ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամփոփում
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ամբողջ Տեքստ
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ARLIS Հայաստանի իրավական տեղեկատվական համակարգ Պաշտոնական ինկորպորացիա ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2005 թվականի մայիսի 2-ին «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Սննդամթերքի անվտանգության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (8 դեկտեմբերի 1999 թվականի, ՀՕ-25) 2-րդ հոդվածը «սննդամթերքի անվտանգություն» հասկացությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր հասկացություններով՝ պիտանիության ժամկետ՝ ժամանակահատված, որի ավարտից հետո սննդամթերքը պիտանի չէ ըստ նշանակության օգտագործման համար. տեխնոլոգիական գործընթացներ՝ սննդամթերք արտադրելու համար անհրաժեշտ գործողություններ, որոնց միջոցով հումքատեսակները ենթարկվում են որոշակի տեխնոլոգիական մշակման. տեխնոլոգիական սարքավորումներ՝ տեխնոլոգիական գործընթացներ իրագործելու համար համապատասխան սարքավորումներ, որոնք պետք է ապահովեն տվյալ տեխնոլոգիական գործընթացի համար նախատեսված սանիտարահիգիենիկ պահանջների իրականացումը. տեխնոլոգիական հրահանգ՝ տեխնիկական փաստաթուղթ, որով ամրագրվում են տվյալ արտադրանքի պատրաստման տեխնոլոգիական գործելակարգը (ռեժիմը) և տեխնոլոգիական գործընթացների կատարման կարգը. գենետիկորեն ձևափոխված մթերք՝ ցանկալի որակական հատկանիշների ստացման կամ ձեռքբերման նպատակով կենդանի օրգանիզմներում (կենդանիներ, բույսեր, միկրոօրգանիզմներ) օտար գենի ավելացմամբ կամ գեների համակցմամբ գենետիկական կառուցվածքի վերափոխման արդյունքում ստացված մթերք. գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք՝ սննդամթերքի բաղադրության մեջ գենետիկորեն ձևափոխված մթերքի կամ դրա առանձին մասերի օգտագործումից ստացված մթերք. գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք՝ գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերով գենետիկորեն ձևափոխված կենդանի օրգանիզմների կենսագործունեության արդյունքում ստացված մթերք: Հոդված 2. Օրենքը 3-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 3 1 -րդ հոդվածով՝ « Հոդված 3 1 . Սննդամթերքի արտադրությանը ներկայացվող պահանջները Սննդամթերքի արտադրության հետ կապված տեխնոլոգիական գործընթացները պետք է նկարագրվեն տվյալ սննդամթերքի համար նախատեսված տեխնոլոգիական հրահանգներում, որոնք կազմվում և հաստատվում են արտադրողի կողմից:»: Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասում «կառավարության սահմանած կարգի համաձայն» բառերը փոխարինել «օրենսդրությամբ սահմանված կարգով» բառերով: Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածում՝ 1) առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ` «Հայաստանի Հանրապետությունում արտադրվող, վերամշակվող, փաթեթավորվող սննդամթերքը (բացառությամբ արտահանվողի) մակնշվում է հայերենով:». 2) երկրորդ նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքի մակնիշը հայերենով պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները՝».
3) «բ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «բ) սննդամթերքի հիմնական բաղադրիչների և հավելումների ցանկը.».
4) «գ» կետը «արտադրության տարեթիվը» բառերից հետո լրացնել «ամիսը, օրը, պահպանման պայմանները, առանձնահատուկ հանձնարարականներ և ցուցումներ դրա պահպանման մասին՝ եթե այդպիսիք կան» բառերով.
5) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝ «դ) սննդամթերքի օգտագործման վերաբերյալ ցուցումներ, եթե առանց դրանց այն չի կարող պատշաճորեն օգտագործվել (հատկապես տեխնիկական պայմաններով սահմանված բուժիչ, դիետիկ, մանկական սնունդ), առանձնահատուկ հանձնարարականներ դրա օգտագործման մասին (եթե այդպիսիք կան), տեղեկատվություն՝ դրանց օգտագործման հակացուցումների վերաբերյալ (եթե այդպիսիք կան).».
6) «ե» կետը «տվյալներ արտադրողի մասին» բառերից հետո լրացնել «(գտնվելու վայրը և ֆիրմային անվանումը)» բառերով.
7) «թ» կետը ուժը կորցրած ճանաչել. 8) ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժա» կետ՝ «ժա) «գենետիկորեն ձևափոխված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրներից պատրաստված մթերք» կամ «գենետիկորեն ձևափոխված աղբյուրների բաղադրամասերից պատրաստված մթերք» տեղեկատվությունները՝ դրանց առկայության դեպքում:»: Հոդված 5. Օրենքը 10-րդ հոդվածից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 10 1 -րդ հոդվածով ՝ « Հոդված 10 1 . Սննդամթերքի համապատասխանության հավաստումը Հայաստանի Հանրապետությունում իրացվող սննդամթերքը ենթակա է համապատասխանության հավաստման Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Համապատասխանության պարտադիր հավաստման ենթակա սննդամթերքի ցանկը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»: Հոդված 6. Օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասում «սարքավորումների տեխնոլոգիական» բառերը փոխարինել «սարքավորումների, տեխնոլոգիական գործընթացների» բառերով: Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից, բացառությամբ 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերի: Հայաստանի Հանրապետությունում արտադրված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: Հայաստանի Հանրապետություն ներմուծված սննդամթերքի համար սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ, 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակումից մեկ տարի հետո: Հայաստանի Հանրապետության Նախագահ Ռ. Քոչարյան 2005 թ. հունիսի 1 Երևան ՀՕ-94-Ն Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-94-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (18.06.2005-30.12.2006) Կարգավիճակ Գործողությունը դադարեցված է Սկզբնաղբյուր ՀՀՊՏ 2005.06.08/35(407) Հոդ.631 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 02.05.2005 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 01.06.2005 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 18.06.2005 Ուժը կորցրել է 30.12.2006 Հիմնական ակտ 02.05.2005, ՀՕ-94-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 08.12.1999, ՀՕ-25 08.12.1999, ՀՕ-25 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2 մայիսի, 2005 թ.
- Գործի #:
- ՀՕ-94-Ն
- Դատարան:
- ՀՀ Ազգային ժողով
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
