«ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» Հ/Կ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՇԻԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԴԿՈ/1-22)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 10 հոկտեմբերի 2012թ. ՍԴԴԿՈ/1 - 22 | «ԹՐԱՆՍՓԱՐԵՆՍԻ ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿԵՆՏՐՈՆ» Հ/Կ ԵՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՌԱՇԻԴ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԹԻՎ 1
ԴԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԻ
Ո Ր Ո Շ Ո Ւ Մ Ը
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԴԻՄՈՒՄԻ ԸՆԴՈՒՆԵԼԻՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Քաղ. Երևան
10 հոկտեմբերի 2012թ.
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանի
թիվ 1 դատական կազմը
Նախագահությամբ Վ. Հովհաննիսյանի
Անդամակցությամբ Հ. Նազարյանի
Ա.
Խաչատրյանի
Ուսումնասիրելով «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ և քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի անհատական դիմումով գործը քննության ընդունելու մասին հարցը,
Պ Ա Ր Զ Ե Ց.
Համաձայն ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ և քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանը 2012թ. սեպտեմբերի 19-ին դիմել են ՀՀ սահմանադրական դատարան խնդրելով.
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18 և 19-րդ հոդվածներին հակասող և անվավեր ճանաչել ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի դրույթները։
Անհատական դիմումի նախնական ուսումնասիրության արդյունքները վկայում են, որ դիմողները պահպանել են ՀՀ սահմանադրական դատարան դիմելու «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի պահանջները, այն է
դիմումում առաջադրված հարցերը ենթակա են սահմանադրական դատարանին, դիմողն իրավասու է դիմել սահմանադրական դատարան,
դիմումում առաջադրված հարցի վերաբերյալ առկա չէ սահմանադրական դատարանի որոշում,
դիմողներն սպառել են դատական պաշտպանության բոլոր միջոցները։ Դատական կազմը գտնում է, որ հաշվի առնելով դիմումի և կից փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքները և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 32 և 69-րդ հոդվածների պահանջներով դիմումը «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ մասով ենթակա է ընդունման ամբողջությամբ, իսկ երկրորդ դիմողի քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի մասով մասնակի, քանի որ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 3-րդ մասը նրա նկատմամբ չի կիրառվել։
Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 31 և 69-րդ հոդվածներով ՀՀ սահմանադրական դատարանի թիվ 1 դատական կազմը
Ո Ր Ո Շ Ե Ց.
1. «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հ/կ անհատական դիմումով գործը ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ և 3- րդ մասերի սահմանադրականության հարցը որոշելու վերաբերյալ, ընդունել քննության։
Քաղաքացի Ռաշիդ Մելիքսեթյանի անհատական դիմումով գործն ընդունել քննության ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 113-րդ հոդվածի 2-րդ մասի մասով։
2. Սույն գործով դատավարությանը որպես պատասխանող կողմ ներգրավել ՀՀ Ազգային ժողովին։
Նախագահող
Անդամներ
10 հոկտեմբերի 2012 թվականի
ՍԴԴԿՈ/1-22
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 10 հոկտեմբերի, 2012 թ.
- Գործի #:
- ՍԴԴԿՈ/1-22
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
