Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 422 — Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 422AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 422 — Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 422. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը 1. Դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե՝ 1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները. 2) տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 422. Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելը 1. Դատարանը բողոքն ստանալուց հետո` մեկամսյա ժամկետում, որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին, եթե՝ 1) չեն պահպանվել սույն օրենսգրքի 421-րդ հոդվածի պահանջները. 2) տվյալ գործով կամ տվյալ հարցով վերադաս դատարանի` օրինական ուժի մեջ գտնվող դատական ակտի առկայության պայմաններում բողոք է բերվել ստորադաս դատարանի դատական ակտի դեմ. 3) բողոքի շրջանակներում ակնհայտորեն հիմնավորված չէ նոր երևան եկած կամ նոր հանգամանքի առկայությունը:

2. Դատական ակտի վերանայման բողոքը վերաքննիչ և Վճռաբեկ դատարանների կողմից ենթակա է վերադարձման նաև համապատասխանաբար սույն օրենսգրքի 371-րդ և 395-րդ հոդվածներով սահմանված հիմքերով:

3. Դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշվում են բողոքում թույլ տրված բոլոր առերևույթ խախտումները: Նման որոշում կայացնելու դեպքում բողոք բերած անձին ուղարկվում է միայն դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը:

4. Սույն օրենսգրքի 420-րդ հոդվածի պահանջների խախտման, սահմանված ժամկետը լրանալուց հետո բողոքը ներկայացվելու և սահմանված ժամկետը վերականգնելու միջնորդություն չպարունակելու կամ մեկից ավելի դատական ակտերի դեմ բողոք բերված լինելու կամ սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետի խախտման հիմքերով բողոքը վերադարձնելու որոշումը ստանալուց հետո` երկշաբաթյա ժամկետում, թույլ տրված խախտումները վերացվելու և կրկին ներկայացվելու դեպքում դատարանը մեկամսյա ժամկետում որոշում է կայացնում նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթ հարուցելու մասին: Բողոքը կրկին ներկայացվելու դեպքում խախտումները վերացնելու համար նոր ժամկետ չի տրամադրվում:

5. Վերաքննիչ դատարանի` դատական ակտի վերանայման բողոքը վերադարձնելու մասին որոշումը կարող է բողոքարկվել վճռաբեկության կարգով` այն ստանալու օրվանից երկշաբաթյա ժամկետում: Որոշումը Վճռաբեկ դատարանի կողմից վերացվելու դեպքում դատարանը գործն ստանալուց հետո` եռօրյա ժամկետում, կայացնում է նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտի վերանայման վարույթ հարուցելու մասին որոշում: (422-րդ հոդվածը լրաց. 07.02.24 ՀՕ-82-Ն) ( 07.02.24 ՀՕ-82-Ն օրենքն ունի եզրափակիչ մաս և անցումային դրույթներ )

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել