Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարան21 մայիսի, 2008 թ.Բնօրինակ աղբյուր

Ամփոփում

Ընդ.՝ 21 մայիսի 2008թ. ՍԴԴԿՈ - | ՀՐԱՉ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

քաղ. Երեւան

21 մայիսի 2008թ.

Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանի 2-րդ դատական կազմը

Նախագահությամբ՝ Հ. Դանիելյանի

Անդամակցությամբ՝ Հ. Նազարյանի

Վ. Պողոսյանի

Քննության առնելով ՀՀ քաղաքացի Հրաչ Վարդանյանի դիմումի ընդունելիության

հարցը

ՊԱՐԶԵՑ

Քաղ. Հրաչ Վարդանյանը դիմել է Սահմանադրական դատարան, վիճարկելով ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 404 հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի /28.11.2007թ. խըմբագրությամբ՝ 404 հոդվածի 1-ին մասի 1-ին կետի/ և 407 հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը։

Դատարանը գտավ, որ ներկայացված դիմումը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 407 հոդվածի 4-րդ մասի առումով ենթակա է մերժման «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 հոդվածի 3-րդ կետի և ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի 25 հոդվածի 1-ին կետի պահանջներից ելնելով, քանի որ դրա վերաբերյալ առկա է Սահմանադրական դատարանի կողմից կայացված ՍԴՈ-709 որոշումը:

Դատարանը նաև գտավ, որ դիմումը ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 404

հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի /28.11.2007թ. խմբագրությամբ՝ 404 հոդվածի 1-ին մասի 1-ին

կետի/ առումով համապատասխանում է ՀՀ Սահմանադրության 101 հոդվածի 1-ին մասի 6

կետի, Սահմանադրական դատարանի մասին օրենքի 27, 28 հոդվածների եւ 69 հոդվածի 1, 2,

4, 5 կետերի, ինչպես նաև ՀՀ Սահմանադրական դատարանի Կանոնակարգի պահանջներին։

Պահպանվել է Սահմանադրական դատարան դիմելու՝ օրենքով նախատեսված ժամկետը:

Դիմողը սպառել է դատական պաշտպանության բոլոր միջոցները և գտնում է, որ իր

նկատմամբ կիրառված օրենքի դրույթները հակասում են Սահմանադրությանը։

Հ. Վարդանյանը միջնորդել է իրեն ազատել պետտուրքի վճարումից, որը բավարարման ենթակա է, քանի որ գործազուրկ և եկամտի այլ աղբյուր չունի:

Ղեկավարվելով Սահմանադրական դատարանի մասին օրենքի 69 հոդվածի 6 կետով,

Սահմանադրական դատարանի 2-րդ կազմը

ՈՐՈՇԵՑ

1. Քաղ. Հրաչ Վարդանյանի դիմումը` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 407

հոդվածի 4-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին, մերժել՝ տրամադրելով

նրան ՍԴՈ-709 որոշումը։

2. Քաղ. Հրաչ Վարդանյանի դիմումը` ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 404

հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի /28.11.2007թ. խմբագրությամբ` 404 հոդվածի 1-ին մասի 1-ին

կետի/ սահմանադրականությունը վիճարկելու մասին, ընդունել քննության, կազմել գործ,

որով պատասխանող ճանաչել ՀՀ Ազգային Ժողովին։

3. Հ. Վարդանյանին ազատել պետտուրքի վճարումից։

ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐ

21

[անընթեռնելի]

ՔԱՐՏՈՒՂ

ՈՒԹՅՈՒՆ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
21 մայիսի, 2008 թ.
Գործի #:
—
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել