ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 76 — Չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին 1.
Ամփոփում
Հոդված 76. Չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին 1. Անաշխատունակ ծնողների հանդեպ չափահաս աշխատունակ զավակների կողմից հոգատարության բացակայության և բացառիկ հանգամանքների (ծնողի ծանր հիվանդություն, խեղում ստանալ, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) առկայության դեպքում նրանք կարող են դատարանի վճռով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կր
Ամբողջ Տեքստ
Հոդված 76. Չափահաս աշխատունակ զավակների մասնակցությունը անաշխատունակ ծնողների նկատմամբ կատարվող լրացուցիչ ծախսերին 1. Անաշխատունակ ծնողների հանդեպ չափահաս աշխատունակ զավակների կողմից հոգատարության բացակայության և բացառիկ հանգամանքների (ծնողի ծանր հիվանդություն, խեղում ստանալ, նրանց կողմնակի խնամքի համար վճարելու անհրաժեշտություն և այլն) առկայության դեպքում նրանք կարող են դատարանի վճռով մասնակից դարձվել այդ հանգամանքներից բխող լրացուցիչ ծախսերը կրելու գործին։
2. Չափահաս աշխատունակ զավակներից յուրաքանչյուրի կողմից լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը որոշում է դատարանը` հաշվի առնելով ծնողների և զավակների գույքային ու ընտանեկան դրությունը և ուշադրության արժանի շահերը, պահպանելով սույն օրենսգրքի 75-րդ հոդվածի 3-5-րդ մասերի պահանջները։
3. Լրացուցիչ ծախսերը կրելու կարգը և այդ ծախսերի չափը կարող են որոշվել կողմերի համաձայնությամբ: Գ Լ ՈՒ Խ 13. ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԵՎ ՆԱԽԿԻՆ ԱՄՈՒՍԻՆՆԵՐԻ ԱԼԻՄԵՆՏԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
