Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/Պետրոսյան — ԱՐԱԴ/0050/01/08
ՎճռաբեկՔրեական իրավունքAI Ինդեքսավորված

Պետրոսյան — ԱՐԱԴ/0050/01/08

Վճռաբեկ դատարանԱՐԱԴ/0050/01/0829 հունիսի, 2009 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշման դեմ ամբաստանյալ Հ.Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը, ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 2 Քրեական գործը հարուցվել է 2008թ. հոկտեմբերի 10-ին: 2008թ. հոկտեմբերի 13-ին Հ.Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ: 2008թ. հոկտեմբերի 30-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան: Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործը քննել է դատական քննության արագացված կարգի

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության

վերաքննիչ քրեական դատարանի

որոշում

Նախագահող դատավոր Ա.Հովհաննիսյան

դատավորներ` Տ.Սահակյան

Ե.Դարբինյան

ԱՐԱԴ/0050/01/08

ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան) նախագահությամբ

մասնակցությամբ դատավորներ

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ

Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆԻ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ

Ս.ՕՀԱՆՅԱՆԻ

մասնակցությամբ

դատախազ

Ա.ԲՈՇՆԱՂՅԱՆԻ

պաշտպաններ

2009 թվականի հունիսի 29-ին

Ա.ՇԱՀԲԱԶՅԱՆԻ

Գ.ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻ

ք. Երևանում

դռնբաց դատական նիստում, քննելով Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի

2009 թվականի մարտի 19-ի որոշման դեմ

ամբաստանյալ Հ.Պետրոսյանի բերած վճռաբեկ բողոքը,

ՊԱՐԶԵՑ

Գործի դատավարական նախապատմությունը.

2

Քրեական գործը հարուցվել է 2008թ. հոկտեմբերի 10-ին:

2008թ. հոկտեմբերի 13-ին Հ.Պետրոսյանը ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով ներգրավվել է որպես մեղադրյալ:

2008թ. հոկտեմբերի 30-ին գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարան:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը գործը քննել է դատական քննության արագացված կարգի կիրառմամբ և 2009թ. հունվարի 21-ի դատավճռով Հ.Պետրոսյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով ու դատապարտել ազատազրկման 3 տարի ժամկետով` 2 տարի ժամկետով զրկելով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009թ. մարտի 19-ի որոշմամբ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009թ. հունվարի 21-ի դատավճիռը թողնվել է անփոփոխ, իսկ պաշտպանի վերաքննիչ բողոքը` առանց բավարարման:

Վճռաբեկ բողոքը բերվել է 2009թ. ապրիլի 20-ին ամբաստանյալի կողմից: Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

Վճռաբեկ դատարանը, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 414.2-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ և 3-րդ կետերի հիման վրա, 2009 թվականի մայիսի 19-ի որոշմամբ բողոքն ընդունել է վարույթ:

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.

Դատավճռով հաստատված է համարվել այն, որ 2008թ. հոկտեմբերի 10-ին` ժամը 16ին, ՛Ապարան բժշկական կենտրոն ՓԲ ընկերության տեսուչ, բժշկական հանձնաժողովի քարտուղար Հասմիկ Պետրոսյանը, չլինելով պաշտոնատար անձ և հանդիսանալով հանրային ծառայող, 2000 թվականից էպիլեպտիկ հիվանդությամբ տառապող և վարորդական վկայական ստանալու իրավունք չունեցող Ռ.Բաղդասարյանի օգտին ակնհայտ ապօրինի գործողության` առողջական վիճակի վերաբերյալ կեղծ տեղեկանք տալու դիմաց, որպես ապօրինի վարձատրություն նրանից պահանջել և անձամբ ստացել է 30.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության 6 հատ 5000 դրամանոց թղթադրամներ, ինչը րոպեներ անց Հ.Պետրոսյանի անձնական խուզարկությամբ

բժշկական հագուստի գրպանից:

Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները և պահանջը.

հայտնաբերվել է նրա

3

Վճռաբեկ բողոքի հեղինակը գտնում է, որ ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշումն անօրինական է, անհիմն և չպատճառաբանված, կայացվել է նյութական և դատավարական իրավունքի նորմերի էական խախտումներով, չեն կիրառվել ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ, 48-րդ, 61-րդ և 70-րդ հոդվածների պահանջները, խախտվել է ՀՀ դատական օրենսգրքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջը և անտեսվել Վճռաբեկ դատարանի դիրքորոշումը, որն արտահայտված է ՎԲ -192/07 և ՎԲ 55/07 որոշումներում, հաշվի չի առնվել, որ ինքը կին է, նախկինում դատապարտված չի եղել, բնութագրվում է դրականորեն, զղջում է կատարածի համար, վատառողջ է: Վերոգրյալի հիման վրա բողոք բերած անձը խնդրում է ՛պատժաչափի կիրառման մասով բեկանել և փոփոխել ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի դատական ակտը և իր նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառել:

Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները և եզրահանգումը.

Վճռաբեկ բողոքում նշված հիմքերի սահմաններում վերլուծելով գործի նյութերը` Վճռաբեկ

դատարանը

գտավ,

որ

բողոքը

պետք

է

բավարարել

հետևյալ

պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 360-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` ՛Դատավճիռ կայացնելիս դատարանը ներկայացված հաջորդականությամբ լուծում է հետևյալ հարցերը. (...)

6) ենթակա է արդյոք պատժի ամբաստանյալն իր կատարած հանցանքի համար.

7) ինչ պատիժ պետք է նշանակվի նրա նկատմամբ.

8) ամբաստանյալն արդյոք պետք է կրի իր նկատմամբ նշանակված պատիժը (...): Նշված հարցերի լուծման ընթացքում դատարանը պետք է ղեկավարվի ՀՀ քրեական օրենսգրքի Ընդհանուր մասի մի շարք դրույթներով:

Մասնավորապես, ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ հոդվածի համաձայն` հանցանք կատարած անձի նկատմամբ կիրառվող պատիժն արդարացի է, եթե համապատասխանում է

հանցանքի

ծանրությանը,

դա

կատարելու

հանգամանքներին,

հանցավորի

անձնավորությանը, անհրաժեշտ և բավարար է անձին ուղղելու և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

ՀՀ

քրեական

օրենսգրքի

61-րդ

հոդվածի

1-ին

մասը

սահմանում

է,

որ

հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվում է արդարացի

պատիժ,

համապատասխան

որը

հոդվածի

Ընդհանուր մասի դրույթները:

որոշվում

է

քրեական

սահմաններում`

հաշվի

օրենսգրքի

առնելով

Հատուկ

նույն

մասի

օրենսգրքի

4

ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` հանցագործության համար մեղավոր ճանաչված անձի նկատմամբ նշանակվող պատժի նպատակն է վերականգնել սոցիալական արդարությունը, ուղղել պատժի ենթարկված անձին, ինչպես նաև կանխել հանցագործությունները:

Պատիժ նշանակելիս և այն կրելու նպատակահարմարության հարցը քննարկելիս դատարանը հաշվի է առնում նաև ՀՀ քրեական օրենսգրքի 62-րդ և 63-րդ հոդվածներով նախատեսված

պատասխանատվությունն

ու

պատիժը

մեղմացնող

և

ծանրացնող

հանգամանքները: Հանցակազմի սահմաններից դուրս գտնվելով` դրանք բնութագրում են ինչպես կատարված հանցագործությունը, այնպես էլ հանցավորի անձնավորությունը, հնարավորություն են տալիս պատկերացում կազմել հանցավորի անձնավորության և հանցագործության

հանրային

վտանգավորության

աստիճանի

մասին`

համապատասխանաբար բարձրացնելով կամ իջեցնելով այն: Դրանց գնահատմամբ է հնարավոր յուրաքանչյուր կոնկրետ գործով անհատական մոտեցում ցուցաբերել ինչպես պատժի տեսակը և չափը որոշելիս, այնպես էլ այն կրելու նպատակահարմարության հարցը լուծելիս:

Քրեական օրենքի Ընդհանուր մասի վերը թվարկված դրույթներից հետևում է, որ հանցագործության

պատժատեսակի

համար

և

մեղավոր

պատժաչափի,

ճանաչված

այնպես

էլ

անձի

նկատմամբ

նշանակված

պատիժը

ինչպես

կրելու

նպատակահարմարության վերաբերյալ դատարանի կողմից կայացված որոշումը պետք է հիմնված լինի կատարած հանցագործության, դրա առանձնահատկությունների, գործի կոնկրետ հանգամանքների, հանցավորի անձի, պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող կամ ծանրացնող հանգամանքների բազմակողմանի գնահատման վրա` նպատակ ունենալով ապահովել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում նշված պատժի նպատակների իրագործման հնարավորությունը:

ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` եթե դատարանը, կալանքի, ազատազրկման կամ կարգապահական գումարտակում պահելու ձևով պատիժ նշանակելով, հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց պատիժը կրելու, ապա կարող է որոշում կայացնել այդ պատիժը պայմանականորեն չկիրառելու մասին:

Նույն հոդվածի 2-րդ մասը սահմանում է, որ պատիժը պայմանականորեն չկիրառելիս դատարանը

հաշվի

է

առնում

հանցավորի

անձը

բնութագրող

տվյալները,

պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող և ծանրացնող հանգամանքները: Ընդ որում, պատիժը պայմանականորեն չկիրառելու հետ կապված ՀՀ քրեական օրենսգիրքը ինչպես հանցագործությունների տեսակների, հանցավոր արարքի վտանգավորության աստիճանի ու բնույթի, այնպես էլ անձանց շրջանակի հետ կապված որևէ հատուկ սահմանափակում չի նախատեսել:

5

Այսինքն` օրենսդիրը պատիժը պայմանականորեն չկիրառելու հիմք է համարում դատարանի համոզվածությունը, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է առանց որոշակի պատժատեսակները ռեալ կրելու:

Նշանակված

պատիժը

պայմանականորեն

չկիրառելիս

դատարանը

պետք

է

հանգամանորեն քննության առնի ինչպես հանցագործության կատարման, այնպես էլ հանցավորի անձին վերաբերող բոլոր հանգամանքները: Կարևորն այն է, որ դատարանը հանգի հիմնավոր եզրակացության, որ դատապարտյալի ուղղումը հնարավոր է առանց նշանակված պատիժը կրելու:

Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը դատավճռում նշել է, որ Հ.Պետրոսյանի նկատմամբ պատիժ նշանակելիս հաշվի է առնում նրա կատարած արարքի հանրության համար վտանգավորության աստիճանն ու բնույթը, որպես պատասխանատվությունը մեղմացնող հանգամանք դիտում է այն, որ նա կին է, նախկինում ոչնչով արատավորված չի եղել, բնութագրվում է դրականորեն, վատառողջ է, զղջացել է կատարածի համար: Դատարանը նշել է, որ պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքները բացակայում են:

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը առաջին ատյանի դատարանի դատավճիռն անփոփոխ թողնելու վերաբերյալ որոշման մեջ նշել է, որ հաշվի է առնում կատարված հանցագործության

բնույթն

ու

հասարակական

վտանգավորության

աստիճանը,

հանցագործության կատարման կոնկրետ հանգամանքները, ամբաստանյալի

անձը

բնութագրող ու պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքները, պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը, մեղքի ձևը: Վերաքննիչ դատարանը գտել է, որ Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակվել է համաչափ

պատիժ,

իսկ

ՀՀ

քրեական

օրենսգրքի

70-րդ

հոդվածի

կիրառումը

՛անհրաժեշտ ու բավարար չէ ամբաստանյալի ուղղման և նրա կողմից նոր հանցանքի կատարումը կանխելու համար:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ վերաքննիչ դատարանը սխալ հետևության է հանգել Հ.Պետրոսյանի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու, ինչպես

նաև

ՀՀ

քրեական

օրենսգրքի

48-րդ

հոդվածով

սահմանված

պատժի

նպատակներին հասնելու հնարավորության մասին:

Ինչպես երևում է գործի նյութերից, Հասմիկ Պետրոսյանը կատարել է միջին ծանրության հանցանք, նախկինում դատապարտված չի եղել, կին է, բնութագրվում է դրականորեն, զղջում է կատարածի համար, վատառողջ է: Նրա պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան:

Հաշվի առնելով Հասմիկ Պետրոսյանի անձը բնութագրող վերը նշված տվյալները, պատասխանատվությունն

ու

պատիժը

մեղմացնող

հանգամանքները,

պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայությունը` Վճռաբեկ դատարանը հանգում է հետևության, որ դատապարտյալի ուղղվելը հնարավոր է

6

առանց պատիժը կրելու, ուստի նրա նկատմամբ նշանակված ազատազրկման ձևով պատիժը պայմանականորեն չպետք է կիրառել:

Այսպիսով Վճռաբեկ դատարանը գտնում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի

70-րդ

հոդվածի հիման վրա Հասմիկ Պետրոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու միջոցով հնարավոր է հասնել ՀՀ քրեական օրենսգրքի 48-րդ հոդվածով սահմանված պատժի նպատակներին սոցիալական արդարության վերականգնմանը, պատժի ենթարկված անձի ուղղմանը և հանցագործությունների կանխմանը:

Հասմիկ

Պետրոսյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելը բխում է նաև ՀՀ քրեական օրենսգրքի 10-րդ և 61-րդ հոդվածներով սահմանված` արդարության և պատասխանատվության

անհատականացման

սկզբունքից

ու

պատիժ

նշանակելու

ընդհանուր սկզբունքներից:

Գործում

Հասմիկ

Պետրոսյանի

անձը

բնութագրող

տվյալների,

պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանքների առկայության և պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանքների բացակայության պայմաններում որոշում կայացնելով նրա

նկատմամբ պատիժը պայմանականորեն

չկիրառելը մերժելու մասին վերաքննիչ դատարանը թույլ է տվել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ հոդվածով նախատեսված քրեական օրենքի ոչ ճիշտ կիրառում. չի կիրառել օրենքի այն հոդվածը, որը ենթակա էր կիրառման: Դա հանգեցրել է ՀՀ

քրեական

դատավարության

օրենսգրքի

358-րդ

հոդվածի

պահանջներին

չհամապատասխանող չհիմնավորված որոշման կայացման, ինչը նույն օրենսգրքի 398-րդ հոդվածով նախատեսված քրեադատավարական օրենքի էական խախտում է: Վերը նշված նյութական և դատավարական իրավունքի խախտումները, որոնք ազդել են դատապարտյալի նկատմամբ նշանակված պատիժը կրելու մասով գործով ճիշտ որոշում կայացնելու վրա, ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 397-րդ, 398-րդ և 406-րդ հոդվածների հիման վրա, վերաքննիչ դատարանի որոշումը բեկանելու հիմք են: Ուստի անհրաժեշտ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 419-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի հիման վրա բեկանել և փոփոխել վերաքննիչ դատարանի դատական ակտը,

քանի որ

վերջինիս

կողմից

հաստատված

փաստական հանգամանքները

հնարավորություն են տալիս կայացնել նման ակտ, և դա բխում է արդարադատության արդյունավետության շահերից:

Նկատի ունենալով, որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2009թ. հունիսի 19-ին ընդունված ՛Համաներում հայտարարելու մասին որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի համաձայն` այն անձինք, որոնց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել, ազատվում են պատժից, ուստի Հասմիկ Պետրոսյանը պետք է ազատվի սույն գործով նշանակված հիմնական պատժից:

Ելնելով

վերոգրյալից

Սահմանադրության 92-րդ

և

ղեկավարվելով

հոդվածով,

Հայաստանի

Հայաստանի

Հանրապետության

Հանրապետության

քրեական

7

դատավարության օրենսգրքի 403-406-րդ, 419-րդ, 422-424-րդ հոդվածներով Վճռաբեկ դատարանը

ՈՐՈՇԵՑ

1. Վճռաբեկ բողոքը բավարարել: Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանի վերաբերյալ ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ հոդվածի 2-րդ մասով Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2009 թվականի հունվարի 21-ի դատավճիռն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի 2009 թվականի մարտի 19-ի որոշումն ազատազրկման ձևով նշանակված պատժի մասով բեկանել և փոփոխել` ՀՀ քրեական օրենսգրքի 3111-րդ

հոդվածի 2-րդ մասով նշանակված 3 /երեք/ տարի

ժամկետով ազատազրկումը ՀՀ քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի հիման վրա պայմանականորեն չկիրառել` սահմանելով փորձաշրջան 2 /երկու/ տարի ժամկետով:

2. ՛Համաներում հայտարարելու մասին ՀՀ Ազգային ժողովի 2009թ. հունիսի 19-ի որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետի հիման վրա Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանին ազատել նշանակված հիմնական պատժից:

3. Հասմիկ Արտաշեսի Պետրոսյանին անհապաղ ազատել կալանքից:

4. Մնացած մասերով դատական ակտը թողնել օրինական ուժի մեջ:

5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման:

Նախագահող

Դ.ԱՎԵՏԻՍՅԱՆ

Դատավորներ`

Հ.ԱՍԱՏՐՅԱՆ

Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆ

Հ.ՂՈՒԿԱՍՅԱՆ

Ա.ՊՈՂՈՍՅԱՆ

Ս.ՕՀԱՆՅԱՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
29 հունիսի, 2009 թ.
Գործի #:
ԱՐԱԴ/0050/01/08
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել