Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.12 — Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայաց վ ելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը 1.
ARLISՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.12AI Ինդեքսավորված

ՀՀ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 222.12 — Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայաց վ ելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 222.12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայաց վ ելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահա

Ամբողջ Տեքստ

Հոդված 222.12. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայաց վ ելու որոշման վերաբերյալ գործերը և դրանց քննության ընթացակարգը 1. Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշման իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթի վրա տարածվում են սույն օրենսգրքի 31.2-րդ գլխով նախատեսված կանոնները՝ սույն հոդվածով նախատեսված առանձնահատկությունների հաշվառմամբ:

2. Սույն հոդվածով նախատեսված գործերով վարչական դատարան կարող է դիմել այն անձը, որի վերաբերյալ կայացվել է իրավիճակային հայտարարագիր ներկայացնելու վերաբերյալ որոշում:

3. Հայցը կարող է վարչական դատարան ներկայացվել Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը ստանալու պահից հնգօրյա ժամկետում:

4. Սույն հոդվածով նախատեսված գործերով դիմումը, ի թիվ սույն օրենսգրքի 222.5-րդ հոդվածի 1-ին մասի 1-4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 11-րդ կետերով նախատեսված պահանջների, պետք է բովանդակի հիմնավորումներ առ այն, որ Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումն իրավաչափ չէ: Դիմումին կցվում է Հանձնաժողովի կողմից իրավիճակային հայտարարագիր ներկայացվելու վերաբերյալ որոշումը:

5. Սույն գլխով նախատեսված գործերը վարչական դատարանը քննում և լուծում է միանձնյա։

6. Սույն գլխով նախատեսված գործերով վարչական դատարանը կայացնում է հետևյալ դատական ակտերից մեկը.

1) Հանձնաժողովի որոշումն ուժի մեջ թողնելու մասին.

2) Հանձնաժողովի որոշումն անվավեր ճանաչելու մասին: Գ Լ ՈՒ Խ 31.5 (գլուխը լրաց.

04.09.20 ՀՕ-406-Ն) ԿԱՐԱՆՏԻՆԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ՕՐԵՆՔՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԸՆԴՈՒՆՎԱԾ ԱԿՏԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅԱՆ ՎԻՃԱՐԿՄԱՆ ԳՈՐԾԵՐԻ ՎԱՐՈՒՅԹԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել