Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/2-3712 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/2-37)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 12 նոյեմբերի 2010թ. ՍԴԴԿՈ/2 - 37 | ՍԱՄՎԵԼ ՀԱՋԻՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 2 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

12 նոյեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 2 դատական կազմը

Նախագահությամբ Ֆ. Թոխյանի

Անդամակցությամբ Մ. Թոփուզյանի

Հ. Նազարյանի

Քննության առնելով քաղաքացի Սամվել Հաջիյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացի Սամվել Հաջիյանը 2010թ. հոկտեմբերի 26-ին դիմել է ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 143-րդ հոդվածը ճանաչել ՀՀ Սահմանադրության 18-րդ և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Սույն անհատական դիմումի նախնական ուսումնասիրությունը ցույց տվեց, որ

1. ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի վիճարկվող 143-րդ հոդվածը վերաբերում է վճռի պարզաբանմանը, վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղմանը։

Դիմողի կարծիքով, նշված նորմը սահմանափակում է վերաքննիչ և վճռաբեկ դատարանների կողմից կայացված որոշումներին պարզաբանումներ տալու և դրանցում տեղ գտած վրիպակներն ուղղելու հնարավորությունը, որի արդյունքում, ըստ դիմողի, խախտվում են քաղաքացու ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքներն ու ազատությունները։

2. ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը»։

Համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 1-ին մասի «Սույն հոդվածում նշված գործերով դիմում (այսուհետ անհատական դիմում) կարող է ներկայացվել ընդհանուր իրավասության և մասնագիտացված դատարաններում դատավարության մասնակից հանդիսացած այն ֆիզիկական կամ իրավաբանական անձի կողմից, որի նկատմամբ գործը լուծող վերջնական դատական ակտով կիրառվել է որևէ օրենքի դրույթ, որը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները, և որը գտնում է, որ տվյալ գործով կիրառված օրենքի դրույթը հակասում է Սահմանադրությանը»։

Դիմումին կից ներկայացված վերջնական դատական ակտի ՀՀ վճռաբեկ դատարանի 2010թ. հուլիսի 23-ի որոշման բովանդակությունից ակնհայտ երևում է, որ այն կայացվել է ոչ թե դիմողի Սամվել Հաջիյանի, այլ մեկ ուրիշ անձի Կարապետ Հաջիյանի բողոքի հիման վրա։ Այսինքն ՀՀ սահմանադրական դատարան դիմելու իրավասու սուբյեկտ հանդիսանում է ոչ թե Սամվել Հաջիյանը, այլ Կարապետ Հաջիյանը։

Հետևաբար, առկա է դիմումի քննության ընդունումը մերժելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիմք։ Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մասով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 2 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Քաղաքացի Սամվել Հաջիյանի անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

Նախագահող

Անդամներ

12 նոյեմբերի 2010 թվականի

ՍԴԴԿՈ/2-37

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
12 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/2-37
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել