Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը 1.
ARLISՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17AI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ — Հոդված 17 — Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 17. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը 1. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի տեղափոխելու, փոխադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ: 2. Պրոբացիայի ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել` 1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի, այդ թվ

Ամբողջ Տեքստ

Հոդված 17. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի փոխադրելը կամ տեղափոխելը 1. Պրոբացիայի ծառայողին այլ պաշտոնի տեղափոխելու, փոխադրելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 12-րդ հոդվածով սահմանված կարգով, եթե սույն օրենքով այլ բան նախատեսված չէ:

2. Պրոբացիայի ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության կարող է փոխադրվել` 1) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ պաշտոնի, այդ թվում՝ այլ տարածքային մարմնի պաշտոնի՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո. 2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում ավելի ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ. 3) զբաղեցրած պաշտոնին համարժեք այլ կամ ավելի ցածր պաշտոնի` առողջական վիճակից ելնելով` բժշկական եզրակացության հիման վրա:

3. Փորձաշրջանում գտնվող պրոբացիայի ծառայողը կարող է փոխադրվել այլ պաշտոնի միայն փորձաշրջանի ավարտից հետո։

4. Պրոբացիայի ծառայողներին սույն օրենքով սահմանված կարգով այլ պաշտոնի փոխադրում է Պրոբացիայի ծառայության պետը։ ԳԼՈՒԽ 5 ՊՐՈԲԱՑԻԱՅԻ ԾԱՌԱՅՈՂԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ ԵՎ ՎԵՐԱՊԱՏՐԱՍՏՈՒՄԸ , ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԻ ԳՆԱՀԱՏՈՒՄԸ ԵՎ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄԸ

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել