ՎԴ/0230/05/21
Ամփոփում
քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Էդգար Խառատյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 23.09.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» 913/1 որոշումը ն Կոմիտեի նախագահի տեղակալի 11.11.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին, 2 ՊԱՐԶԵՑ 1. Գործի դատավարական նախապատմությունը. Դիմելով դատարան՝
Ամբողջ Տեքստ
Հ 2«Տ3-
ՄԻՏ «12
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
ՀՀ վերաքննիչ վարչական Վարչական գործ թիվ ՎԴ/0230/05/21
դատարանի որոշում 2025թ.
Վարչական գործ թիվ ՎԴ/0230/05/21
Նախագահող դատավոր՝ Ա. Պողոսյան
Դատավորներ՝ Գ. Սոսյան
Հ. Խաչատրյան
ՈՐՈՇՈՒՄ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության վճռաբեկ դատարանի վարչական պալատը (այսուհետ՝ Վճռաբեկ դատարան) հետնյալ կազմով՝
նախագահող Հ. ԲԵԴԵՎՅԱՆ
զեկուցող Լ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ա. ԹՈՎՄԱՍՅԱՆ
Ռ. ՀԱԿՈԲՅԱՆ
Ք. ՄԿՈՅԱՆ
2025 թվականի ապրիլի 22-ին
գրավոր ընթացակարգով քննելով ՀՀ պետական եկամուտների կոմիտեի վճռաբեկ բողոքը ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի 25.04.2024 թվականի որոշման դեմ՝ վարչական գործով ըստ հայցի «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ի (այսուհետ՝ Ընկերություն) տնօրեն Էդգար Խառատյանի ընդդեմ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` Կոմիտե)` Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 23.09.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» 913/1 որոշումը ն Կոմիտեի նախագահի տեղակալի 11.11.2020 թվականի որոշումն անվավեր ճանաչելու պահանջի մասին,
2
ՊԱՐԶԵՑ
1. Գործի դատավարական նախապատմությունը.
Դիմելով դատարան՝ Ընկերության տնօրեն Էդգար էԽնառատյանը պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 23.09.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» 913/1 որոշումը ն Կոմիտեի նախագահի տեղակալի 11.11.2020 թվականի որոշումը:
ՀՀ վարչական դատարանի (դատավոր` Ս. Հովակիմյան) (այսուհետ՝ Դատարան) 18.03.2022 թվականի վճռով հայցը մերժվել է:
ՀՀ վերաքննիչ վարչական դատարանի (այսուհետ` Վերաքննիչ դատարան) 25.04.2024 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Էդգար ՒԽԽառատյանի վերաքննիչ բողոքը բավարարվել է. Դատարանի 18.03.2022 թվականի վճիռը բեկանվել ն փոփոխվել է՝ հայցն ամբողջությամբ բավարարվել է:
Սույն գործով վճռաբեկ բողոք է ներկայացրել Կոմիտեն (ներկայացուցիչ Արման Մնացականյան):
Վճռաբեկ բողոքի պատասխան չի ներկայացվել:
2. Վճռաբեկ բողոքի հիմքը, հիմնավորումները ն պահանջը.
Սույն վճռաբեկ բողոքը քննվում է հետնյալ հիմքի սահմաններում՝ ներքոհիշյալ հիմնավորումներով.
Վերաքննիչ դատարանը խախտել է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 155-րդ, 163-164-րդ, 170-րդ, 173-174-րդ հոդվածները, «Մաքսային կարգավորման մասինե» ՀՀ օրենքի 193-րդ հոդվածը, ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածը, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 10-րդ հոդվածեերը, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 25-րդ հոդվածի Լին մասը ն 27-րդ հոդվածի Լին մասը:
Բողոք բերած անձը եշված պնդումը պատճառաբանել է հետնյալ փաստարկներով.
Վերաքննիչ դատարանն իր եզրահանգումները կառուցել է բացառապես հայցվորի փաստարկների վրա՝ անտեսելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 155-րդ, 163-164-րդ, 170-րդ, 173-174-րդ հոդվածների կարգավորումները:
Ընկերության կողմից սահմանված ժամկետում արտոնությամբ ներմուծված ապրանքը չի արտահանվել կամ ձնակերպվել այ կամ «մաքսային պահեստ» մաքսային ընթացակարգով, Ընկերությունը չի դիմել ՀՀ կառավարություն` «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգման համար՝ դրսնորելով անգործություն, Օ Օ։` ինչի արդյունքում խախտվել է հետադարձ արտահանման պարտականությունը:
Օրենսդրական կարգավորումների տեսանկյունից ամբողջությամբ անհիմն է Վերաքննիչ դատարանի այն եզրահանգումը, ըստ որի՝ «ենթադրյալ խախտման համար ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափը
3
որոշելիս մաքսատուրքերը չպետք է ներառվեին մաքսային վճարների մեջ, քանի որ ՀՀ կառավարության 14.03.2019 թվականի թիվ 215-Ա որոշման հիմքով հայցվոր ընկերությունն ազատված է եղել մաքսատուրքից:»: Վերաքննիչ դատարանի նման եզրահանգումը հակասում է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 174-րդ հոդվածի բովանդակությանը: Ընկերության կողմից «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքները «բաց թողում՝ ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգով հայտարարագրման դեպքում կառաջանան մաքսային վճարներ, այդ թվում՝ մաքսատուրքի գումար:
Վերոգրյալի հիման վրա՝ բողոք բերած անձը պահանջել է բեկանել Վերաքննիչ դատարանի 25.04.2024 թվականի որոշումը՝ օրինական ուժ տալով Դատարանի 18.03.2022 թվականի վճռին:
3. Վճռաբեկ բողոքի քննության համար նշանակություն ունեցող փաստերը.
Վճռաբեկ բողոքի քննության համար էական նշանակություն ունեն հետնյալ փաստերը.
3 14.03.2019 թվականի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Նիկոլա Ինթերնեյշկլ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու ն արտոնությունը կիրառելու մասին» թիվ 215-Ա որոշմամբ (այսուհետ նան՝ Թիվ 215-Ա որոշում ՀՀ կառավարությունը բավարարել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար նե սահմանված կարգով կիրառել է համապատասխան արտոնությունը համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի նկատմամբ:
Թիվ 215-Ա որոշման հավելվածի համաձայն ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվող հումքն է կանաչ ձիթապտուղը (հատոր 1, գ. թ. 81-83):
2) Ընկերության կողմից 04.09.2019 թվականին թիվ 05100010/040919/0081996 ապրանքների հայտարարագրով «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով հայտարարագրվել է 39.1200կգ նետտո քաշով չվերամշակված կանաչ ձիթապտուղ (հատոր 1, գ. թ. 93-94):
3) 1409.2020 թվականին կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն, ըստ որի՝ «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ի կողմից «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքների
4
մնացորդ 29,930.50 կգ մասը սահմանված ժամկետում՝ մինչն 03.09.2020 թվականը, չի վերաարտահանվել կամ ձնակերպվել այ մաքսային ընթացակարգով (հատոր 1, գթ. 72-73):
4) Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 23.09.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» 913/1 որոշմամբ ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մաքսային կանոնների խախտում կատարելու համար «Նիկոլա Ինթերնեյշնլ, Արմենիա» ՍՊԸ-ի տնօրեն Էդգար Խառատյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության ն նշանակվել է տուգանք՝ 2.075.950 ՀՀ դրամի չափով: (հատոր 1, գ. թ. 7-8):
5) Կոմիտեի նախագահի տեղակալի 11112020 թվականի որոշմամբ Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 23.09.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» 913//1 որոշումը թողնվել է անփոփոխ, իսկ բողոքը առանց բավարարման (հատոր 11, գ. թ. 10-13):
4. Վճռաբեկ դատարանի պատճառաբանությունները ն եզրահանգումները.
Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ սույն գործով վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը պայմանավորված է ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 161-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքի առկայությամբ՝ նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի իմաստով, այն է՝ առերնույթ առկա է մարդու իրավունքների ն ազատությունների հիմնարար խախտում, քանի որ Վերաքննիչ դատարանի կողմից ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի խախտման հետնանքով թույլ է տրվել դատական սխալ, որը խաթարել է արդարադատության բուն էություն, նե որը հիմնավորվում է ստորնե ներկայացված պատճառաբանություններով.
Սույն վճռաբեկ բողոքի քննության շրջանակներում Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում անդրադառնալ մաքսային արտոնությունից օգտվող սուբյեկտների" մաքսային իրավախախտումների համար պատասխանամտվության առանձնահատկություններին:
Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքի (այսուհետ նան՝ ԵԱՏՄ մաքսային օրենսգիրք) 127-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ Միության մաքսային սահմանով տեղափոխվող ապրանքները ն այլ ապրանքներ նույն Օրենսգրքով սահմանված դեպքերում Միության մաքսային տարածքում գտնվելու ն օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու ն (կամ) Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու ն օգտագործվելու համար ենթակա են մաքսային ընթացակարգերով ձնակերպման, եթե նույն Օրենսգրքով այլ բան սահմանված չէ: Նույն հոդվածի 2-րդ կետը սահմանում է թվով 17 մաքսային ընթացակարգ, որոնցից յուրաքանչյուրի կիրառումը պայմանավորված է ապրանքները Միության մաքսային տարածքում գտնվելու ն օգտագործվելու, Միության մաքսային տարածքից արտահանվելու ն (կամ) Միության մաքսային տարածքից դուրս գտնվելու Ա օգտագործվելու նպատակով: Նույն հոդվածի 4-րդ
5
կետի համաձայն՝ մաքսային ընթացակարգերի բովանդակություը ն մաքսային ընթացակարգերի կիրառման կարգը կարգավորող դրույթները, այդ թվում` ապրանքները մաքսային ընթացակարգերով ձնակերպելու պայմանները, այդ մաքսային ընթացակարգերով ապրանքները ձնակերպելուց հետո դրանք մաքսային ընթացակարգերին համապատասխան օգտագործելու պայմանները Ա կարգը, մաքսային ընթացակարգերի գործողություն ավարտելու դադարեցնելու, կասեցնելու ն վերականգնելու կարգը, ինչպե նան 0`մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորության առաջացման ն դադարման հանգամանքները, մաքսային ընթացակարգերով ձնակերպվող (ձնակերպված) ապրանքների կամ մաքսային ընթացակարգեր կիրառելու շրջանակներում ստացված (գոյացած), պատրաստված (ստացված) ապրանքների մասով դրանց հաշվարկման ն վճարման ժամկետները Ա (կամ) առանձնահատկությունները սահմանվում են նույն բաժնի համապատասխան գլուխներով, իսկ նույն Օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ Հանձնաժողովի կողմից ն (կամ) անդամ պետությունների` մաքսային կարգավորման վերաբերյալ օրենսդրությամբ:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով նախատեսված մաքսային ընթացակարգերից է «մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգը (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 127-րդ հոդվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետ): Այս մաքսային ընթացակարգի բովանդակությունը սահմանված է ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 163-րդ հոդվածի 1-ին կետում: Այն է՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգն օտարերկրյա ատպրանքների առնչությամբ կիրառելի մաքսային ընթացակարգ է, որին համապատասխան՝ Միության մաքսային տարածքում այդպիսի ապրանքների հետ կատարվում են վերամշակման գործողություններ դրանց վերամշակման արդյունքներ ստանալու նպատակով, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքից հետագա արտահանման համար՝ առանց այդպիսի օտարերկրյա ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի վճարման՝ պահպանելով այդ մաքսային ընթացակարգով ապրանքների ձնակերպման ն դրանց օգտագործման պայմանները՝ այդ մաքսային ընթացակարգին համապատասխան:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է.
«Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման պայմաններն են՝
1) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը պահպանելը.
2) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքների հետ կապված գործողություններ կատարելու դեպքում նույն Օրենսգրքի 166-րդ հոդվածի դրույթները պահպանելը.
3) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքների՝ Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների
6
մասին փաստաթղթում նշված անձանց մոտ գտնվելը ն այդ անձանց կողմից ապրանքների վերամշակման գործողությունների կատարման համար այդպիսի 0ապրանքներն օգտագործելը:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 165-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն` «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողութան ժամկետը սահմանվում է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա, որը սահմանված է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման պայմանների փաստաթղթում: Նույն հոդվածի 2-րդ կետի համաձայն՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը երկարաձգվում է անձի դիմումի հիման վրա Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետը երկարաձգելիս:
Իրավահարաբերության ծագման պահին գործող խմբագրությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի (ուժը կորցրել է 17.10.2022 թվականին) 193-րդ հոդվածը սահմանում էր. «1. Հայտարարատուի դիմումի հիման վրա «Վերամշակում՝ մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով ապրանքների ներմուծումը թույլատրվում է մաքսային մարմինների կողմից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
Եթե հայտարարատուի խնդրարկած ժամկետը մեկ տարուց պակաս է, ապա մաքսային մարմինը հայտարարատուի դիմումի հիման վրա երկարաձգում է այդ ժամկետը՝ ներմուծման օրվանից մեկ տարին չգերազանցող ժամկետով:
2. Կառավարությունը կարող է թույլատրել «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների բաց թողնումը կամ ներմուծված ապրանքների նկատմամբ կիրառված՝ «Վերամշակում` մաքսային տարածքում» մաքսային ընթացակարգի ժամկետի երկարաձգումը միայն մեկ անգամ՝ մինչն երկու տարին չգերազանցող ժամկետով:»:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետը սահմանում է մինչն «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալն այդ մաքսային ընթացակարգի գործողության ավարտման հիմքը: Այն է՝ մինչն «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալը այդ մաքսային ընթացակարգի գործողությունն ավարտվում է Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները (.) ն (կամ) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ն Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձնակերպելով: Նշված կարգավորումը բխում է «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի բուն էությունից ու բովանդակությունից Ա համակարգային փոխկապվածության մեջ է գտնվում նույն օրենսգրքի 238-րդ հոդվածի 2-րդ կետի 2րդ ենթակետի հետ, ըստ որի՝ «վերաարտահանում» մաքսային ընթացակարգը կիրառվում է Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած)
7
ապրանքների (վերամշակման արդյունքների, թափոնների, բացառությամբ նույն Օրենսգրքի 170-րդ հոդվածի 3-րդ կետում նշված ն (կամ) մնացորդների) նկատմամբ՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը՝ նույն Օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետին համապատասխան ավարտելու համար:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ կետը սահմանում է այն դեպքերը, որոնց առկայությամբ նս «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը կարող է ավարտվել:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն` «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետը լրանալուց հետո այդ մաքսային ընթացակարգի գործողությունը դադարում է:
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 174-րդ հոդվածի 1-ին կետի համաձայն՝ հայտարարատուի՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպվող ապրանքների առնչությամբ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորությունն առաջանում է ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու պահից (.):
ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 174-րդ հոդվածի 4-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն՝ ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու ժամկետ է համարվում մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել մինչն մաքսային մարմնի կողմից սահմանված` «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը: Եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել մինչն մաքսային մարմնի կողմից սահմանված` «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքները ձնակերպված լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների ն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման: Ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի հաշվարկման համար կիրառվում են ներմուծման մաքսատուրքերի, հարկերի, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերի դրույքաչափերը, որոնք գործում են ապրանքները «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպելու համար ներկայացված ապրանքների հայտարարագիրը մաքսային մարմնի կողմից գրանցելու օրվա դրությամբ (...) (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 174-րդ հոդվածի 5-րդ կետ):
Վերոհիշյալ նորմերի վերլուծության արդյունքում Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ ԵԱՏՄ մաքսային օրենսգրքով սահմանված մաքսային ընթացակարգերից է «մաքսային
8
տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգը: Վերջինս կիրառելի է օտարերկրյա ապրանքների առնչությամբ, որոնց հետ կատարվում են վերամշակման գործողություններ՝ դրանց վերամշակման արդյունքներ ստանալու նպատակով, որոնք նախատեսված են Միության մաքսային տարածքից հետագա արտահանման համար:
«Մաքսային տարածքում վերամշակում» ընթացակարգի գործողությունն ունի որոշակի ժամկետ, որը սահմանվում է Միության մաքսային տարածքում ապրանքների վերամշակման ժամկետի հիման վրա: Այդ ժամկետի պահպանումը «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգին համապատասխան ապրանքների օգտագործման անհրաժեշտ պայմաններից մեկն է: Սահմանված է նշված ժամկետը երկարաձգելու իրավական հնարավորություն: «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության սահմանված ժամկետի լրանալու իրավական հետնանքը այդ մաքսային ընթացակարգի գործողության դադարումն է: Նշվածից բխում է, որ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքներ ներմուծողը կրում է այդ ընթացակարգի գործողության ժամկետում վերամշակման արդյունքն արտահանելու պարտավորություն:
Պայմանավորված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի էությամբ ն բովանդակությամբ՝ այդ ընթացակարգի գործողությունը մինչն գործողության սահմանված ժամկետը լրանալն ավարտվում է Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների արդյունքում ստացված (գոյացած) ապրանքները ն (կամ) «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ն Միության մաքսային տարածքում վերամշակման գործողությունների չենթարկված օտարերկրյա ապրանքները «վերաարտահանում» մաքսային ընթացակարգով ձնակերպելով (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին կետ): «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը մինչն գործողության սահմանված ժամկետը լրանալը կարող է ավարտվել նան ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսված այլ դեպքերում: Եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 173-րդ հոդվածի 1-ին Ա 2-րդ կետերով նախատեսված որնէ հիմքով չի ավարտվել մինչն մաքսային մարմնի կողմից սահմանված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման մաքսային մարմնի կողմից սահմանված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալու օրը: Ընդ որում, այդ մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքները ձնակերպված լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային :.ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների ն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:
9
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել մինչն մաքսային մարմնի կողմից սահմանված՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, ապա ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությամբ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով օտարերկրյա ապրանքներ ներմուծած անձը կրում է նշված ընթացակարգի գործողության համար սահմանված ժամկետի լրանալու օրը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգին համապատասխան մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականություն անկախ ապրանքները ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությամբ ներմուծելու հանգամանքից:
Օրենսդիը սահմանել է պատասխանատվություն «մաքսային 0տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքների վերամշակման արդյունքը նշված ընթացակարգի գործողության ժամկետում արտահանելու պարտավորությունը չկատարելու համար:
Այսպես, իրավահարաբերության ծագման պահին գործած ՀՀ մաքսային օրենսգրքի (ուժը կորցրել է 17.10.2022 թվականին) (այսուհետ՝ Մաքսային օրենսգիրք) 199-րդ հոդվածի 1-ին մասը սահմանում է. «Հետագա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները Ա տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելը կամ հետագա ներմուծման պարտավորությամբ արտահանված ապրանքները ն տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելը՝ առաջացնում է տուգանքի նշանակում` խախտման օրվա դրությամբ այդ ապրանքների ն տրանսպորտային միջոցների համար «ներմուծում` ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծության 50 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ:»:
Նշված մաքսային իրավախախտման զանցակազմի օբյեկտիվ կողմը դրսնորվում է.
-հետագզա արտահանման պարտավորությամբ Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքները ն տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում չարտահանելու,
-հետագա ներմուծման սպարտավորութամբ արտահանված ապրանքները ն տրանսպորտային միջոցները սահմանված ժամկետում Հայաստանի Հանրապետություն չներմուծելու ձնով:
Հաշվի օտառնելով, որ սահմանված ժամկետում հետագա արտահանման պարտավորություն կրում է, ի թիվս այոց, «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքներ ներմուծողը՝ Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածը պատասխանատվության իրավական հիմք է այն անձի համար, ով նշված ընթացակարգի գործողության ժամկետում վերամշակման արդյունքը չի արտահանել:
Նշված իրավախախտման համար սահմանված տուգանքի չափի հաշվարկման համար ելակետ են խախտման օրվա դրությամբ չարտահանված (չներմուծված) ապրանքների ն
10
տրանսպորտային միջոցների համար «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարները: Մաքսային վճարները ներառում են ներմուծման մաքսատուրքը, արտահանման մաքսատուրքը, ավելացված արժեքի հարկը, որը գանձվում է Միության մաքսային տարածք ապրանքների ներմուծման ժամանակ, Միության մաքսային տարածք ապրանքները ներմուծելիս գանձվող ակցիզները (ակցիզային հարկը կամ ակցիզային վճարը) ն մաքսավճարները (ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 46-րդ հոդվածի 1-ին կետ):
Հիմք ընդունելով ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վերը նշված կարգավորումները՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ներմուծված ապրանքի վերամշակման արդյունքը չարտահանելու դեպքում Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված սանկցիայի բովանդակության մեջ «խախտման օր» է հանդիսանում այս ընթացակարգի գործողության ժամկետի լրանալուն հաջորդող օրը, երբ ներմուծողի մոտ ծագում է մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականություն այնպես, ինչպես այդ վճարումը կարվեր, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքները ձնակերպված լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով առանց սակագնային առանձնաշնորհումների ն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:
Միաժամանակ, Վճռաբեկ դատարանն անհրաժեշտ է համարում արձանագրել, որ «Հայաստանի Հանրապետության՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» պայմանագրի 3-րդ հավելվածով (այսուհետ՝ Հավելված 3) սահմանված են անցումային դրույթներ: Հավելված 3-ի 12-րդ կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունում գտնվող ն մինչն Պայմանագիրն ուժի մեջ մտնելը «ներմուծում ազատ շրջանառության համար», «վերաներմուծում» ն «սեփականության իրավունքից հրաժարում՝ հօգուտ պետության» մաքսային ռեժիմով ձնակերպված ապրանքները Պայմանագիրն ուժի մեջ մտնելու ամսաթվից համարվում են, համապատասխանաբար, «ներքին սպառման համար բացթողում», «վերաներմուծում» ն «հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգերով ձնակերպված ապրանքներ ն ճանաչվում են որպես Եվրասիական տնտեսական միության ապրանքներ: Այդ ապրանքների նկատմամբ կիրառվում են Մաքսային միության մաքսային օրենսգրքի, Եվրասիական տնտեսական միության իրավունքի մաս կազմող մաքսային իրավահարաբերությունները կարգավորող այլ միջազգային պայմանագրերի ն ուրիշ ակտերի դրույթները:»:
Վերոհիշյաի հիման վրա հաշվի առնելով, որ հետագա 0արտահանման պարտավորությունը չկատարելու դեպքում ներմուծողի համար ծագում է մաքսատուրքեր, հարկեր, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքեր վճարելու պարտականություն, որոնք պետք է վճարվեն այնպես, ինչպես եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքները ձնակերպված
11
լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ անկախ ապրանքները ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությամբ ներմուծելու հանգամանքից` Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված տուգանքի չափի հաշվարկման համար ելակետ պետք է ընդունվեն այն մաքսային վճարները, այդ թվում` մաքսատուրքերը, որոնք ներմուծողը պետք է վճարեր այնպես, ինչպես կվճարեր տվյալ ապրանքը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ռեժիմով ներմուծելու դեպքում` անկախ ներմուծման արտոնությամբ այդ ապրանքները ներմուծելու հանգամանքից:
Հետնաբար, ներմուծման մաքսատուրքից ազատված լինելու հանգամանքը որնէ կերպ չի կարող անդրադառնալ նման արտոնություն ունեցող անձին Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված պատասխանատվության ենթարկելիս տուգանքի չափի վրա: Մասնավորապես, Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված տուգանքի չափը որոշելու տեսանկյունից մաքսատուրքից ազատված լինելու հանգամանքը որնէ իրավական նշանակություն չունի Ա մաքսային վճարների շրջանակից չի կարող բացառել այն մաքսատուրքի գումարը, որից տվյալ ներմուծողն ազատված է եղել: Այլ կերպ՝ ն ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվող սուբյեկտի, ն" նման արտոնությունից չօգտվող սուբյեկտի համար գործում է Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված տուգանքի միննույն չափը:
Վերոհիշյալի հիման վրա Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ այն դեպքում, երբ Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածով նախատեսված իրավախախտման սուբյեկտը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվող անձն է, վերջինիս նկատմամբ նշանակվում է տուգանք այն մաքսային վճարների (այդ թվում՝ մաքսատուրքերի) մեծության 50 տոկոսի չափով (բայց ոչ պակաս, քան 50 հազար դրամ), որոնք վերջինս կվճարեր այնպես, ինչպես տվյալ ապրանքը «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ռեժիմով ներմուծելու դեպքում:
Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշումների կիրառումը սույն գործի փաստերի նկատմամբ.
Սույն վարչական գործը հարուցվել է Ընկերության տնօրեն Էդգար Խառատյանի հայցի հիման վրա, որով վերջինս պահանջել է անվավեր ճանաչել Կոմիտեի Արարատյան մաքսատուն-վարչության պետի 23.09.2020 թվականի «Վարչական տույժ նշանակելու մասին» 913/1 որոշումը Ա Կոմիտեի նախագահի տեղակալի 11.11.2020 թվականի որոշումը:
Դատարանի 18.03.2202. թվականի վճռով հայցը մերժվել է այն
պատճառաբանությամբ, որ. «(.) Էդգար Խխնառատյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության որպես Ընկերության տեօրեն, որի պարտականությունների մեջ է մտել ղեկավարել ընկերության ընթացիկ գործունեությունը, ապահովել ըեկերության կողմից ստանեձեած ` պարտավորություններիի կատարումը: Հետնաբար ` պատասխանատու աշխատակցի կորոնավիրուսով հիվանդ լինելու հանգամանքը չի կարող հանդիսանալ հիմեավոր պատճառ տուգանքը չեղարկելու համար:
12
(-) ՀՀ Կառավարության 16.03.2020թ. թիվ 298-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 3-րդ կետի համաձայե' ցամաքային սահմանի անցակետով Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ելքն արգելվում է, բացառությամբ ապրանքների փոխադրումն իրականացեող անձանց: Պարետի որոշմամբ կարող են սահմանվել ՀՀ-ից ելքի առանձնահատկություններ:
Հեփնաբար դիրքորոշումն առ այե, որ պարտավորության ժամկետի ավարտին երկրում գործել է արտակարգ դրություն ն այդ հիմեավորմամբ չի իրականացվել ապրանքների արտահանում, առարկայազուրկ է:
(.-.) Սույն վարչական գործով հաստատվել է, որ «Նիկոլա ինթերնեյշել, Արմենիա» ՍՊ բեկերության անվամբ 04.09.2019թ. թիվ 05100010/040919/0081996 ապրանքների հայտարարագրով «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով' մինչն 03.09.2020թ. հայտարարագրվել է չվերամշակված կանաչ ձիթապտուղ, սակայն սահմաեված ժամկետում եշված ապրանքը չի արտահանվել կամ ձնակերպվել այլ մաքսային ընթացակարգով, փիեչիի արդյունքում խախտվլ է հետադարձ արտահանման պարտավորությունը:
Ինչպես վարչական վարույթում, այնպես էլ վիճարկման հայցի շրջանակներում հայցվոր կողմը չի վիճարկում այն փաստը, որ տեղի է ունեցել ՀՀ ներմուծված ապրանքի հետադարձ արտահանման պարտավորության խախտում:
(-) հայցվորը չի պահպանել Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով ն Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքով սահմանված պահաեջները, մասնավորապես' 04.09.2019 թվականին «Նիկոլա Ինթերեեյշել, Արմենիա» ՍՊ ըեկերության կողմից Արարատյան մաքսային կետով թիվ 05100010/040919/0081996 ապրանքների հայտարարագրով «Մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ըեթացակարգով' միեչն 03.09.2020 թվականը, հայտարարագրվել է չվերամշակված կանաչ ձիթապտուղ, սակայն հայցվորը սահմանված ժամկետում ապրանքների մնացորդ 29,930.50 կգ մասը չի վերաարտահանել կամ ձնակերպել այլ մաքսային ընթացակարգով, հերնաբար դատարանը գտնում է, որ վարչական մարմեի աշխատակիցների գործողությունները իրավաչափ են, այն բխում է ՀՀ օրենսդրական պահանջներից ն խախտումն արձանագրելու համար հիմք հանդիսացած փաստարկներից, հետնաբար վարչական ակտը վերացնելու (անվավեր ճանաչելու) հայցվորի պահանջն անհիմն է ն ենթակա է մերժման:լ..)»:
Վերաքննիչ դատարանը 25.04.2024 թվականի որոշմամբ Ընկերության տնօրեն Էդգար Խառատյանի վերաքննիչ բողոքը բավարարել է. Դատարանի 18.03.2022 թվականի վճիռը բեկանել ն փոփոխել է' հայցն ամբողջությամբ բավարարել է հետնյալ պատճառաբանությամբ. «/...) տեղին է հայցվորի բարձրացրած հիմեահարցն այն մասին, որ ընկերությունն ազատված է մաքսատուրքերից, ուստի, ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվծի Լին մասով նախատեսված պատասխանատվության տեսանկյունից մաքսատուրքերը չպետք է ներառվեին մաքսային վճարների մեջ:
13
(.) թե վարչական վարույթի, թե Դատարանում գործի քենության ընթացքում վարչական մարմինը չի հերքել հանգամանքն առ այն, որ սույն դեպքում քննարկվող ապրանքի մասով հայցվոր ընկերությունն Օ ազատված է եղել մաքսատուրքից. ՀՀ կառավարության 14.03.2019 թվականի թիվ 215-Ա որոշման հիմքով: Որպիսի պարագայում Վերաքենիչ դատարանը չի կարող կասկածի տակ դնել հայցվոր կողմի վերոնշյալ պնդումը: Ավելին, համադրելով մի կողմից' ՀՀ կառավարության 14.03.2019 թվականի թիվ 215-Ա որոշմամբ հասրատված հավելվածում տեղ գտած տվյալները ն մյուս կողմից' 04.09.2019 թվականի թիվ 05100010/040919/0081996 ապրանքների հայտարարագրում տեղ գտած տվյալեերը' Վերաքենիչ դատարանը դրանցում չի եկատել որնէ հակասություն: Որպես օրինակ, 04.09.2019 ց թվականի թիվ 05100010/040919/0081996 ` ապրանքների հայտարարագրում, որպես ապրանք, եշված է կանաչ ձիթապտուղ վերամշակման համար, ծագման երկիր' Եգիպտոս ն այլե: Նման պայմաններում, Վերաքենիչ դատարանը գտնում է, որ ենթադրյալ խախտման համար ՀՀ մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի Լին մասով նախատեսված տուգանքի չափը որոշելիս, տվյալ դեպքում մաքսատուրքերը չպետք է ներառվեին մաքսային վճարների մեջ, քանի որ ՀՀ կառավարության 14.03.2019 թվականի թիվ 215-Ա որոշման հիմքով հայցվոր ընկերությունն ազատված է եղել մաքսատուրքից: Որպիսի պարագայում, աներկբա, սխալ է որոշվել «ներմուծում ազատ շրջանառության համար» մաքսային ռեժիմով նախատեսված մաքսային վճարների մեծությունը ն հաշվարկվել տուգանքի չափը:»:
Վերը նշված իրավական դիրքորոշումների լույսի ներքո համադրելով սույն գործի փաստերը ն գնահատելով Վերաքննիչ դատարանի եզրահանգումների հիմնավորվածությունը՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է հետնյալը.
14.03.2019 թվականի «Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «Նիկոլա Ինթերնեյշկլ Արմենիա» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու ն արտոնությունը կիրառելու մասին» թիվ 215-Ա որոշմամբ ՀՀ կառավարությունը բավարարել է Ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը ն (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար ն սահմանված կարգով կիրառել է համապատասխան արտոնությունը՝ համաձայն հավելվածի ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի ն (կամ) նյութերի նկատմամբ: (Թիվ 215-Ա որոշման հավելվածի
14
համաձայն` ներմուծման մաքսատուրքի արտոնությունից օգտվող հումքն է կանաչ ձիթապտուղը:
Ընկերության կողմից ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնության կիրառմամբ Հայաստանի Հանրապետություն է ներմուծվել (Թիվ 215Ա որոշմամբ նախատեսված հումքը կանաչ ձիթապտուղ՝ «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով: Վերամշակման արդյունքում ստացված ապրանքը, սակայն, «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետում չի արտահանվել, որպիսի փաստն անվիճելի է: Վիճարկվող որոշմամբ Ընկերության տնօրեն Էդգար Խառատյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի հիմքով՝ հետագա արտահանման սպլաարտավորությամբ Հայաստանի 6Հանրապետություն ներմուծված ապրանքները սահմանված ժամկետում չարտահանելու համար: Նշված արարքը հայցվորի կողմից կատարված լինելու փաստը նս անվիճելի է: Վերաքննիչ դատարանի որոշման բովանդակությունից բխում է, որ վերջինս վիճարկվող վարչական ակտը ոչ իրավաչափ է համարել միայն այն պատճառաբանությամբ, որ Ընկերության՝ ՀՀ կառավարության Թիվ 215-Ա որոշման հիման վրա ներմուծման մաքսատուրքից ազատված լինելու փաստի հաշվառմամբ «տուգանքի չափը որոշելիս մաքսատուրքերը չպետք է ներառվեին մաքսային վճարների մեջ»:
Վճռաբեկ դատարանի գնահատմամբ՝ Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը հիմնավոր չէ, չի բխում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի վերը նշված կարգավորումներից, ինչպես նան մաքսային արտոնության էությունից ու բովանդակությունից: Մասնավորապես, Վերաքննիչ դատարանը նշված դիրքորոշումը ձնավորելիս հաշվի չի առել ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 174-րդ հոդվածի 5-րդ կետի նորմը, ըստ որի՝ եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողությունը չի ավարտվել մինչն մաքսային մարմնի կողմից սահմանված «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգի գործողության ժամկետը լրանալը, ապա ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը ենթակա են վճարման այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքները ձնակերպված լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով՝ առանց սակագնային առանձնաշնորհումների ն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:
Վերաքննիչ դատարանի նման դիրքորոշումը չի բխում նան մաքսային արտոնության էությունից ու բովանդակությունից: Մաքսային արտոնությունը դրսնորվում է որոշակի կոնկրետ նպատակի համար որոշակի խումբ սուբյեկտների մաքսային վճարներից ազատելու ձնով: Մաքսային 0արտոնությունը, սակայն, չի կարող դրսնորվել նան ոչ իրավաչափ վարքագիծ դրսնորած մաքսային արտոնությունից օգտվող սուբյեկտի պատասխանատվության առնչությամբ: Այն հանգամանքը, որ տվյալ սուբյեկտն օգտվել է մաքսային վճարներից ազատելու արտոնությունից, որնէ իրավական հետնանք ու
15
ազդեցություն չի կարող ունենալ այն դեպքում, երբ վերջինս ոչ իրավաչափ վարքագծի համար ենթարկվում է պատասխանատվության: Նշված հանգամանքը որնէ կերպ չի կարող անդրադառնալ տվյալ ոչ իրավաչափ վարքագծի համար օրենքով սահմանված սանկցիայի չափի վրա:
Սույն դեպքում ՀՀ կառավարության Թիվ 215-Ա որոշմամբ Ընկերությանը տրամադրվել է մաքսային արտոնություն, որը դրսնորվել է վերամշակման նպատակով Հայաստանի Հանրապետություն ներմուծվող կանաչ ձիթապտղի ներմուծման մաքսատուրքից ազատելու ձնով: Ընկերությունը ձիթապտուղը ներմուծել է «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով, սակայն այդ ընթացակարգի գործողության սահմանված ժամկետում վերամշակման արդյունքը չի արտահանել, որպիսի պայմաններում ԵԱՏՄ մաքսային օրենսգրքի 174-րդ հոդվածի 5-րդ կետին համապատասխան՝ Ընկերության համար ծագել է ներմուծման մաքսատուրքերը, հարկերը, հատուկ, հակագնագցման, փոխհատուցման տուրքերը վճարելու պարտավորություն այնպես, ինչպես դա կարվեր, եթե «մաքսային տարածքում վերամշակում» մաքսային ընթացակարգով ձնակերպված ապրանքները ձնակերպված լինեն «ներքին սպառման համար բացթողում» մաքսային ընթացակարգով առանց սակագնային առանձնաշնորհումնրի ն ներմուծման մաքսատուրքերի, հարկերի վճարման արտոնությունների կիրառման:
Ըստ այդմ՝ Վճռաբեկ դատարանն արձանագրում է, որ Մաքսային օրենսգրքի 199-րդ հոդվածի 1ին մասի հիմքով Ընկերության տնօրեն Էդ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 22 ապրիլի, 2025 թ.
- Գործի #:
- ՎԴ/0230/05/21
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
