Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՎԴ/5779/05/21
ՎճռաբեկՎարչական իրավունքAI Ինդեքսավորված

ՎԴ/5779/05/21

Վճռաբեկ դատարանՎԴ/5779/05/2120 մարտի, 2026 թ.Բնօրինակ աղբյուր
PDF

Ամփոփում

քննելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նան Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Բանկի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է անվավեր ճանաչել 20.05.2021 թ

Ամբողջ Տեքստ

2

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ

ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/5779/05/21

դատարանի որոշում 2026թ.

Վարչական գործ թիվ ՎԴ/5779/05/21

Նախագահող դատավոր՝ Հ. Խաչատրյան

Դատավորներ՝ Ա. Պողոսյան

Գ. Սոսյան

ՈՐՈՇՈՒՄ

ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝

նախագահող ն զեկուցող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ

Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ

Լ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ

Ք. ՄԿՈՅԱՆ

2026 թվականի մարտի 20-ին

գրավոր ընթացակարգով քննելով «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության (այսուհետ՝ նան Բանկ) վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 07.04.2025 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի Բանկի ընդդեմ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության (այսուհետ՝ Ծառայություն), երրորդ անձ՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի՝ 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,

2

ՊԱՐԶԵՑ

1. Գործի դատավարական նախապատմությունը.

Դիմելով դատարան՝ Բանկը պահանջել է անվավեր ճանաչել 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումը:

ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Մ. Պետրոսյան) (այսուհետ` Դատարան) 07.12.2021 թվականի վճռով հայցը բավարարվել է:

ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 07.04.2025 թվականի որոշմամբ Ծառայության վերաքննիչ բողոքը բավարարվել է՝ Դատարանի 07.12.2021 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ մերժվել է:

Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Բանկը (ներկայացուցիչ Պավել Մարտիրոսյան):

Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:

2. Վճռաբեկ բողոքի հիմքերը, հիմնավորումները ն պահանջը.

Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքերի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.

Վերաքննիչ դատարանը խախտել է ՀՀ Սահմանադրության 61-րդ ն 63-րդ հոդվածները, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ, 27-րդ, 28-րդ, 114-րդ, 124-րդ հոդվածները, 144-րդ հոդվածի Լին մասը, այն է' սխալ է որոշել ն գեահատել գործի լուծման համար նշանակություն ունեցող փաստերի շրջանակը, արդյունքում Բանկի բողոքը քննել է վերաքննիչ բողոքի հիմքի ն հիմեավորումեերի սահմաններից դուրս, ինչպիսի պայմաններում սխալ է կիրառել ՀՀ սահմանադրական դատարանի 24. 09. 2013 թվականի թիվ ՍԴՌ-115 որոշմամբ, ՀՀ վճռաբեկ դատարանի 24.05.2013 թվականի թիվ ՝ՎԴՇճ/0076/05/2 որոշմամբ արտահայտված դիրքորոշումները, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածը' կայացնելով չպատճառաբանված ն չհիմեավորված դատական ակփ, չի կիրառել «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 55-րդ հոդվածի Լին մասը, որը պետք է կիրառեր, որոնք հանգեցրել են գործի սխալ լուծման:

Բողոք բերած անձը նշված պեդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկով.

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ Ծառայությունը մինչն վիճարկվող որոշման կայացումը գործողություններ է ձեռնարկել բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քննություն իրականացնելու համար, ն նույնիսկ նման պարագայում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ որոշման կայացումը որնէ կերպ չի հիմնավորում այն հանգամանքը, թե եռօրյա ժամկետի խախտմամբ որոշում կայացնելն ինչ բացասական հետնանքի է հանգեցրել հայցվորի իրավունքների իրացման տեսանկյունից:

Մինչդեռ, հայցադիմումում ն դրան կից ապացույցներով Բանկը ներկայացրել է իր որ իրավունքներն են խախտվել ն ինչ հիմքերով ու հիմնավորումներով: Մասնավորապես, հայցադիմումում Բանկը նշել է, որ վիճարկվող որոշումը չի համապատասխանում օրենքով սահմանված պարտադիր պայմաններին, քանի որ այն կայացվել է եռօրյա ժամկետի խախտմամբ, բացակայում է որոշման համարը, որոշման մեջ առկա է հղում կատարողական գործողությունների կատարման ծախսերի հատուցման կարգի համապատասխան հոդվածին,

3

սակայն դրա բովանդակությունից անհասկանալի է, թե որքան է կազմում հատուցման ենթակա ծախսի գումարը, որոշման մեջ առկա չէ պատճառաբանական մաս, որոշման հասցեատիրոջ, այսինքն՝ Բանկի համար անհասկանալի է, թե ինչ հաշվարկներով է սահմանվել, որ բռնագանձման ենթակա գումարի չափը կազմում է 20.484.329 ՀՀ դրամ, ինչպես է ձնավորվել այդ գումարը, ինչ փոխարժեքով, որ օրվա դրությամբ, որոշումը հիմնավոր չէ, քանի որ նշված չեն բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը, որոնք թույլ կտան հասկանալ որոշման եզրափակիչ մասը, այն է՝ Բանկի վրա դրված պարտավորությունները:

Այսինքն՝ Ծառայության կողմից կայացվել է ակնհայտ անհիմն, չպատճառաբանված որոշում, որով Բանկի վրա դրվել են անհասկանալի պարտավորություններ: Նշված որոշմամբ խախտվել են Բանկի իրավունքներն ու օրինական շահերը:

Սակայն Վերաքննիչ դատարանը տվյալ դեպքում հաշվի է առել բացառապես Ծառայության վերաքննիչ բողոքում ներկայացրած փաստերը՝ անտեսելով հայցադիմումի առարկան ն այն հիմնավորող ապացույցները, չի իրականացրել ապացույցների լրիվ, բազմակողմանի հետազոտություն ն կայացրել է խիստ սուբյեկտիվ Ա չհիմնավորված, արդարադատության բուն էությունը խաթարող դատական ակտ, որի արդյունքում խախտվել են նյութական ն դատավարական վերը նշված նորմերի պահանջները:

Սույն վարչական գործի փաստական հանգամանքների հաշվառմամբ Վճռաբեկ դատարանի կողմից ենթակա է պարզաբանման հետնյալ հարցը. արդյո՞ք Բանկի կողմից հակընդդեմ հայցապահանջ ներկայացնելու համար արդեն իսկ վճարված պետական տուրքի մասով Ծառայությունը իրավասու է հարուցել կատարողական վարույթ, միաժամանակ Բանկին ծանրաբեռնել կատարողական ծախսերով, ինչի հիմքով նան կայացնել Բանկի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին որոշում:

Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 07.04.2025 թվականի որոշումը ն օրինական ուժ տալ Դատարանի 07.12.2021 թվականի վճռին կամ գործն ուղարկել նոր քննության:

3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.

Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.

1) 31.07.2020 թվականի թիվ 200731095230000 վճարման հանձնարարագրի համաձայն՝ Բանկի կողմից ՀՀ էկոնոմիկայի ն ֆինանսների նախարարության հաշվին կատարվել է 42.800.243 ՀՀ դրամի չափով պետական տուրքի վճարում թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով 23.07.2019 թվականին կայացված վճռի հիմքով (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 73):

2) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2019 թվականի թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթի համաձայն՝ «(...) «Արդշինբանկ» ՓԲ ընկերությունից հօգուտ Հայաստանի Հանրապետության պետք է բռնագանձել հակընդդեմ հայցի մասով հետաձգված պետական տուրքի գումարը՝ հետնյալ կարգով.

- 06.03.2014թ. կնքված թիվ ՃՎԳԾՊ14/07-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետնանքով հաշվեգրված ընդհանուր 388,873.11 (երեք հարյուր ութսունութ հազար ութ հարյուր

4

յոթանասուներեք) ԱՄՆ դոլար ն 11 ցենտ գումարի, ինչպես նան սկսած 04.10.2016թ.-ից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ Պայմանագիր 2-ի 5.2-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 340.000 (երեք հարյուր քառասուն հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով,

- 24.02.2015թ. կնքված թիվ 8ՎԳԾՊԼ5/05-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետնանքով հաշվեգրված ընդհանուր 1.716.353.52 (մեկ միլիոն յոթ հարյուր տասնվեց հազար երեք հարյուր հիսուներեք) ԱՄՆ դոլար ն 52 ցենտի, ինչպես նան սկսած 04.10.2016թ.-ից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ՝ Պայմանագիր 3-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով,

- 24.02.2015թ. կնքված թիվ ՑՎԳԾՊ15/06-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետնանքով հաշվեգրված ընդհանուր 1.401.511.16 (մեկ միլիոն չորս հարյուր մեկ հազար հինգ հարյուր տասնմեկ) ԱՄՆ դոլար ն 16 ցենտի, ինչպես նան սկսած 04.10.2016թ.-ից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ Պայմանագիր 4-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.204.000.0 (մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով՝ ընդհանուր բռնագանձման ենթակա գումարից հաշվանցելով «Արդշինբանկ» ՓԲ ընկերության կողմից նախապես վճարված 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը (...) (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 14-15):

3) Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնում 07.10.2020 թվականին կայացված «Կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու ն արգելանք դնելու մասին» որոշմամբ հարուցվել է թիվ 06674628 կատարողական վարույթը՝ թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով օրինական ուժի մեջ մտած վճռի հիման վրա 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթի պահանջները կատարելու նպատակով:

Նշված որոշմամբ Բանկից հօգուտ պետական բյուջեի բռնագանձման է առաջադրվել 26.863.347 ՀՀ դրամ գումար, ինչպես նան բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով կատարողական գործողությունների կատարման ծախս (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 16-17):

4) Երնան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը թիվ ԵԿԴ/0798/021/6 քաղաքացիական գործով 23.12.2020 թվականին կայացրել է «Կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշում, որով դատարանը պարզաբանել է, որ՝ «(... ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի (17.06.1998 թվականի խմբագրությամբ) 68-րդ Ա 73-րդ հոդվածների ուժով, ինչպես նան ՀՀ դատարանների նախագահների խորհրդի թիվ 129 որոշման հիմքով՝ հայցագնի մեջ ներառվում է նան հայցադիմումում նշված տոկոսի (տուժանքի, տուգանքի, տույժի) գումարը, որի մասով պետական տուրքի գումարը ենթակա է հաշվարկման ն բռնագանձման վճռի կայացման օրվա դրությամբ: Հետնաբար, դատարանի 23.07.2019 թվականի օրինական ուժի մեջ մտած վճռով Բանկի կողմից Հայաստանի Հանրապետության հանդեպ հետաձգված (չվճարված) պետական տուրքի գումարը հաշվեգրվել է ադ պահին գործող օրենսդրությամբ սահմանված կարգով՝ հայցագնի մեջ ներառված դրամական պահանջի, այդ թվում՝ տոկոսների հանդեպ, ուստին ՀՀ հարկադիր կատարման ծառայության կողմից տոկոսների մասով պետական տուրքի գումարը

5

ենթակա է հաշվարկման ն բռնագանձման փաստացի չվճարված մասով վճռի կայացման օրվա դրությամբ:

Ելնելով վերոգրյալից` Դատարանը հանգում է այն եզրակացության, որ ՀՀ Հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք- Մարաշ բաժնի ավագ հարկադիր կատարող արդարադատության լեյտենանտ Կ.Մ.՛-ի կողմից 04.11.2020 թվականին էլեկտրոնային եղանակով ներկայացված ն. 26.11.2020 թվականին դատարանի գրասենյակ մուտքագրված կատարողական թերթը պարզաբանելու մասին միջնորդությունը ենթակա է բավարարման սույն որոշմամբ նշված պատճառաբանությամբ, ն Բանկից հօգուտ Հայաստանի Հանրապետության հետաձգված պետական տուրքի գումարի բռնագանձման գործընթացում տոկոսների մասով պարտավորության կատարման օր պետք է համարել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից վերջնական դատական ակտի՝ վճռի կայացման օրը, այն է՝ 23.07.2019 թվականը:

Անդրադառնալով Բանկի ներկայացուցչի կողմից վկայակոչված փաստարկներին՝ իր որպես պետական տուրքի վճարման սուբյեկտ չհանդիսանալու, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառման ուժով «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա 20.10.2017 թվականի դրությամբ պետական տուրքի գումարը հաշվեգրման ն բռնագանձման ենթակա լինելու, ինչպես նան միջնորդության քննության ընթացքում բանավոր ներկայացված դիրքորոշման համաձայն հակընդդեմ հայցադիմումը ներկայացվելու օրվա դրությամբ պետական տուրքի գումարը հաշվեգրման ենթակա լինելու Ա ՀՀ պետական բյուջեից ավել վճարված գումարը հետ վերադարձման ենթակա լինելու մասին, Դատարան այդպիսիք գնահատում է անհիմն, քանի որ նախ՝ պետական տուրքի գումարը վճարելու պարտավոր սուբյեկտ հանդիսանալու վերաբերյալ առկա է օրինական ուժի մեջ մտած վճիռ, ուստին այս հարցն այլնս քննարկման ենթակա չէ: Երկրորդ, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի կիրառման ուժով «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա՝ 20.10.2017 թվականի դրությամբ պետական տուրքի գումարը հաշվեգրման ն բռնագանձման ենթակա լինելու վերաբերյալ Բանկի փաստարկները զուրկ են իրավական Ա փաստական հիմքից, քանի որ ինչպես վերը նշվեց, տվյալ դեպքում պարտապանը հանդիսանում է ոչ թե «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերությունը, այլ Բանկը, ով պարտապան է Հայաստանի Հանրապետության հանդեպ, ն այդ իրավահարաբերությունների նկատմամբ «Սնանկության մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը կիրառելի չէ, ուստին Բանկի ներկայացուցչի այն դատողությունները, թե պետական տուրքի հետաձգված գումարը պետք է հաշվարկել «Ալեքս Մաքսիմուս» ՓԲ ընկերության սնանկ ճանաչվելու մասին դատարանի վճռի կայացման օրվա 20.10.2017 թվականի դրությամբ, անհիմն է, ավելին, այդպիսի ժամկետ ն հաշվարկման կարգ նշված չի եղել ոչ դատարանի 23.07.2019 թվականի վճռով, ոչ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանի 20.12.2019 թվականի որոշմամբ, ն նման դատողությունները հանդիսանում են լոկ Բանկի ներկայացուցչի սուբյեկտիվ մեկնաբանությունները, որոնք չունեն որնէ իրավական հիմնավորում: Երրորդ, Բանկի ներկայացուցիչը կատարողական թերթի պարզաբանման մասին դիմումի քննության ընթացքում հայտնել է, որ իր կարծիքով հետաձգված պետական ' Հանդիսանում է անձնական տվյալ

6

տուրքի գումարը հաշվարկելիս պետք է հիմք ընդունել հակընդդեմ հայցադիմումը ներկայացնելու օրը, Ա պետական տուրքի գումարը, այդ թվում շարունակական տոկոսի մասով, պահանջի առկայության պայմաններում հաշվարկել ն բռնագանձել հակընդդեմ հայցադիմումը ներկայացնելու օրվա դրությամբ Ա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից հետ վերադարձնել ավել վճարված գումարը, որի կապակցությամբ Դատարանն արձանագրում է, որ ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 20.12.2019 թվականի որոշմամբ անդրադարձել է պետական տուրքի վճարված գումարը հետ վերադարձնելու հարցին՝ արձանագրելով, որ այն ենթակա չէ հետ վերադարձման՝ հիմք ընդունելով «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 38-րդ հոդվածը (...)»:

23.12.2020 թվականի «Կատարողական թերթը պարզաբանելու մասին» որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարանը 19.02.2021 թվականի որոշմամբ բողոքարկված որոշումը թողել է օրինական ուժի մեջ (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 28-36, գ.թ. 50-59):

5) ««Արդշինբանկ փակ բաժնետիրական ընկերության կողմից հաճախորդին տրամադրված վարկի պարտավորությունների ն վարկային հաշվի քաղվածքի որոշ մանրամասների վերաբերյալ» 15.04.2021 թվականի տեղեկանքների համաձայն՝ 07.12.2018 թվականի դրությամբ «Ալեքս Մաքսիմուս» փակ բաժնետիրական ընկերության կողմից ամբողջությամբ մարվել են 24.02.2015 թվականի թիվ 8ՎԳԾՊ15/05-01 վարկային գծի պայմանագրի ն 24.02.2015 թվականի թիվ Ց8ՎԳԾՊ15/06-01 վարկային գծի պայմանագրի վարկային պարտավորությունները, իսկ 06.03.2014 թվականի թիվ ՃճՎԳԾՊԼ4/07-01 վարկային գծի պայմանագրի մասով մարվել է վարկային հիմնական պարտավորությունը (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 74-76):

6) Բանկի վարչության նախագահը ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին ուղղված 15.04.2021 թվականի թիվ ԻԳ-790-2951 գրությամբ հայտնել է, որ «(. ..) Բանկի կողմից դեռնս 31.07.2020թ.-ին կատարվել են 23.07.2019թ. թիվ ԵԿԴ/0798/02/16 վճռի պահանջները, ՀՀ պետական բյուջե փոխանցելով պետական տուրքի համապատասխան գումարը, այն է՝ 42,800,243 (քառասուներկու միլիոն ութ հարյուր հազար երկու հարյուր քառասուներեք) ՀՀ դրամ: Դատարանի նշված վճռով պետական տուրքը վճարելու համար մեր կողմից տոկոսների հաշվարկը կատարվել է 04.10.2016թ.-ից մինչն «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ սնանկ ճանաչվելու օրը՝ 20.10.2017թ.-ը ներառյալ, այսինքն, մինչն այն ժամկետը, երբ համաձայն գործող օրենսդրության իմպերատիվ պահանջի իրավասու էինք հաշվարկել տոկոսներ:

Այնուամենայնիվ, եթե օրենքի իմպերատիվ կարգավորումը հաշվի չի առնվում, ապա ինչպես արդեն տեղեկացրել էինք մեր 09.03.2021թ. թիվ ԻԳ-790-1888 գրությամբ, նս մեկ անգամ ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մեկ այլ շատ կարնոր հանգամանքի վրա, մասնավորապես, «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ-ի վարկի գումարները ամբողջությամբ, իսկ տոկոսները մասնակի 07.12.2018թ. մարվել են:

Այսինքն, 07.12.2018թ.-ից վարկի գումարը ամբողջությամբ հավասարվել է 0-ի: Եթե անգամ հաշվի չենք առնում անձի սնանկ լինելու պահից տոկոսների հաշվարկի դադարեցման օրենսդրական պահանջը, ապա ինչ տրամաբանությամբ կարող ենք հաշվարկել տոկոսներ գոյություն չունեցող պարտավորության նկատմամբ: Եթե անգամ հաշվարկենք, ապա միայն 0-ի (զրո) նկատմամբ, որի դեպքում տոկոսը նս 0-է (զրո)»:

7

Միաժամանակ, խնդրել է նշված հանգամանքները հաշվի առնել կատարողական վարույթի ընթացքում հաշվարկ կատարելիս ն պարզաբանել Ծառայության նախորդ գրությամբ ներկայացված գումարի վերահաշվարկը (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 71-72):

7) Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնում 20.05.2021 թվականին կայացված «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշման համաձայն՝ որոշվել է արգելանք դնել պարտապան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցների վրա՝ 20.484.329 ՀՀ դրամ գումարի չափով ն բռնագանձում տարածել պարտապան «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ընկերության դրամական միջոցների վրա՝ 20.484.329 ՀՀ դրամ գումարի չափով (Վարչական վարույթի նյութեր, հատոր 1-ին, գ.թ. 95-96):

4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.

Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ Վերաքննիչ դատարանի կողմից թույլ է տրվել «Վարչարարության հիմունքների Ա վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 56-րդ ն 57-րդ հոդվածների այնպիսի խախտում, որը խաթարել է արդարադատության բուն էությունը, Ա որի առկայությունը հիմնավորվում է ստորն ներկայացված պատճառաբանություններով:

Սույն բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառեալ վարչական ակտին ներկայացվող որոշակիության ն հիմեավորվածության պահանջեերի պահպանվածության հարցին" վերահաստատելով նախկինում արտահայտած իրավական դիրքորոշումները:

Իրավունքի գերակայության կարնոր ցուցիչներից է իրավական որոշակիությունը: Եվրոպայի խորհրդի «Ժողովրդավարություն իրավունքի միջոցով» եվրոպական հանձնաժողովի (այսուհետ՝ Վենետիկի հանձնաժողով) կողմից ընդունված «Իրավունքի գերակայության հսկիչ ցանկը», ի թիվս այլնի, Եվրոպայի խորհրդի մասնակից պետություններում իրավունքի գերակայության գնահատման չափանիշ է դիտարկում իրավական որոշակիությունը:

22.12.2015 թվականին ուժի մեջ մտած ՀՀ Սահմանադրության փոփոխություններով իրավական որոշակիության սկզբունքը բարձրացվեց սահմանադրական սկզբունքի մակարդակի: Այդ սկզբունքն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 79-րդ հոդվածում, ըստ որի՝ հիմնական իրավունքները Ա ազատությունները սահմանափակելիս օրենքները պետք է սահմանեն այդ սահմանափակումների հիմքերը ն ծավալը, լինեն բավարար չափով որոշակի, որպեսզի այդ իրավունքների ն ազատությունների կրողները Ա հասցեատերերն ի վիճակի լինեն դրսնորելու համապատասխան վարքագիծ:

ՀՀ սահմանադրական դատարանը, բացահայտելով իրավական որոշակիության սկզբունքի բովանդակությունը, արտահայտել է հետնյալ իրավական դիրքրորոշումները.

8

- Իրավական պետության սկզբունքը, ի թիվս այլնի, պահանջում է նան իրավական օրենքի առկայություն: Վերջինս պետք է լինի բավականաչափ մատչելի՝ իրավունքի սուբյեկտները պետք է համապատասխան հանգամանքներում հնարավորություն ունենան կողմնորոշվելու՝ թե տվյալ դեպքում ինչ իրավական նորմեր են կիրառվում: Նորմը չի կարող համարվել «օրենք», եթե այն ձնակերպված չէ բավարար ճշգրտությամբ, որը թույլ կտա իրավաբանական ն ֆիզիկական անձանց դրան համապատասխանեցնել իրենց վարքագիծը. նրանք պետք է հնարավորություն ունենան կանխատեսել այն հետնանքները, որոնք կարող է առաջացնել տվյալ գործողությունը:

- Իրավական որոշակիության ապահովման տեսանկյունից օրենսդրության մեջ օգտագործվող հասկացություններ, պետք է լինեն հստակ, որոշակի ն չհանգեցնեն տարաբնույթ մեկնաբանությունների կամ շփոթության:

- Իրավական որոշակիության սկզբունքը ենթադրում է ինչպես հնարավորինս հստակ իրավակարգավորման առկայություն, այնպես էլ դրա կանխատեսելիության ապահովում: Մասնավորապես, իրավակարգավորման ձնակերպումը պետք է հնարավորություն տա անձին ոչ միայն դրան համապատասխան ձնավորելու իր վարքագիծը, այլե կանխատեսելու, թե ինչպիսի՞ն կարող են լինել հանրային իշխանության գործողությունները, ն ի՞նչ հետնանքներ կառաջանան տվյալ իրավակարգավորման կիրառման արդյունքում:

- Իրավական որոշակիության սկզբունքը, լինելով իրավական պետության հիմնարար սկզբունքներից մեկը, ենթադրում է նան, որ իրավահարաբերությունների բոլոր սուբյեկտների, այդ թվում` իշխանության կրողի գործողությունները պետք է լինեն կանխատեսելի ու իրավաչափ:

-Իրավական պետությունում, իրավունքի գերակայության սկզբունքի որդեգրման շրջանակներում, օրենքում ամրագրված իրավակարգավորումները պետք է անձի համար կանխատեսելի դարձնեն իր իրավաչափ սպասելիքները: Իրավակարգավորումների ն իրավակիրառ պրակտիկայի հիմքում պետք է դրվի այն հիմնարար մոտեցումը, որ օրինական ակնկալիքների իրավունքի պաշտպանության սկզբունքը հանդիսանում է իրավական պետության ու իրավունքի գերակայության երաշխավորման անբաժանելի տարրերից մեկը:

- Իրավական որոշակիության սկզբունքն անհրաժեշտ է, որպեսզի համապատասխան հարաբերությունների մասնակիցները ողջամիտ սահմաններում ի վիճակի լինեն կանխատեսել իրենց վարքագծի հետնանքները ն վստահ լինեն ինչպես իրենց պաշտոնապես ճանաչված կարգավիճակի անփոփոխելիության, այնպես էլ ձեռք բերված իրավունքնեի ն պարտավորությունների հարցում (տես, ՀՀ սահմանադրական դատարանի 15.11.2019 թվականի թիվ ՍԴՈ-1488 որոշումը):

Իրավական որոշակիության սկզբունքը դրված է նան վարչաիրավական հարաբերությունների կարգավորման հիմքում: Մասնավորապես, գործադիր-կարգադրիչ գործունեություն իրականացնելիս պետական կառավարման մարմինների գործողությունները պետք է լինեն կանխատեսելի Ա իրավաչափ: Վարչական մարմինների կողմից իրականացված վարչարարությունը ն այդ վարչարարության արդյունքում ընդունված վարչական կամ նորմատիվ ակտերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության պահանջին՝ իրավական անվտանգության ն կամայականության արգելքի սկզբունքների ապահովման նպատակով:

9

Վարչական ակտին ներկայացվող պահանջների վերաբերյալ ընդհանուր դրույթներն ամրագրված են «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքում (այսուհետ՝ նան Օրենք):

Մասնավորապես, Օրենքի 53-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ 1. Վարչական ակտն արտաքին ներգործություն ունեցող այն որոշումը, կարգադրությունը, հրամանը կամ այլ անհատական իրավական ակտն է, որը վարչական մարմիեն ընդունել է հանրային իրավունքի բնագավառում կոնկրետ գործի կարգավորման նպատակով, ն ուղղված է անձանց համար իրավունքներ ն սպարտականություններ սահմանելուն, փոփոխելուն, վերացնելուն կամ ճանաչելուն (....):

Օրենքի 56-րդ հոդվածի համաձայն՝

1. Վարչական ակտը պետք է ձնակերպվի հստակ ն հասկանալի:

2. Վարչական ակտի բովանդակությունը պետք է շարադրվի այնպես, որպեսզի դրա հասցեատիրոջ համար ակնառու լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում:

Օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝

1. Գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտը պետք է պարունակի հիմնավորում, որում պետք է նշվեն համապատասխան որոշում ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը:

Վարչական մարմնի հայեցողական լիազորությունների իրականացման արդյունքում ընդունված վարչական ակտի հիմնավորումից պետք է պարզ լինեն այն նկատառումները, որոնց հիման վրա վարչական մարմինն ընտրել է տվյալ լուծումը:

ՀՀ վճռաբեկ դատարանը, նախկինում կայացրած իր որոշումներում անդրադառնալով վարչական ակտի հիմնավորվածության հարցին, արձանագրել է, որ օրենսդրի կողմից վարչական ակտի հիմնավորում պարունակելու պահանջն ինքնանպատակ չէ, այն հնարավորություն է տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով՝ գործնականում իրացնել իրենց արդյունավետ իրավական պաշտպանության ն դատարան դիմելու հիմնարար իրավունքները: Միաժամանակ վարչական մարմնի կողմից ընդունված հիմնավորված վարչական ակտը գործնականում իրական հնարավորություն է տալիս վարչական բողոքը քննարկող վարչական մարմնին կամ այն քննող դատարանին պարզելու այն փաստական ն իրավական հիմքերը, որոնք վարչական ակտն ընդունած վարչական մարմինը դրել է իր որոշման հիմքում (տես, «Ինեկոբանկ» ՓԲԸն ըեդդեմ ՀՀ «արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության, երրորդ անձ Իզաբելլա Վանլյանի թիվ ՎԴ/2127/05//1 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 18.07.2014 թվականի որոշումը):

Մեկ այլ որոշմամբ ՀՀ վճռաբեկ դատարանը նշել է, որ Հայաստանի Հանրապետության իրավական համակարգում գրավոր կամ գրավոր հաստատված վարչական ակտերը պետք է հիմնավորված լինեն. օրենսդիրը սահմանել է, որ վարչական ակտի հիմնավորումներում պետք է անպայման նշվեն համապատասխան վարչական ակտն ընդունելու բոլոր էական փաստական ն իրավական հիմքերը, այսինքն՝ վարչական մարմինը վարչական ակտն ընդունելիս

10

պարտավոր է վարչական ակտում նշել այն բոլոր փաստական հանգամանքները ն իրավական հիմքերը, որոնք հիմք են հանդիսացել տվյալ վարչական ակտն ընդունելու համար:

ՀՀ վճռաբեկ դատարանը գտել է, որ վարչական ակտը հիմնավորելու՝ վարչական մարմնի պարտականության սահմանումը նպատակ է հետապնդում ապահովել վարչական վարույթի մասնակիցների սուբյեկտիվ իրավունքների ն ազատությունների գործնականում արդյունավետ պաշտպանությունը (տես, Գիթա Հեյդարիմարանջեհն ըեդդեմ ՀՀ ոստիկանության անձնագրային ն վիզաների վարչության թիվ ՎԴ/6781/05/12 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 30.04.2015 թվականի որոշումը):

ՀՀ վճռաբեկ դատարանը նախկինում կայացրած որոշումներում անդրադարձ է կատարել նան վարչական ակտին ներկայացվող որոշակիության պահանջին՝ արձանագրելով, որ վարչական ակտին ներկայացվող պահանջներից է որոշակիությունը, ինչը ենթադրում է, որ վարչական ակտը պետք է շարադրվի այնպիսի հստակությամբ, որ դրա բովանդակությունից վարչական ակտի հասցեատիրոջ համար պարզ լինի, թե իրեն ինչ իրավունք է տրամադրվում, իր որ իրավունքն է սահմանափակվում, իրեն ինչ իրավունքից են զրկում, կամ իր վրա ինչ պարտականություն է դրվում: Այս պահանջի պահպանումն ունի առանձնահատուկ նշանակություն հատկապես միջամտող վարչական ակտերի դեպքում՝ հաշվի առնելով, որ դրանցով վարչական մարմինները մերժում, միջամտում, ընդհուպ սահմանափակում են անձանց իրավունքների իրականացումը, որնէ պարտականություն են դնում նրանց վրա կամ ցանկացած այլ եղանակով վատթարացնում են նրանց իրավական կամ փաստացի դրությունը:

Վարչական ակտի որոշակիության պահանջի կարնորությունն արտահայտվում է նրանում, որ միայն հստակ ն որոշակի վարչական ակտի առկայության դեպքում է անձը հնարավորություն ունենում իր վարքագիծը համապատասխանեցնել այդ ակտի պահանջներին: Ավելին, վարչական ակտի հստակությունն ու որոշակիությունը հնարավորություն են տալիս շահագրգիռ անձանց, ովքեր համաձայն չեն ընդունված վարչական ակտի հետ, վարչական բողոք կամ դատարան հայց ներկայացնելով, գործնականում իրականացնել իրենց իրավունքների պաշտպանությունը (տե՛ս, Ալեք Բաղրամյանն ըեդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի թիվ ՎԴ/5523/05/17 վարչական գործով ՀՀ վճռաբեկ դատարանի 08.10.2021 թվականի որոշումը):

Վերահաստատելով ն զարգացնելով վերոգրյալ իրավական դիրքորոշումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ վարչական ակտին ներկայացվող որոշակիության ն հիմնավորվածության պահանջների սահմանումը նախնառաջ միտված է վարչական ակտի հասցեատիրոջ համար պատճառաբանված ն հիմնավոր դարձնել այդ վարչական ակտով իր համար առաջ եկող իրավական հետնանքները: Մասնավորապես, վարչական ակտի հասցեատիրոջ համար պետք է հասկանալի լինեն ինչպես այդ վարչական ակտով վերջինիս տրամադրվող իրավունքները ն դրանց ծավալը, այնպես էլ վերջինիս վրա դրվող պարտականությունների բնութը ե ծավալը դրանց առաջացման հիմքերն ու բովանդակությունը, իսկ վճարման առաջադրվող պարտավորությունների դեպքում` նան այդ պարտավորությունների հաշվարկն ու դրանց կիրառման շարադրանքը: Եվ միայն նշված պահանջների պահպանվածությամբ ընդունված վարչական ակտի առկայության դեպքում է անձը, ընդունված վարչական ակտի իրավաչափության հետ համաձայն չլինելով, հնարավորություն ստանում արդյունավետորեն կենսագործել այդ պահանջների սահմանման

11

հաջորդ նպատակը, այն է՝ իր սուբյեկտիվ իրավունքների ն ազատությունների գործնականում պաշտպանությունն ինչպես վարչական, այնպես էլ դատական կարգով:

Միաժամանակ, Վճռաբեկ դատարանը հարկ է համարում նշել, որ վարչական ակտին ներկայացվող վերը նշված պահանջների պահպանվածությունը վարչական բողոքը քննող վարչական մարմնին կամ դատարանին հնարավորություն է տալիս գնահատել վարչական ակտի իրավաչափությունը, պարզել անձանց վերագրված խախտումների առկայությունը կամ բացակայությունը Ա տվյալ վարչական ակտի կայացման հիմքում դրված անհրաժեշտ այլ հանգամանքներ:

Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշման կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.

Սույն վարչական գործը հարուցվել է Բանկի կողմից ներկայացված հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաձել Ծառայության 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումը:

Դատարանը 07.12.2021 թվականի վճռով հայցը բավարարել է՝ պատճառաբանելով, որ «(.-.) վիճարկվող որոշման ուսումնասիրության արդյունքում Դատարանն արձանագրում է, որ պարզ չէ, թե հարկադիր կատարողն ինչպես է հաշվարկել բռնագանձման ենթակա գումարի չափը, ինչպե՛ս են հաշվարկվել վարկերի մնացորդները ն դրանց եկավմամբ տոկոսները, որոնց նկատմամբ պեւրք է հաշվարկվեր պետական տուրքի գումարը, արդյո՛ք վարկի մնացորդի ն տոկոսների չափը հաշվարկվել է պարտավորության կատարման օրվա դրությամբ, եթե այո՝ ո՛ր օրն է հարկադիր կատարողը դիտարկել որպես պարտավորության փաստացի կատարման օր, ի՛նչ փոխարժեք է հարկադիր կատարողը հիմք ըեդունել' դրամով գումարը բռնագանձելու համար, արդյո՞ք հաշվի են առեվել Բանկի կողմից 42.800.243 ՀՀ դրամ ն 500.000 ՀՀ դրամ վճարված լինելու հանգամանքները:

Դատարանը փաստում է, որ վիճարկվող որոշման մեջ միայն վերը եշված հարցերին անդրադարձ կատարված լինելու պայմաններում Դատարանը հնարավորություն կունենար ստուգելու բռնագանձման համար հաշվարկված գումարի չափի իրավաչափությունը ն համապատասխանությունը օրենքի պահանջներին:

Միեչդեռ վիճարկվող որոշումն ընդունվել է «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2րդ մասի 5րդ կերի պահանջի անտեսմամբ, «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի Լ ին մասի պահանջի խախտմամբ, ինչը փաստացի զրկում է Դատարանին այդ ակտով բռնագանձված գումարի չափի իրավաչափությունը գնահատելու հնարավորությունից, ն հետնապես' Բանկին զրկում է գործեականում իր արդյունավետ իրավական պաշտպանության հիմեարար իրավունքն իրացնելու հնարավորությունից:

Հեեց միայն վերը եշված հանգամանքների' սույն գործի քենության ընթացքում պարզման անհեարինությունը վկայում է այն մասին, որ պատասխանողի փաստարկները' «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի վերաբերյալ անհիմե են, քանի որ հենց պատասխանողի՝ հայցադիմումի պատասխանում եշված դիրքորոշման կիրառման արդյունքն է սույն գործով վիճարկվող որոշման իրավաչափության ստուգման անհնարինությունը:

12

Ամբողջ վերոգրյալի հիման վրա Դատարանն արձանագրում է, որ սույն գործով վիճարկվող 20.05.2021 թվականի «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումն ընդունվել է «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտմամբ, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի 2-րդ մասի 5- րդ կետի պահանջի սխալ կիրառման հետնանքով, հերնաբար «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի 63-րդ հոդվածի Լին մասի «ա» կետի ուժով այն ենթակա է անվավեր ճանաչման:

Վերոգրյալե ինքեին բավարար համարելով հայցը բավարարելու համար Դատարանը հայցվորի մյուս փաստարկներին չի անդրադառնում»:

Վերաքննիչ դատարանը բավարարել է Ծառայության վերաքննիչ բողոքը, Դատարանի 07.12.2021 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է՝ հայցը մերժել է՝ հետնյալ հիմնավորմամբ. «(.-.) քննարկվող դեպքում ՀՀ Երնան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 2020 թվականի դեկտեմբերի 23-ի «Կատարողական թերթի պարզաբանման մասին» որոշմամբ արձանագրվել է, որ Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի օրինական ուժի մեջ մտած 23.07.2019 թվականի վճռի հիման վրա 2020 թվականի հոկտեմբերի 6ին տրված կատարողական թերթում նշված հօգուտ Հայաստանի Հանրապետության հաշվեգրման ն բռնագանձման ենթակա հետաձգված պետական տուրքի՝ տոկոսների մասով գումարի" Հայաստանի Հանրապետության հանդեպ պարտավորության փաստացի կատարման օր է հանդիսանում 2019 թվականի հուլիսի 23-ը, սակայն եման պայմաններում հայցվոր «Արդշինբանկ» փակ բաժնետիրական ըեկերությունը պեդել է, որ պետական տուրքի վճարման համար տոկոսների հաշվարկը կատարվել է 04.10.2016 թվականից միեչն «Ալեքս Մաքսիմուս» ՓԲԸ-ի սեաեկ ճանաչվելու օրը' 20. 10. 2017 թվականը ներառյալ: Ավելին, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Կենփրոե, Նորք-Մարաշ ն Էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժնի պետ Տ. Մ.2-ն «Արդշինբաեկ» փակ բաժնետիրական ըեկերության վարչության նախագահ Վ. Մ3-ին ուղղված 2021 թվականի մայիսի 4-ի Եաշ2574-02 գրությամբ եշել է հաշվարկման համար հիմք հանդիսացած հանգամանքները, մասնավորապես` «(..) Թիվ 06674628 կատարողական վարույթի շրջանակներում կատարված հաշվարկի հիմքը հանդիսանում է թիվ ԵԿԴ/0798/02/16 կատարողական թերթը, որում հստակ նշված է թե գումարների չափը ն թե' ժամանակահատվածները: Իսկ հաշվարկը կատարվել է 11.01.2021թ. դրությամբ ն մեկ դոլարի փոխարժեքը դրամի եկատմամբ հաշվարկվել է 522 դրամին համարժեք (...)»:

Ըեդ որում, ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը մինչն վիճարկվող որոշման կայացումը գործողություններ է ձեռնարկել բազմակողմանի, լրիվ ն օբյեկտիվ քենություն իրականացնելու համար, ն նույնիսկ նման պարագայում օրենքով սահմանված ժամկետի խախտմամբ որոշումը կայացումը որնէ կերպ չի հիմնավորում այն հանգամանքը, թե եռօրյա ժամկետի խախտմամբ որոշում կայացնելն ինչ բացասական հետնանք է հանգեցրել հայցվորի իրավունքների իրացման տեսանկյունից:

Հետնաբար, հաշվի առնելով, որ վիճարկվող վարչական ակտի իրավաչափությունը որոշվում է այդ ակտի ըեդունմանն ուղղված վարչական վարույթում ձեռք բերված 2 Հանդիսանում է անձնական տվյալ

3 Հանդիսանում է անձնական տվյալ

13

ապացույցների շրջանակում ն դրա ընդունման պահի դրությամբ գործող օրենքների հիման վրա' հարկ է եկատել, որ սույն դեպքում թիվ 06674628 կատարողական վարույթի նյութերի ուսումնասիրմամբ բացակայում են ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության Երնան քաղաքի Կենտրոն, Նորք-Մարաշ ն էրեբունի-Նուբարաշեն վարչական շրջանների բաժեի ավագ հարկադիր կատարող, արդարադատության լեյտենանտ Ա.Մ.5-ի կողմից 2021 թվականի մայիսի 20-ին կայացվել է «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու ն բռնագանձում տարածելու մասին» որոշումնե անվավեր ճանաչելու' «Վարչարարության հիմունքների ն վարչական վարույթի մասին» օրենքի 63-րդ հոդվածով նախատեսված հիմքերը (:-.)»:

Սույն որոշմամբ արտահայտած իրավական դիրքորոշումների լույսի ներքո գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.

Սույն վարչական գործով վիճարկվող որոշումը կայացվել է թիվ ԵԿԴ/0798/02/16 քաղաքացիական գործով Երնան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի 23.07.2019 թվականի վճռի պահանջների կատարման նպատակով 06.10.2020 թվականին տրված կատարողական թերթի հիման վրա հարուցված կատարողական վարույթի շրջանակներում:

Այսպես, թիվ ԵԿԴ/0798/02/16 կատարողական թերթի համաձայն՝ որոշվել է Բանկից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել հակընդդեմ հայցի մասով հետաձգված պետական տուրքի գումարը, մասնավորապես՝ « - 06.03.2014թ. կնքված թիվ ՃՎԳԾՊ14/07-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետնանքով հաշվեգրված ընդհանուր 388,873.11 (երեք հարյուր ութսունութ հազար ութ հարյուր յոթանասուներեք) ԱՄՆ դոլար ն 11 ցենտ գումարի, ինչպես նան սկսած 04.10.2016թ.-ից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 2-ի 5.2-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 340.000 (երեք հարյուր քառասուն հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով, - 24.02.2015թ. կնքված թիվ ՑՏՎԳԾՊԼ5/05-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետնանքով հաշվեգրված ընդհանուր 1.716.353.52 (մեկ միլիոն յոթ հարյուր տասվեց հազար երեք հարյուր հիսուներեք) ԱՄՆ դոլար ն 52 ցենտի, ինչպես նան սկսած 04.10.2016թ.-ից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ Պայմանագիր 3-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.500.000 (մեկ միլիոն հինգ հարյուր հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով, - 24.02.2015թ. կնքված թիվ 8ՎԳԾՊԼ5/06-01 վարկային գծի պայմանագրի խախտման հետնանքով հաշվեգրված ընդհանուր 1.401.511.16 (մեկ միլիոն չորս հարյուր մեկ հազար հինգ հարյուր տասնմեկ)լ3ըԱՄՆ դոլար ն 16 ցենտի, ինչպես նան սկսած 04.10.2016թ.-ից մինչն պարտավորության փաստացի կատարման օրը ներառյալ` Պայմանագիր 4-ի 4.3-րդ կետով նախատեսված տարեկան 30 (երեսուն) տոկոսի չափով 1.204.000.0 (մեկ միլիոն երկու հարյուր չորս հազար) ԱՄՆ դոլար վարկի մնացորդի նկատմամբ հաշվեգրված տոկոսների 2 տոկոսի չափով՝ ընդհանուր բռնագանձման ենթակա գումարից հաշվանցելով «Արդշինբանկ» փակ 4 Հանդիսանում է անձնական տվյալ

լ4

բաժնետիրական ընկերության կողմից նախապես վճարված 500.000 ՀՀ դրամ պետական տուրքի գումարը»:

Ծառայության Երնան քաղաքի Կենտրոն ն Նորք-Մարաշ բաժնում ներկայացված կատարողական թերթի հիման վրա 07.10.2020 թվականին կայացված «Կատարողա

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
20 մարտի, 2026 թ.
Գործի #:
ՎԴ/5779/05/21
Դատարան:
Վճռաբեկ դատարան

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել