Քիշմիրյան — ԵԴ/1840/01/22
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Վարույթի դատավարական նախապատմությունը. 1. 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՇ գործող քրեական օրենսգիրք) 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11833322 քրեական վարույթը: Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ՀՇ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11833522 քրեական վարույթը, որը միացվել է թիվ 11833322 քրեակա
Ամբողջ Տեքստ
թ. ԵԴ/1840/01/22
2 ԵՆ ավն Ե )
ՆԵՏ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՆՈՒՆԻՑ
Երնան քաղաքի առաջին ատյանի
ընդհանուր իրավասության քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Ս.Գզոգյան
ՀՀ վերաքննիչ քրեական դատարան,
նախագահող դատավոր՝ Լ.Ալավերդյան
դատավորներ՝ Գ.Հովհաննիսյան
Մ.Արղամանյան
11 հոկտեմբերի 2024 թվական ք.Երնան
ՀՀ Վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան), նախագահությամբ՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
ԱՊՈՂՈՍՅԱՆԻ
գրավոր ընթացակարգով քննության առնելով Արա Լնոնի Քիշմիրյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշման դեմ պաշտպան Հ.Ջհանգիրյանի վճռաբեկ բողոքը,
2
ՊԱՐԶԵՑ
Վարույթի դատավարական նախապատմությունը.
1. 2022 թվականի սեպտեմբերի 20-ին ՀՀ քննչական կոմիտեի Երնան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի վարչական շրջանի քննչական բաժնում 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ գործող քրեական օրենսգիրք) 344-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11833322 քրեական վարույթը:
Նախաքննության մարմնի՝ նույն օրվա մեկ այլ որոշմամբ, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1ին մասի հատկանիշներով նախաձեռնվել է թիվ 11833522 քրեական վարույթը, որը միացվել է թիվ 11833322 քրեական վարույթին, ն նախաքննությունը շարունակվել է 11833322 համարի ներքո:
Նախաքննության մարմնի՝ 2022 թվականի նոյեմբերի 10-ի որոշմամբ Արա Լնոնի Քիշմիրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344-րդ հոդվածի 2-րդ մասով:
2022 թվականի նոյեմբեր 15-ին Արա Քիշմիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
2022 թվականի դեկտեմբերի 9ին քրեական գործը մեղադրական
եզրակացությամբ ստացվել է Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում (այսուհետ նան Առաջին ատյանի դատարան):
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճռով, Ա.Քիշմիրյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված արարքների կատարման մեջ, ն նրա նկատմամբ պատիժ է նշանակվել՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով՝ տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով, ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 2-րդ մասով՝ ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով:
Յ
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 74-րդ հոդվածի հիման վրա` նշանակված պատիժները լրիվ գումարելու միջոցով, Ա.Քիշմիրյանի նկատմամբ վերջնական պատիժ է նշանակվել տուգանք՝ 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով ն ազատազրկում՝ 8 (ութ) ամիս ժամկետով:
Արա Քիշմիրյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ բացակայելու արգելքը, թողնվել է անփոփոխ՝ մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
3. Մեղադրյալ Արա Քիշմիրյանի վերաքննիչ բողոքի քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ՝ նան Վերաքննիչ դատարան) 2024 թվականի փետրվարի 9-ին որոշում է կայացրել բողոքը մերժելու, Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի որոշումն անփոփոխ թողնելու մասին:
4. Վերաքննիչ դատարանի վերոնշյալ որոշման դեմ պաշտպան Հ.Ջհանգիրյանը բերել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի ապրիլի 15-ի որոշմամբ վերադարձվել է՝ թերությունները շտկելու ն կրկին ներկայացնելու համար: Պաշտպան Հ.Ջհանգիրյանը 2024 թվականի մայիսի 13-ին կրկին ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը Վճռաբեկ դատարանի՝ 2024 թվականի օգոստոսի 13-ի որոշմամբ ընդունվել է վարույթ ն սահմանվել է դատական վարույթի իրականացման գրավոր ընթացակարգ:
Վճոաբեկ բողոքի հիմքերը, փաստարկները ն պահանջը.
Վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում` ներքոհիշյալ փաստարկներով.
5. Բողոքի հեղինակի պնդմամբ՝ առերնույթ փաստական կամ իրավական հանգամանք ի հայտ գալու ուժով, կայացված դատական ակտը կարող է խաթարել արդարադատության բուն էությունը:
5... Մասնավորապես, բողոքաբերը նշել է, որ Ա.Քիշմիրյանին՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344-րդ հոդվածի 2-րդ մասով մեղսագրված արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցել են:
6. Վերոգրյալի հիման վրա, բողոք բերած անձը խնդրել է Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել ն փոփոխել` Արա
4
Քիշմիրյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով ն 344րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու ժամկետներն անցած լինելու հիմքով:
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեցող փաստական հանգամանքները.
7. Առաջին ատյանի դատարանն իր որոշմամբ հաստատված է համարել, որ Ա.Քիշմիրյանը «(..) զրկված լինելով փրանսպորտային միջոց վարելու իրավունքից, մեկ միասնական դիտավորությամի՝ 2022 թվականի ապրիլի 29-ին ն 2022 թվականի մայիսի 3Լին, իսկ 2022 թվականի մայիսի 12-ին՝ հարբած (ոչ սթափ) վիճակում, վարել է փրանսպորտային միջոց:
Այսպես.
Արա Լնոնի Քիշմիրյանը, 202Լթվականի սեպտեմբերի 15-ից Լարի ժամկետով զիկված լինելով վվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2022 թվականի ապրիլի 29-ին՝ ժամը 03:05-ին, Երնան քաղաքի Արագածի փողոցում վարել է «Ասմա» մակնիշի, 01 ՕՃԽ 606 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (..):
Բացի այդ, Արա Լնոնի Քիշմիրյանը, նույն ժամանակահավզվածում զրկված լինելով տվյալ կարգի տրանսպորտային միջոց վարելու իրավունքից, 2022 թվականի մայիսի 3Լին՝ ժամը 00:30-ին, Երնան քաղաքի Գ.Նժդեհի փողոցում վարել է «Օքօլ» մակնիշի, 36 ԽՍ 558 հաշվառման համարաւնիշի տրանսպորտային միջոցը (...):
Բացի այդ, Արա Լնոնի Քիշմիրյանը, սահմանված կարգով զրկված լինելով տվյալ կարգի տրանապորտային միջոց վարելու իրավունքից, 2022 թվականի մայիսի 12ին՝ ժամը 02:20-ին, ոչ սթափ վիճակում մեկ լիտր արտաշնչած օդի մեջ մաքուր ալկոհոլի պարունակությունը՝ 0.245 մգ/լ (..), Երնան քաղաքի Բագրատունյաց փտղոցում վարել է «սոճու» մակնիշի, 01 ՕԽ 606 հաշվառման համարանիշի տրանսպորտային միջոցը (...»::
ւՏե՛ս քրեական գործ, հատոր 1-ին, թերթ 79:
5
8. Վերաքննիչ դատարանը Առաջին ատյանի դատարանի որոշումը թողել է անփոփոխ, գտնելով, որ Առաջին ատյանի դատարանի կողմից թույլ չի տրվել դատական սխալ, դատական ակտը հիմնավոր է ն այն բեկանելու հիմքերը բացակայում են:
Վճռաբեկ դատարանի հիմնավորումները ն եզրահանգումը.
9. Սույն գործով Վճռաբեկ դատարանի առջն բարձրացված իրավական հարցը հետնյալն է. Ա.Քիշմիրյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը ենթակա է արդյո՞ք դադարեցման՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով:
10. ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ հոդվածի համաճայն՝ «Լ Քրեական հերապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեսւկան հետապեդումը ենթակա է դադարեցման, եթն՝
(-)
12) անձր Հայաայրաւնի Հանրապետության քրեական օրենսգրքի ընդհանուր կամ հատուկ մասի դրույթների ուժով ենթակա է ազատման քրեական պատասխանամվությունից (...)»:
Նույն օրենսգրքի 13-րդ հոդվածի համաձայն՝ «4. Քրնական վարույթլ: ենթակա է կարճման, եթե:
(-)
3) մեղադրյալի նկատմամը դադարեցվել է քրեական հետապնդումը, ն սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները (...)»:
ՀՀ գործող քրեական օրենսգրքի 9-րդ հոդվածի 6-րդ մասի համաճայն՝ «Պատաւսխանատվություւն գմասնակիորեն մեղմացնող ն միաժամանակ մասնակիորեն խարացնող օրենքը սույն հողվածով նախատեսված չափանիշներին համապատասխան հետադարձ ուժ ունի միայն այն մասով, որը մեղմացնում է պատասխանատվությունը»:
2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված քրեական օրենսգրքի (այսուհետ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգիրք) 19-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ոչ մեծ
6
ծանրության հանցագործություններ են համարվում դիտաւվորությաւմբ կատարված այն արարքները, որոնց համար այն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երկու փարի ժամկետով ազավզազրկումի, կամ որոնց համար նախատեսված է ազատազրկման հետ կապ չունեցող պատիժ, ինչպես նան անզգուշությաւմը կավւարված այն արարքները, որոնց համար սույն օրենսգրքով նախատեսված առավելագույն պատիժը չի գերազանցում երեք փարի ժամկեարով ազավպազրկումը (...)»:
Նույն օրենսգրքի 75-րդ հոդվածի համաձայն՝ «մ. Անձն ազատվում է քրեական պատասխանաւտվությունից, եթե հանցանքն ավարտված հաւմարելուօրվանից անցել են հերնյալ ժամկետները.
1) երկու փարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքն ավարտված համարելու օրվանից. (...)
2. Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դավաւվճոխ օրինական ուժի մեջ մտնելու պահը (...)»:
ՃՇ գործող քրեական օրենսգրքի 83-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն՝ «1. Անձե, ազատվում է քրեական պատասխանամվությունից, եթե հանցանքն ավարտվելուն հաջորդող օրվանից անցել են հետնյալ ժամկետները.
1)5 փարի՝ ոչ մեծ ծանրության հանցանքի դեպքում. (...)
2 Վաղեմության ժամկետը հաշվարկվում է հանցանքն ավարվտվելուն հաջորդող օրվանից մինչն անձի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին որոշում կայացնելը (...)»:
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 1243Լրդ հոդվածի համաճայն՝
«ԼՏրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ փրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը`
շ Անձի վիճակը վատթարացնող օրենքին հետադարձ ուժ չտալու օրենսդրական պահանջի համաձայն՝ ԱՔիշմիրյանի նկատմամբ կիրառելի է հանցավոր արարքը կատարելու պահին գործող՝ 2003 թվականի ապրիլի 18-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված` վաղեմության ժամկետն անցնելու հետեանքով քրեական պատասխանատվությունից ազատելու իրավական կարգավորումը:
7
պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով կամ կալանքով մինչն
երկու ամիս ժամկեյտվ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի
գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը մեկ մարի ժամկետով (...):
2 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զիկված կամ
փրանսպորվաւյին միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունք չունեցող անձի կողմից ոչ սթափ վիճակում փրանսպորվային միջոց վարպր կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսաւփելը՝
պավժվում: է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի
երեքհարյուրապատիկից հինգհարյուրապավտիկի չափով. կամ ազատազրկմամբ` վեց ամսից մել տարի ժամկետով որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով առավելագույնը երկու տարի ժամկետով (...)»:
ՀԸ գործող քրեական օրենսգրքի 344րդ հոդվածի համաճայն՝
«ԼՏրանապորտային միջոցներ վարելու իրավունքից զրկված կամ տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքը կասեցված անձի կողմից տրանսպորտային միջոց վարելը`
պատժվում է վփուգանքով առավելագույնը վփասնապատիկի չափով կամ հանրային աշխատանքներով առավելագույնը հարյուր ժամ. փնողությամբ, կամ կարճաժամկետ ազատազրիկմամը՝ առավելագույնը մեկ ամիս ժամկետով:
2 Տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից զիկված կամ
փրանսպորվաւյին միջոցներ վարելու իրավունքը կասեցված կամ տրանսպորտային միջոց վարելու իրավունք չունեցող անձի կողմից հարբած (ոչ սթափ) վիճակում փրանսպորվային միջոց վարպր կամ այդ անձի կողմից սթափության վիճակի զննություն անցնելուց հրաժարվելը կամ խուսաւփելը՝
պատժվում է տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով, կամ հանրային աշխապտանքներով՝ ութսունից հարյուր հիսուն ժամ փնողությամի, կամ
8
կարճաժամկետ ազափազրկմամի՝ մեկից երկու ամիս ժամկերով կամ ազատազրկմամը՝ առավելագույեր երկու տարի ժամկետով (...)»:
1. Մեջբերված նորմերի վերլուծությունից, հետնում է, որ օրենսդիրը վաղեմության ժամկետն անցնելը դիտում է որպես քրեական հետապնդումը բացառող հանգամանք՝ սահմանելով, որ քրեական հետապնդում չպետք է հարուցվի, իսկ հարուցված քրեական հետապնդումը ենթակա է դադարեցման, եթե անցել են վաղեմության ժամկետները:
12. Սույն վարույթի նյութերի ուսումնասիրությունից երնում է, որ Ա.Քիշմիրյանն իրեն մեղսագրված՝ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հանցանքները կատարել է 2022 թվականի ապրիլի 29-ին, մայիսի 12ին ն 31-ին: Վերոնշյալ արարքները կատարելու մեջ Ա.Քիշմիրյանի մեղավորություն, հաստատող մեղադրական դատավճիռը կայացվել է 2023 թվականի հոկտեմբերի 9-ին, որը բողոքարկվել է Վերաքննիչ դատարան, իսկ Վերաքննիչ դատարանը բողոքի քննության արդյունքում որոշում է կայացրել 2024 թվականի փետրվարի 9-ին: Նշված որոշման դեմ պաշտպան Հ.Ջհանգիրյանի կողմից բերված վճռաբեկ բողոքը, թույլ տրված թերությունները վերացնելու համար Վճռաբեկ դատարանի որոշմամբ վերադարձվել է 2024 թվականի ապրիլի 15-ին, իսկ կրկին ներկայացված բողոքը վարույթ է ընդունվել 2024 թվականի օգոստոսի 13-ին»:
1. Նախորդ կետում մեջբերված ն վերլուծված փաստական հանգամանքները գնահատելով սույն որոշման 101-րդ կետերում վկայակոչված իրավանորմերի ն արտահայտված դիրքորոշումների լույսի ներքո՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետի հաշվարկի առումով Ա.Քիշմիրյանի նկատմամբ կիրառման են ենթակա տվյալ արարքների համար նշված հանցանքները կատարելու պահին 3 Տե՛ս սույն որոշման 7-րդ կետը:
«Տե՛ս սույն որոշման 2-րդ ն 3-րդ կետերը:
5 Տե՛ս սույն որոշման 4-րդ կետը:
9
գործող ՀՀ նախկին քրեական օրենսգրքի կարգավորումներըճ, այսինքն ԱՔիշմիրյանին քրեական պատասխանափտվության ենթարկելու վաղեմության ժամկետը երկու տարի է, որը հաշվարկվում է հանցանքն ավարտված համարելու օրվանից մինչն դատավճռի օրինական ուժի մեջ մտնելու պահը:
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Ա.Քիշմիրյանին ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի Լին մասով քրեական
պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետները լրացել են 2024 թվականի ապրիլի 29-ին ն մայիսի 3Լին, իսկ 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական պատասխանատվության ենթարկելու երկամյա ժամկետը՝ մայիսի 12-ին, ն այդ պահի դրությամբ, նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտած չի եղել, ուստի պետք է Ա.Քիշմիրյանի վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիոր ն այն անփոփոխ թողնելու մասին Վերաքննիչ դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել` Ա.Քիշմիրյանի նկատմամբ ՀՀ գործող քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել`՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառաբանությամբ ն քրեական վարույթը կարճել՝ նկատի ունենալով որ սպառվել են վարույթը շարունակելու բոլոր հնարավորությունները:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը գտնում է, որ Արա Քիշմիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը պետք է վերացնել, իսկ արտավարույթային փաստաթուղթ ճանաչված ն քրեական գործին կցված փաստաթղթերը՝ թողնել քրեական վարույթում:
Ելնելով վերոգրյալից ն ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 162-րդ, 163րդ ն 17րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքի 12-րդ, 13-րդ, 31-րդ, 33-րդ, 34-րդ, 264-րդ, 281-րդ, 352-րդ, 359-րդ, 361363-րդ ն 400-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը
5 Տե'ս Վճռաբեկ դատարանի՝ Խաչութուր Պետրոսյանի ն Հասմիկ Շանոլանի գործով 2024 թվականի մայիսի 3Լի թիվ ԵԱՔԴ/0196/01/17 որոշման 13-րդ կետր:
10
ՈՐՈՇԵՑ
1. Մեղադրյալ Արա Լնոնի Քիշմիրյանի վերաբերյալ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի՝ 2023 թվականի հոկտեմբերի 9-ի դատավճիռը ն այն անփոփոխ թողնելու մասին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2024 թվականի փետրվարի 9-ի որոշումը բեկանել:
2. Արա Լնոնի Քիշմիրյանի նկատմամբ 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված ՀՀ քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածի 1-ին մասով ն 344-րդ հոդվածի 2-րդ մասով քրեական հետապնդումը դադարեցնել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցած լինելու հիմքով ն քրեական վարույթը կարճել:
3. Արա Լնոնի Քիշմիրյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված բացակայելու արգելքը վերացնել:
4. Արտավարույթային փաստաթուղթ ճանաչված ն քրեական գործին կցված փաստաթղթերը թողնել քրեական վարույթում:
5. Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացնելու օրը:
՞Նախագահող՝ Հ.ԱՍԱՏՐՅԱՆ
Դատավորներ՝ Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆ
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 11 հոկտեմբերի, 2024 թ.
- Գործի #:
- ԵԴ/1840/01/22
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
