ՀՀ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 370 — Բազմամյա տվյալների գնահատումը 1.
Ամփոփում
Հոդված 370. Բազմամյա տվյալների գնահատումը 1. Չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ գնահատելիս օգտագործվող տեղեկատվությունը պետք է առնչվի այն հարկային տարվան, որում տեղի է ունեցել վերահսկվող գործարքը, բացառությամբ այն դեպքերի` 1) երբ վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարվա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի չէ այն ժամանակ, երբ գնահատվում է չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ: Այս դեպքում կ
Ամբողջ Տեքստ
Հոդված 370. Բազմամյա տվյալների գնահատումը 1. Չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ գնահատելիս օգտագործվող տեղեկատվությունը պետք է առնչվի այն հարկային տարվան, որում տեղի է ունեցել վերահսկվող գործարքը, բացառությամբ այն դեպքերի` 1) երբ վերահսկվող գործարքի իրականացման հարկային տարվա վերաբերյալ տեղեկատվությունը հայտնի չէ այն ժամանակ, երբ գնահատվում է չվերահսկվող գործարքի համադրելիությունը վերահսկվող գործարքի հետ: Այս դեպքում կարող է օգտագործվել նախորդ հարկային տարվա տեղեկատվությունը` համադրելիության պահանջները բավարարելու դեպքում. 2) երբ տվյալները, որոնք վերաբերում են վերահսկվող գործարքի կատարմանը նախորդող ոչ ավելի, քան 3 հարկային տարիներին, բացահայտում են այնպիսի փաստեր, որոնք կարող են ազդել համեմատվող գործարքների համադրելիությունը որոշելու վրա: (370-րդ հոդվածը փոփ.
23.03.22 ՀՕ-86-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
