Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՅՐ, ԼԻԱՆՆԱ, ՔՆԱՐԻԿ, ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՅՐ, ԼԻԱՆՆԱ, ՔՆԱՐԻԿ, ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԱՈ-1012 նոյեմբերի, 2010 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-101)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 2 նոյեմբերի 2010թ. ՍԴԱՈ - 101 | ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՅՐ, ԼԻԱՆՆԱ, ՔՆԱՐԻԿ, ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ՀՐԱՅՐ, ԼԻԱՆՆԱ, ՔՆԱՐԻԿ, ՀԱՄԼԵՏ ՄԱՆՈՒԿՅԱՆՆԵՐԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ

ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

2 նոյեմբերի 2010թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը ուսումնասիրելով քաղաքացիներ Հրայր, Լիաննա, Քնարիկ, Համլետ Մանուկյանների անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը, ՊԱՐԶԵՑ.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի քաղաքացիներ Հրայր, Լիաննա, Քնարիկ, Համլետ Մանուկյանները 06.10.2010թ. դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով քննության առնել և որոշել ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի համապատասխանությունը ՀՀ Սահմանադրությանը, մասնավորապես վերջինիս 1-ին հոդվածի պահանջներին։ Սահմանադրական դատարանը նշում է, որ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 27 և 28-րդ հոդվածներում նախատեսված են սահմանադրական դատարան հասցեագրված դիմումներին ներկայացվող միասնական ընդհանուր ձևական պահանջներ, իսկ որպես անհատական դիմումի ընդունելիության հավելյալ պարտադիր պայման նույն օրենքի 69-րդ հոդվածի 4-րդ մասը սահմանում է, որ դիմումը պետք է պարունակի Սահմանադրությանը հակասելու հիմնավորումներ։ Մինչդեռ դիմողներն ընդհանրապես որևէ հիմնավորում չեն ներկայացրել վիճարկվող դրույթի սահմանադրականության վերաբերյալ։

Դիմումի և դրան կից փաստաթղթերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողները վիճարկելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1226-րդ հոդվածի 1-ին մասի սահմանադրականությունը, ձևականորեն առաջ քաշելով օրենքի դրույթի սահմանադրականության հարց ըստ էության բարձրացնում են այդ դրույթի կիրառման իրավաչափության խնդիրը։ Ուստի ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 1-ին կետի հիմքով և ՀՀ սահմանադրական դատարանի 2009 թվականի մարտի 17-ի ՍԴԱՈ-21 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշմամբ սահմանադրական դատարանը գտնում է, որ դիմումի քննությունը ենթակա է մերժման որպես սահմանադրական դատարանի քննության ենթակա հարց չառաջադրող դիմում։ Սահմանադրական դատարանը գտնում է նաև, որ դիմումն ակնհայտ անհիմն է և դիմողները չեն առաջադրում դրույթի բովանդակությամբ պայմանավորված սահմանադրաիրավական վեճ։

Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31-րդ հոդվածով, 32-րդ հոդվածի 1-ին կետով և 69-րդ հոդվածի 4-րդ և 7-րդ մասերով ՀՀ սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.

Քաղաքացիներ Հրայր, Լիաննա, Քնարիկ, Համլետ Մանուկյանների անհատական դիմումով գործի քննությունը մերժել։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ

ՆԱԽԱԳԱՀ Գ.

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

2 նոյեմբերի 2010 թվականի

ՍԴԱՈ-101

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2 նոյեմբերի, 2010 թ.
Գործի #:
ՍԴԱՈ-101
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել