Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 14 — Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 14. Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները 1. Պրոբացիայի ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետի կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտակա

Ամբողջ Տեքստ

Հոդված 14. Պրոբացիայի ծառայությունում պաշտոնի նշանակելու պայմանները 1. Պրոբացիայի ծառայության պետ կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի տեղակալի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության գնդապետի կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի բարձրագույն կրթություն և հանրային ծառայության առնվազն չորս տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և չորս տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

2. Պրոբացիայի ծառայության պետի տեղակալ կարող է նշանակվել այն անձը, որն զբաղեցրել է Պրոբացիայի ծառայության պետի պաշտոն կամ առնվազն երեք տարի՝ Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոն և ունի արդարադատության փոխգնդապետից ոչ ցածր կոչում կամ համապատասխան կոչում կամ ունի հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ ունի բարձրագույն կրթություն և երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:

3. Պրոբացիայի ծառայության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն երեք տարի զբաղեցրել է առաջատար խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն երկու տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ երեք տարվա աշխատանքային ստաժ:

4. Պրոբացիայի ծառայության առաջատար խմբի պաշտոններում կարող է նշանակվել այն անձը, որն առնվազն մեկ տարի զբաղեցրել է կրտսեր խմբի պաշտոն կամ ունի հանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ մեկ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում՝ մեկ տարվա աշխատանքային ստաժ:

5. Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոնում կարող է նշանակվել սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված պահանջներին համապատասխանող քաղաքացին:

6. Պրոբացիայի ծառայության կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնելու համար աշխատանքային ստաժ չի պահանջվում:

7. Պրոբացիայի ծառայության պաշտոնն առաջին անգամ զբաղեցնող անձի նշանակումն իրականացվում է մինչև վեց ամիս փորձաշրջանով: Փորձաշրջանի հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով:

8. Պրոբացիայի ծառայությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան մեկ տարի ժամկետով:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել