Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ/1-2626 հուլիսի, 2016 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-26)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 26 հուլիսի 2016թ. ՍԴԴԿՈ/1 - 26 | ԳԵՎՈՐԳ ՀՈՒՆԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1 ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ

Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան

26 հուլիսի 2016թ.

Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի

թիվ 1 դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Պետրոսյանի

Անդամակցությամբ Ֆ.Թոխյանի

Ա. Թունյանի

Ուսումնասիրելով Գևորգ Հունանյանի անհատական դիմումի ընդունելիության հարցը,

Պ Ա Ր Զ Ե Ց.

Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի` Գևորգ Հունանյանը դիմել է ՀՀ սահմանադրական դատարան (դիմումը ՀՀ սահմանադրական դատարան է մուտքագրվել 2016 թվականի հուլիսի 12-ին)` խնդրելով. «ՀՀ Սահմանադրության 3-րդ, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքի 158-րդ հոդվածի 2-րդ կետի 4-րդ ենթակետը»:

Դիմողը գտնում է, որ ՀՀ վճռաբեկ դատարանի կողմից կիրառված վիճարկվող իրավադրույթով սահմանված վճռաբեկ դատարան դիմելու համար նախատեսված պարտականությունը, խախտելով արդարադատության մատչելիության և հասանելիության սկզբունքները և հակասելով սահմանադրաիրավական մի շարք նորմերի, խոչընդոտում է իր դատավարական իրավունքների իրացմանը:

Դիմողի կարծիքով` ողջամիտ չէ վճռաբեկ դատարանի կողմից կայացված որոշումները վճռաբեկ դատարանին ներկայացնելու պարտականություն նախատեսելը ոչ միայն այն պատճառով, որ այդ որոշումներին տիրապետում է վճռաբեկ դատարանը, այլ նաև այն պատճառով, որ այդ որոշումներն առկա են համացանցում և դրանց հասանելիության ապահովումը մեծ ջանք չի պահանջում:

Ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքով և ելնելով խնդրո առարկա անհատական դիմումի և կից փաստաթղթերի նախնական ուսումնասիրության արդյունքներից` գտնում ենք, որ դիմումի հիման վրա գործի քննության ընդունումը ՀՀ սահմանադրական դատարանի կողմից ենթակա է մերժման` հետևյալ պատճառաբանությամբ.

դիմումին կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունը վկայում է, որ դիմողի վճռաբեկ բողոքը ՀՀ վճռաբեկ դատարանի 2016 թվականի հունվարի 27-ի ՎԴ/0133/05/14 որոշմամբ վերադարձվել է նաև այն պատճառաբանությամբ, որ վճռաբեկ բողոք բերած անձը բողոքում մատնանշել է ՀՀ վճռաբեկ դատարանի և ՀՀ վարչական դատարանի մի շարք որոշումներ, սակայն բողոքին չի կցել նշված դատական ակտերը: Դիմողը վերացրել է վճռաբեկ դատարանի հիշյալ որոշմամբ արձանագրված սխալը և կրկին ներկայացրել վճռաբեկ բողոք: Սակայն ՀՀ վճռաբեկ դատարանն իր` 2016 թվականի մարտի 9-ի ՎԴ/0133/05/14 որոշմամբ արձանագրել է, որ դիմողը թույլ է տվել նոր սխալ, մասնավորապես վճռաբեկ բողոքին կից չի ներկայացրել նոր ներկայացված վճռաբեկ բողոքի պատճենը գործին մասնակցող անձ` ՀՀ ֆինանսների նախարարության Շենգավիթի հարկային տեսչությանն ուղարկելու վերաբերյալ ապացույցը, ինչի արդյունքում ՀՀ վճռաբեկ դատարանն առանց քննության է թողել վճռաբեկ բողոքը:

Վերոնշյալի հիման վրա գտնում ենք, որ առկա չէ պատճառահետևանքային կապ դիմողի սահմանադրական իրավունքների ենթադրյալ խախտման փաստի և վիճարկվող դրույթների հակասահմանադրականության միջև, ինչը, ըստ «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 69-րդ հոդվածի 7-րդ մասի և ՀՀ սահմանադրական դատարանի 24.11.2009թ. ՍԴՈ-839 որոշման մեջ արտահայտված իրավական դիրքորոշման, անհատական դիմումն ակնհայտ անհիմն համարելու հիմք է:

Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 6-րդ կետով, ինչպես նաև 69-րդ հոդվածի 7-րդ մասով` ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը

Ո Ր Ո Շ Ե Ց.

Գևորգ Հունանյանի անհատական դիմումով գործի քննության ընդունումը մերժել:

Նախագահող

Անդամներ

26 հուլիսի 2016 թվականի

ՍԴԴԿՈ/1-26

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
26 հուլիսի, 2016 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ/1-26
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել