ՀՀ ՕՐԵՆՔԸ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ — Հոդված 31 — Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կա
Ամփոփում
Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում. բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարե
Ամբողջ Տեքստ
Հոդված 31. Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնությունների սահմանումը Առանձին վճարողների կամ վճարողների խմբերի համար պետական տուրքի գծով արտոնություններ կարող են սահմանել` ա) Հայաստանի Հանրապետության վարչապետը` սույն օրենքի 14 հոդվածի 8-րդ կետի «գ» ենթակետով նախատեսված դեպքում. բ) Հայաստանի Հանրապետության կառավարությունը և տեղական ինքնակառավարման մարմինները` պետական տուրքերի բոլոր տեսակների գծով` վճարողի փոխարեն պետական տուրքը վճարելու միջոցով. գ) դատարանները` սույն օրենքի 9 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով կողմերի գույքային դրությունից. գ1) Սահմանադրական դատարանը` ելնելով դիմողի գույքային դրությունից. դ) Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, դեսպանը կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը` սույն օրենքի 15 հոդվածում նշված առանձին գործերով` ելնելով վճարողի գույքային դրությունից. ե) պետական տուրքի վճարման գծով այլ արտոնությունները սահմանվում են օրենքով: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից: Համահայկական բանկն ազատվում է գրանցման և լիցենզավորման համար սույն օրենքով սահմանված պետական տուրքի վճարումից: «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման ստեղծված հատուցման հիմնադրամն ազատվում է սույն օրենքով սահմանված բոլոր տեսակի պետական տուրքերի վճարումից: (31-րդ հոդվածը լրաց., փոփ. 06.07.98 ՀՕ-237, լրաց.
28.12.98 ՀՕ-277, լրաց.
13.12.00 ՀՕ-123, 08.04.08 ՀՕ-27-Ն, 26.12.08 ՀՕ-33-Ն, 15.12.16 ՀՕ-254-Ն, 17.01.18 ՀՕ-45-Ն, փոփ. 09.12.19 ՀՕ-280-Ն, 19.04.21 ՀՕ-177-Ն ) (19.04.21 ՀՕ-177-Ն օրենքն ունի անցումային դրույթ) (հոդվածը 20.01.26 ՀՕ-12-Ն օրենքի փոփոխության մասով ուժի մեջ է մտնում նույն օրենքի ընդունման օրը ներառող հարկային տարվան հաջորդող հարկային տարվա սկզբից, բայց ոչ շուտ, քան սույն օրենքի պաշտոնական հրապարակման օրը ներառող ամսվան հաջորդող յոթերորդ ամսվա սկզբից) ( 20.01.26 ՀՕ-12-Ն օրենքն ունի անցումային դրույթ) Գ Լ ՈՒ Խ VI Պ ետական տուրքը հաշվարկելու, վճարելու, վերադարձնելու կարգը եվ պաշտոնատար անձանց պատասխանատվությունը դրանք պահպանելու համար
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
