատախազության ավագ դատախազ Հ.Հովսեփյանի` նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին 2008 թվականի սեպտեմբերի 5-ի որոշման հիմքում դրված հանգամանքները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 426 3-րդ հոդվածի 1-ին

8

մասի

համաձայն`

դատական

ակտը

վերանայելու

համար

նոր

երևան

եկած

հանգամանքներ են:

23. Վճռաբեկ դատարանը գտնում է, որ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով վարույթ հարուցելու մասին որոշման դատական վերահսկողության առարկա չլինելու հարցի վերաբերյալ առկա է օրենքի միատեսակ կիրառության ապահովման խնդիր:

Հաշվի

առնելով

վերը

շարադրված

հիմնավորումները

և

ղեկավարվելով

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 92-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Երևանի Ավան և Նոր Նորք համայնքների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2008 թվականի դեկտեմբերի 23-ի և այն օրինական ուժի մեջ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի փետրվարի 19-ի որոշումները բեկանել և փաստաբան Վ.Քոսյանի բողոքի հիման վրա դատարանում հարուցված վարույթը կարճել:

2. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դատավորներ`

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 օգոստոսի, 2009 թ.
Գործի #:
ԵԱՆԴ/0013/11/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել