Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-198-Ն3 հուլիսի, 2025 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2025 թվականի հու լ իսի 3 - ին «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածում՝ 1) 5-րդ մասի 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «: Եթե պետական միասնական գրանցամատյանում գրառված են իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ, ապա որոշումը պարունակում է նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին».

2) 6-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին կետով. «6.1) պետական միասնական գրանցամատյանում իրավաբանական անձի՝ «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով նշանակված ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ գրառված լինելու դեպքում՝ նաև տեղեկություններ իրավասու մարմնի որոշումը ժամանակավոր կառավարչի հետ համաձայնեցված լինելու մասին․».

3) 7-րդ մասի «բացառությամբ նույն մասի 5-րդ» բառերից հետո «և» բառը փոխարինել «,»-ով, իսկ նույն մասը «6-րդ» բառից հետո լրացնել «և 6.1-ին» բառերով։ Հոդված 2. Օրենքի 26-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ մասով․ «30. Սույն օրենքի 39-րդ հոդվածի 3․2-րդ մասով սահմանված փոփոխությունների գրանցման դեպքում սույն հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով նախատեսված՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարի մասին տեղեկությունների փոխարեն գրառվում են ժամանակավոր կառավարչի մասին տեղեկությունները (անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին և համապատասխան տեղեկանքի համարը, բնակության (հաշվառման) վայրը, կապի միջոցները՝ հեռախոսահամարը, ֆաքսը, էլեկտրոնային փոստը, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, պետական գրանցման համարը և գտնվելու վայրը): Հոդված 3. Օրենքի 39-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 3․2-րդ և 3․3-րդ մասերով․ «3․2. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կազմակերպության ժամանակավոր կառավարիչ նշանակվելու դեպքում ներկայացվում են նաև՝ 1) Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի որոշումը իրավաբանական անձի ժամանակավոր կառավարիչ նշանակելու մասին․ 2) ժամանակավոր կառավարչի մասին տեղեկություններ․ ֆիզիկական անձի դեպքում՝ անունը, ազգանունը և անձնագրային տվյալները, սոցիալական քարտի համարը կամ նշում անձի՝ սոցիալական քարտից հրաժարվելու մասին տեղեկանքը, էլեկտրոնային փոստի հասցեն, բնակության, հաշվառման վայրի հասցեն, իրավաբանական անձի դեպքում՝ անվանումը, իրավաբանական անձի պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն, օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձի դեպքում՝ նաև անձնագրի կամ օտարերկրյա պետության իրավաբանական անձի գրանցում իրականացնող մարմնի տված՝ իրավաբանական անձի գրանցումն ու գոյությունը հաստատող փաստաթուղթը՝ օրենքով սահմանված կարգով վավերացված և հայերեն թարգմանված: 3․3. Սույն հոդվածի 3․2-րդ մասով սահմանված դեպքում ժամանակավոր կառավարչի լիազորությունների դադարեցման մասին գրառումը կատարվում է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի դիմումի հիման վրա։ Սույն մասով կատարվող փոփոխության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում։»: Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Հանրապետության նախագահ Վ. Խաչատուրյան 2025 թ. հուլիսի 8 Երևան ՀՕ-198-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 8 հուլիսի 2025 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-198-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (09.07.2025-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2025.07.07-2025.07.20 Պաշտոնական հրապարակման օրը 08.07.2025 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 03.07.2025 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 08.07.2025 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 09.07.2025 Հիմնական ակտ 03.07.2025, ՀՕ-198-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.04.2001, ՀՕ-169 03.04.2001, ՀՕ-169 Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 07.03.2001, ՀՕ-148 ՀՀ ՕՐԵՆՔԸ ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
3 հուլիսի, 2025 թ.
Գործի #:
ՀՕ-198-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել