Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-109-Ն7 փետրվարի, 2018 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ընդունված է 2018 թվականի փետրվարի 7-ին «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 1-ի ՀՕ-285 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի տասնչորսերորդ պարբերությունն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «ա» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «ա) մշակում և իրականացնում է ատոմային էներգիայի օգտագործման բնագավառի քաղաքականությունը.».

2) «գ» կետն ուժը կորցրած ճանաչել: Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝ 1) վերնագրի և առաջին նախադասության «պետական կառավարման հանրապետական» բառերը փոխարինել «պետական կառավարման համակարգի» բառերով.

2) 1-ին մասի «ժ» և «ժա» կետերից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը: Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի «գ» կետից հանել «, հատուկ նյութերի, սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը: Հոդված 5. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետի «գերատեսչական» բառը փոխարինել «ենթաօրենսդրական» բառով: Հոդված 6. Օրենքի 19.1-ին հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «Միջուկային տեղակայանքները շահագործումից հանելու ֆինանսական միջոցները կուտակվում են պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացված հատուկ հաշվին:»: Հոդված 7. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «դ» և «ե» կետերից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

2) «ը» կետից հանել «և հատուկ» բառերը: Հոդված 8. Օրենքի 25-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «ա» կետից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների» բառերը.

2) «բ» կետից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումներին» բառերը.

3) «գ» կետից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումներ, տեխնոլոգիաներ» բառերը.

4) «ե» կետից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումներն ու տեխնոլոգիաները» բառերը։ Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասից, 28-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերից, 29-րդ հոդվածից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների» բառերը: Հոդված 10. Օրենքի 10-րդ գլխի վերնագրից հանել «ԵՎ ՀԱՏՈՒԿ», «, ՀԱՏՈՒԿ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՈՒ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ» բառերը։ Հոդված 11. Օրենքի 31-րդ հոդվածում՝ 1) վերնագրից և 2-րդ մասից հանել «և հատուկ», «, սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը.

2) 1-ին մասից հանել «և հատուկ», «, սարքավորումներն ու տեխնոլոգիաները» բառերը։ Հոդված 12. Օրենքի 32-րդ հոդվածում՝ 1) վերնագրից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների և տեխնոլոգիաների» բառերը.

2) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների ու տեխնոլոգիաների» բառերը.

3) 1-ին մասի «ա» կետից հանել «, սարքավորումները և տեխնոլոգիաները» բառերը.

4) 1-ին մասի «գ» և «դ» կետերից հանել «և հատուկ», «, հատուկ սարքավորումների, տեխնոլոգիաների» բառերը: Հոդված 13. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում նորընտիր Հանրապետության նախագահի կողմից իր պաշտոնի ստանձնման օրը: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ս. Սարգսյան 2018 թ. փետրվարի 24 Երևան ՀՕ-109-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԽԱՂԱՂ ՆՊԱՏԱԿՆԵՐՈՎ ԱՏՈՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՆՎՏԱՆԳ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-109-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.04.2018-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2018.02.28/15(1373) Հոդ.196 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 07.02.2018 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 24.02.2018 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.04.2018 Հիմնական ակտ 07.02.2018, ՀՕ-109-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 01.02.1999, ՀՕ-285 01.02.1999, ՀՕ-285 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
7 փետրվարի, 2018 թ.
Գործի #:
ՀՕ-109-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել