ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 111 — Դատական ծախսերի հատուցումը երրորդ անձանց կողմից 1.
Ամփոփում
Հոդված 111. Դատական ծախսերի հատուցումը երրորդ անձանց կողմից 1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց վրա տարածվում են սույն գլխով սահմանված` հայցվորներին վերաբերող դրույթները: 2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը դատական ծախսերի փոխհատուցման պարտականություն կրում է միայն այն դեպքում, երբ իր գործողությունների հետևանքով առաջացել են դատական ծախսեր, և եթե դատական ակտը կայացվել է ի վ
Ամբողջ Տեքստ
Հոդված 111. Դատական ծախսերի հատուցումը երրորդ անձանց կողմից 1. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ ներկայացնող երրորդ անձանց վրա տարածվում են սույն գլխով սահմանված` հայցվորներին վերաբերող դրույթները:
2. Վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը դատական ծախսերի փոխհատուցման պարտականություն կրում է միայն այն դեպքում, երբ իր գործողությունների հետևանքով առաջացել են դատական ծախսեր, և եթե դատական ակտը կայացվել է ի վնաս այն կողմի, որի կողմից հանդես է գալիս վեճի առարկայի նկատմամբ ինքնուրույն պահանջներ չներկայացնող երրորդ անձը։ ⚖
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
