Անցնել բովանդակությանը
ariognem Logoariognem.amԻրավական օգնական
Որոնում/«ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմ. դատ.Սահմանադրական իրավունքAI Ինդեքսավորված

«ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Սահմանադրական դատարանՍԴԴԿՈ-1822 մարտի, 2021 թ.Բնօրինակ աղբյուր
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ-18)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքները

Ամփոփում

Ընդ.՝ 22 մարտի 2021թ. ՍԴԴԿՈ - 18 | «ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-Ի ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆ

ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ ՈՐՈՇՈՒՄ

ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Քաղ. Երևան 22 մարտի 2021թ.

Սահմանադրական դատարանի դատական կազմը`

Նախագահությամբ Ա. Թունյանի

Անդամակցությամբ Ա. Վաղարշյանի

Է. Շաթիրյանի

Քննության առնելով «ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-ի անհատական դիմումի

ընդունելիության հարցը,

ՊԱՐԶԵՑ.

1. «ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-ն դիմել է Սահմանադրական դատարան (դիմումը Սահմանադրական դատարան է մուտքագրվել 2021 թ. փետրվարի 19-ին և «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 25-րդ հոդվածի պահանջներին համապատասխանեցնելուց հետո վերստին ներկայացվել է 2021 թ. մարտի 5-ին) խնդրելով. «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածի 2-րդ մասը ճանաչել ՀՀ Սահմանադրության 1-ին, 61-րդ, 63-րդ և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր, այնքանով, որքանով այդ նորմում կանխատեսելի չափանիշների բացակայությունը հանգեցնում է դատական բացարձակ հայեցողական լիազորության, որն էլ իր հերթին հանգեցնում է ոչ պատճառաբանված որոշումների կայացմանը»: Հիմք ընդունելով Սահմանադրական դատարանի դատական կազմի նախագահի միջնորդությունը լրացուցիչ ուսումնասիրություններ կատարելու նպատակով սույն դիմումի նախնական ուսումնասիրման ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թ. մարտի 25-ը ներառյալ:

2. Ըստ դիմողի ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի այսուհետ Օրենսգիրք 54-րդ հոդվածի 2-րդ մասը չի պարունակում կանխատեսելի չափանիշներ, որոնցով դատարանը պետք է առաջնորդվի դատավարության մասնակցի ներկայացրած բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունը քննելիս, ինչը դատարանին տալիս է «բացարձակ» հայեցողական լիազորություն և հանգեցնում իրավական նորմի որոշակիության սկզբունքի խախտմանը: Դիմողի կարծիքով նման պայմաններում դատարանները գործերի մի մասով նույն պատճառաբանություններով բաց թողնված ժամկետը հարգելի համարելու միջնորդությունները բավարարում են, այլ գործերով մերժում:

3. Ելնելով դիմումի և կից ներկայացված դատական ակտերի ուսումնասիրությունից, ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29 և 69-րդ հոդվածների պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը գտնում է, որ սույն գործի քննությունը ենթակա է մերժման հետևյալ պատճառաբանությամբ. գործի նյութերի ուսումնասիրությունից երևում է, որ գործով վերջնական դատական ակտը «Վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժելու մասին» որոշումը, կայացվել է 2020 թվականի հուլիսի 29-ին: «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 31-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն տարիներով, ամիսներով կամ օրերով հաշվարկվող ժամկետների ընթացքն սկսվում է այն օրացուցային տարվա, ամսվա, ամսաթվի կամ վրա հասած իրադարձությանը հաջորդ օրվանից, որով որոշված է դրա ժամկետի սկիզբը, իսկ նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն ամիսներով հաշվարկվող ժամկետը լրանում է ժամկետի վերջին ամսվա համապատասխան ամսաթվին: Տվյալ դեպքում, հաշվի առնելով այն հանգամանքը, որ դիմողի վերաբերյալ գործով վերջնական դատական ակտը կայացվել է 2020 թվականի հուլիսի 29-ին, Սահմանադրական դատարան դիմելու համար «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 69-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետի ընթացքն սկսում է հոսել 2020 թվականի հուլիսի 30-ից: Ելնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 4-րդ մասի կարգավորումից, որի համաձայն եթե ժամկետի վերջին օրը ոչ աշխատանքային օր է, ապա ժամկետի ավարտի օր է համարվում դրան հաջորդող աշխատանքային օրը, Սահմանադրական դատարանի դատական կազմն արձանագրում է, որ Սահմանադրական դատարան դիմելու համար նախատեսված վեցամսյա ժամկետը տվյալ դեպքում ավարտվել է 2021 թվականի փետրվարի 1-ին: Մինչդեռ, «ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-ի դիմումը փոստային բաժանմունքին է հանձնվել 2021 թվականի փետրվարի 16-ին: Հետևաբար` դիմողը բաց է թողել Սահմանադրական դատարան դիմելու համար սահմանված վեցամսյա ժամկետը, ինչը հիմք է անհատական դիմումով գործի քննությունը մերժելու համար: Ելնելով վերոշարադրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի, 69-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջներով Սահմանադրական դատարանի դատական կազմը

ՈՐՈՇԵՑ.

«ՏԵԽՆՈՏԱՆԻՔ» ՍՊԸ-ի անհատական դիմումով գործի քննությունը մերժել:

Նախագահող Ա. Թունյան

Անդամներ Ա. Վաղարշյան

Է. Շաթիրյան

22 մարտի 2021 թվականի

ՍԴԴԿՈ-18

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
22 մարտի, 2021 թ.
Գործի #:
ՍԴԴԿՈ-18
Դատարան:
Սահմանադրական դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել