Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 735 — Կատարված աշխատանքում թերություններ հայտնաբերելու հետևանքները 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 735AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 735 — Կատարված աշխատանքում թերություններ հայտնաբերելու հետևանքները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 735. Կատարված աշխատանքում թերություններ հայտնաբերելու հետևանքները 1. Աշխատանքի արդյունքն ընդունելու կամ այն օգտագործելու ժամանակ թերություններ հայտնաբերելիս պատվիրատուն կարող է սույն օրենսգրքի 723 հոդվածով նախատեսված ընդհանուր ժամկետներում, իսկ երաշխիքային ժամկետների առկայության դեպքում` դրանց ընթացքում, իր հայեցողությամբ իրականացնել սույն օրենսգրքի 721 հոդվածով նախատեսված իրավունքներից մեկը կամ պահանջել կրկին անհատույց կատարելու աշխատանքը

Ամբողջ Տեքստ

Հոդված 735. Կատարված աշխատանքում թերություններ հայտնաբերելու հետևանքները 1. Աշխատանքի արդյունքն ընդունելու կամ այն օգտագործելու ժամանակ թերություններ հայտնաբերելիս պատվիրատուն կարող է սույն օրենսգրքի 723 հոդվածով նախատեսված ընդհանուր ժամկետներում, իսկ երաշխիքային ժամկետների առկայության դեպքում` դրանց ընթացքում, իր հայեցողությամբ իրականացնել սույն օրենսգրքի 721 հոդվածով նախատեսված իրավունքներից մեկը կամ պահանջել կրկին անհատույց կատարելու աշխատանքը կամ հատուցելու իր կամ երրորդ անձանց միջոցներով թերությունները վերացնելու համար կատարված ծախսերը:

2. Կենցաղային կապալի պայմանագրով կատարված աշխատանքի արդյունքի այն թերություններն անհատույց վերացնելու պահանջը, որոնք պատվիրատուի կամ այլ անձանց կյանքին կամ առողջությանը վտանգ են սպառնում, պատվիրատուի կամ նրա իրավահաջորդի կողմից կարող է ներկայացվել աշխատանքի արդյունքն ընդունելու օրվանից տասը տարվա ընթացքում, եթե ավելի երկար ժամկետ (ծառայության ժամկետ) նախատեսված չէ օրենքով սահմանված կարգով: Նման պահանջը կարող է ներկայացվել թերությունները հայտնաբերելու ժամկետից անկախ` ներառյալ դրանց երաշխիքային ժամկետը լրանալուց հետո հայտնաբերվելու դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ կետում նշված պահանջը կապալառուի կողմից չկատարվելու դեպքում պատվիրատուն իրավունք ունի պահանջել նույն ժամկետում վերադարձնելու աշխատանքի համար վճարված գնի մասը կամ հատուցելու իր կամ այլ անձանց ուժերով թերությունները վերացնելու կապակցությամբ կատարված ծախսերը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել