ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամփոփում
Ընդ.՝ 18 հունիսի 2009թ. ՍԴԴԿՈ - | ԱՐՄԵՆ ՀԱՄԱՄՋՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՈՐՈՇՈՒՄ
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
քաղ. Երեւան
18 հունիսի 2009թ.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 1-ին
դատական կազմը
Նախագահությամբ՝ Կ. Բալայանի
Անդամակցությամբ՝ Վ.Հովհաննիսյանի
Զ.Ղուկասյանի
Քննության առնելով քաղաքացի Արմեն Համամջյանի՝ դիմումի ընդունելիության
հարցը,
ՊԱՐԶԵՑ.
1. Արմեն Համամջյանը 03.06.2009թ. դիմել է ՀՀ սահմանադրական դատարան՝ վիճարկելով ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231 հոդվածի 1-ին կետի 5-րդ
ենթակետով և 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված
դրույթների սահմանադրականությունը։
2.Դիմողը խնդրում է ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231
հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետը և 234-րդ հոդվածի 1-ին կետի 1-ին, 2-րդ, 3-րդ
ենթակետերը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին հոդվածի, 3-րդ հոդվածի 1-ին, 3-
րդ, 6-րդ հոդվածի 2-րդ, 4-րդ, 92-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերին և 5-րդ հոդվածի 2- րդ մասին հակասող և անվավեր։
Վիճարկվող 234 հոդվածի հակասահմանադրականության վերաբերյալ դիմողը
ներկայացրել է հետևյալ հիմնավորումները. «Վճռաբեկ դատարանի կարծիքը՝ դա շատ
փոքրաթիվ դատավորների մեծամասնության կարծիքն է, այսինքն նրանց այդ պահին
ընդհանուր շահերից, զգացմունքներից, մտքերից, ցանկություններից առաջացած
եզրահանգումն է։
Այսպես ստացված եզրահանգումների կիրառումը բնորոշ է բռնապետական
հասարակությանը, որտեղ ղեկավարող
և
չղեկավարող խավերի նման
հարաբերություններից բաղկացած տարբեր տեսակի ոլորտների մեծամասնությունում
իրականացվում է փոքրաթիվ ղեկավարների ցանկություններից, զգացմունքներից,
հայացքներից, շահերից առաջացած որոշումները, այլ ոչ թե այնպիսի օրենքներից
առաջացած որոշումները, որոնք հավասարաչափ են պաշտպանում յուրաքանչյուր
քաղաքացու նույնաբովանդակ շահերը, անկախ այն հանգամանքից, թե նա որ
հասարակության որ խավին է պատկանում»:
3.Դիմողը նաև միջնորդություն է ներկայացրել պետական տուրքի վճարումից
ազատելու վերաբերյալ։
4. ՀՀ սահմանադրական դատարանը 2007թ. ապրիլի 9-ին՝ քաղաքացիներ Հակոբ
Դանիելյանի, Վաչագան Խաչատրյանի եւ այլոց դիմումների հիման վրա՝ կայացրել է ՀՀ
քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ՝ ՔԴՕ) 230 հոդվածի 1-ին
կետի,
231.1,
231.2 հոդվածների դրույթների` 33 Սահմանադրությանը
համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով որոշում /ՍԴՈ-690/:
Սահմանադրական դատարանը քննության է առել նշված հոդվածների` 07.07.2006թ.
խմբագրությամբ տեքստի սահմանադրականության հարցը։
«Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-277-Ն ՀՀ օրենքով՝ ընդունված ՀՀ Ազգային ժողովի կողմից 2007 թվականի նոյեմբերի 28-ին, ՀՀ
Նախագահի կողմից ստորագրվել է 2007թ. դեկտեմբերի 20-ին, ուժի մեջ է մտել
01.01.2008, ՀՀ ՔԴՕ-ի` 230 հոդվածը վերահամարակալվել է որպես ՀՀ գործող ՔԴՕ
231 հոդված՝ «Վճռաբեկ բողոքի բովանդակությունը» վերտառությամբ, իսկ «Վճռաբեկ
բողոքը վարույթ ընդունելը» վերտառությամբ 231.2 հոդվածը վերանվանվել և
վերահամարակալվել է «Վճռաբեկ բողոքը քննության ընդունել» վերտառությամբ ՀՀ
ՔԴՕ 234 հոդվածի:
ՀՀ ՔԴՕ 230 և 231.2 հոդվածների 07.07.2006թ. խմբագրությամբ տեքստի և դիմողի
կողմից վիճարկվող հոդվածների տեքստի համեմատական վերլուծության արդյունքում
տեղ են գտել հետևյալ փոփոխությունները.
ա/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 230 հոդվածը (2006թ.
հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանում էր.
«Հոդված 230. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը).
3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման
տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ եւ նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել, կամ որոնք են նոր երեւան եկած
հանգամանքների հետեւանքով գործի վերանայման հիմքերը.
4.1) սույն օրենսգրքի 231.2 հոդվածի առաջին կետի որեւէ ենթակետի հիմնավորումները.
5) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է բողոք բերած անձը:
3. Բողոքին կցվում են սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի
վճարած լինելը հավաստող փաստաթուղթը եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները»։ ՀՀ ՔԴՕ 231 հոդվածը (2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ) սահմանում է
«Հոդված 231. Վճռաբեկ բողոքի բովանդակությունը
1. Վճռաբեկ բողոքում պետք է նշվեն`
1) դատարանի անվանումը, որին հասցեագրվում է բողոքը.
2) բողոք բերող անձի անունը (անվանումը).
3) վճիռ կայացրած դատարանի անվանումը, գործի համարը, վճռի կայացման
տարին, ամիսը, ամսաթիվը, գործին մասնակցող անձանց անունները (անվանումները), վեճի առարկան.
4) բողոք բերած անձի պահանջը՝ օրենքների, այլ իրավական ակտերի վկայակոչմամբ եւ նշում այն մասին, թե նյութական կամ դատավարական իրավունքի որ նորմերն են խախտվել կամ սխալ կիրառվել և դրանց հիմնավորումները.
ները.
5) սույն օրենսգրքի 234 հոդվածի 1-ին կետի որեւէ ենթակետի հիմնավորում-
6) բողոքին կցվող փաստաթղթերի ցանկը։
2. Վճռաբեկ բողոքն ստորագրում է հավատարմագրված փաստաբանը,
գլխավոր դատախազը կամ նրա տեղակալը: Հավատարմագրված փաստաբանը
բողոքին կցում է հասարակ գրավոր լիազորագիրը:
3. Բողոքին կցվում են սահմանված կարգով եւ չափով պետական տուրքի
վճարած լինելը հավաստող փաստաթուղթը եւ բողոքի պատճենը` գործը քննող դատարան եւ գործին մասնակցող անձանց ուղարկելու մասին ապացույցները»: 2007թ. նոյեմբերի 28-ի փոփոխություններով 2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ
ՔԴՕ 230 /գործող 231/ հոդվածի 1-ին մասում, որևէ էական լրացումների կամ
փոփոխություն չի կատարվել:
բ/ ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 231.2. հոդվածը (2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ) սահմանում էր. «Հոդված 231.2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է վարույթ, եթե՝
1) վճռաբեկ դատարանի կողմից տվյալ գործով կայացվող դատական ակտը
կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար,
կամ
2) վերանայվող դատական ակտը հակասում է վճռաբեկ դատարանի նախկինում ընդունված դատական ակտին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ,
որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ, կամ
4) առկա են նոր երևան եկած հանգամանքներ։
2. Վճռաբեկ դատարանին ներկայացված վճռաբեկ բողոքների` սույն օրենսգրքի 230 հոդվածի եւ սույն հոդվածի առաջին կետի պահանջներին դրանց համապատասխանությունը պարզելու եւ քննության ընդունելու հարցը լուծում է վճռաբեկ դատարանը՝ վճռաբեկ դատարանի նախագահի եւ պալատի դատավորների
կազմով։
3. Վճռաբեկ բողոքը վարույթ է ընդունվում, եթե վարույթ ընդունելու օգտին
քվեարկել են վճռաբեկ դատարանի դատավորներից առնվազն երեքը։ Վճռաբեկ դատարանի այդ որոշումը բողոքարկման ենթակա չէ:
4. Վճռաբեկ բողոքի լրացում չի թույլատրվում, բացառությամբ սույն
օրենսգրքի 231.3 հոդվածով նախատեսված դեպքի:
5. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ կարող է կասեցնել դատական ակտի կատարումը։
6. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձեւով ուղարկվում են բողոք
բերող անձին եւ գործին մասնակցող անձանց»:
Վճռաբեկ դատարանի կողմից վիճարկվող դրույթի կիրառման պահին ՀՀ ՔԴՕ 234
հոդվածը /2007թ. նոյեմբերի 28-ի խմբագրությամբ/ սահմանում էր.
«Հոդված 234. Վճռաբեկ բողոքը քննության ընդունելը
1. Վճռաբեկ դատարանը բողոքն ընդունում է քննության, եթե վճռաբեկ
դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է, որ`
1) բողոքում բարձրացված հարցի վերաբերյալ վճռաբեկ դատարանի որոշումը
կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար,
կամ
2) վերանայվող դատական ակտն առերևույթ (prima facie) հակասում է վճռաբեկ
դատարանի նախկինում ընդունած որոշումներին, կամ
3) ստորադաս դատարանի կողմից թույլ է տրված առերևույթ դատական սխալ,
որը կարող է առաջացնել կամ առաջացրել է ծանր հետևանքներ:
2. Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելուց հետո վճռաբեկ դատարանը որոշմամբ
կարող է կասեցնել դատական ակտի կատարումը:
3. Վճռաբեկ դատարանի որոշումները պատշաճ ձևով ուղարկվում են բողոք
բերող անձին և գործին մասնակցող անձանց:
2007թ. նոյեմբերի 28-ի փոփոխություններով 2006թ. հուլիսի 7-ի խմբագրությամբ
231.2 հոդվածը ևս ենթարկվել է որոշակի փոփոխությունների և լրացումների, սակայն
դրանք կամ բովանդակային առումով էական նշանակություն չեն ունեցել, կամ
համապատասխանեցվել են ՀՀ դատական համակարգի բարեփոխումներով
թելադրված պահանջներին։ Մասնավորապես, «վարույթ ընդունել» արտահայտությունը փոխարինվել է «քննության ընդունել» արտահայտությամբ, հոդվածի 1-ին մասը լրացված է «եթե վճռաբեկ դատարանի կարծիքով բողոքում հիմնավորված է»
ձևակերպմամբ, 231.2 հոդվածի` իրենց ուժը կորցրած 1-ին մասի 4-րդ կետը, 2-րդ և
3-րդ մասերը վերաձեւակերպվել են ՔԴՕ 3.1 բաժնի, 225 և 241 հոդվածների
դրույթներում և այլն։
«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ մասի
համաձայն սահմանադրական դատարանը գործի քննությունն ամբողջությամբ կամ
մասամբ մերժելու մասին որոշում է ընդունում, եթե դիմումում առաջադրված հարցի
վերաբերյալ առկա է սահմանադրական դատարանի որոշումը։
5. Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին ՀՀ օրենքի 32
հոդվածի 3-րդ մասով և ՀՀ սահմանադրական դատարանի կանոնակարգի 26
հոդվածի 2--դ կետի բ) ենթակետի պահանջներով ՀՀ սահմանադրական
դատարանի 1-ին դատական կազմը
ՈՐՈՇԵՑ.
1. Քաղաքացի Արմեն Համամջյանի ՀՀ քաղաքացիական դատավարության
օրենսգրքի 231 հոդվածի 1-ին կետի 5-րդ ենթակետով և 234-րդ հոդվածի 1-ին
կետի
1-ին, 2-րդ, 3-րդ ենթակետերով սահմանված դրույթների
սահմանադրականությունը վիճարկելու վերաբերյալ գործի քննության
ընդունումը մերժել։
Նախագահող`
Անդամներ՝
ՍԱՀՄԱՆԱԴՐ
10
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 18 հունիսի, 2009 թ.
- Գործի #:
- —
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
