Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 59 — Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը 1.
ARLISՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 59AI Ինդեքսավորված

ՀՀ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ — Հոդված 59 — Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը 1.

arlis.am — current code articleԲնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 59. Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը 1. Դատավորն իրավունք ունի մասնակցելու կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների: 2. Աշխատանքային ժամերին կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու կապակցությամբ տարեկան ոչ ավելի, քան մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու համաձայնությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով համաձայնություն ստանալու հ

Ամբողջ Տեքստ

Հոդված 59. Դատավորի` կրթական ծրագրերին մասնակցելու իրավունքը 1. Դատավորն իրավունք ունի մասնակցելու կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների:

2. Աշխատանքային ժամերին կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու կապակցությամբ տարեկան ոչ ավելի, քան մինչև հինգ օր տևողությամբ բացակայելու համաձայնությունը տալիս է դատարանի նախագահը: Դրանից ավելի ժամկետով համաձայնություն ստանալու համար դատավորը՝ դատարանի նախագահի համաձայնությամբ, դիմում է Ուսումնական հարցերի հանձնաժողով:

3. Դատավորին այլ կրթական ծրագրերի, համաժողովների և իրավաբանների մասնագիտական այլ հավաքների մասնակցելու համաձայնությունը պետք է տրամադրվի այնպես, որ չխոչընդոտվի դատարանի բնականոն գործունեության իրականացումը:

4. Այն դեպքում, երբ դատավորն ստացել է դատարանի նախագահի կամ Ուսումնական հարցերի հանձնաժողովի համաձայնությունը, այդպիսի միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ դատավորի բացակայությունը համարվում է հարգելի` աշխատավարձի պահպանմամբ:

5. Համաձայնություն չտրամադրելու հետ կապված վեճերը լուծում է Բարձրագույն դատական խորհուրդը:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել