ՀՀ ՕՐԵՆՔԸ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՖՈՆԴԵՐԻ ՄԱՍԻՆ — Հոդված 55 — Կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը 1.
Ամփոփում
Հոդված 55. Կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը 1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման մասին, եթե ներկայացվել են 54-րդ հոդվածի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ և (կամ) 5-րդ մասերով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկություննե
Ամբողջ Տեքստ
Հոդված 55. Կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը 1. Կենտրոնական բանկը որոշում է ընդունում կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու և (կամ) սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման մասին, եթե ներկայացվել են 54-րդ հոդվածի համապատասխանաբար 2-րդ և 3-րդ և (կամ) 5-րդ մասերով նախատեսված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը և տեղեկությունները, և առկա չեն կառավարչի գրանցումը և լիցենզիայի տրամադրումը (համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրումը) մերժելու` սույն օրենքով սահմանված հիմքերը: Կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագրին կից ներկայացված համապատասխան ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման միջնորդագիրը մերժելու հիմքերի առկայությունը հիմք չէ կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագիրը մերժելու համար:
2. Կենտրոնական բանկը որոշում է կայացնում կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու (ինչպես նաև գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագրի հետ ներկայացված սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագրի բավարարման) կամ գրանցումը և լիցենզիայի տրամադրումը (ինչպես նաև գրանցման և լիցենզիա տրամադրելու միջնորդագրի հետ ներկայացված սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվություն ստանալու միջնորդագրի բավարարումը) մերժելու մասին կառավարչի հիմնադիրների կողմից միջնորդագիրը ներկայացնելու պահից 30 աշխատանքային օրվա ընթացքում: Գործող կառավարչին սույն օրենքի 52-րդ հոդվածի 3-րդ և (կամ) 4-րդ կամ 4-րդ և 5-րդ մասերով նախատեսված ծառայության (ծառայությունների) մատուցման թույլտվության տրամադրման կամ թույլտվության տրամադրումը մերժելու վերաբերյալ որոշումը Կենտրոնական բանկը կայացնում է թույլտվության հայցման միջնորդագիրն ստանալու պահից 20 աշխատանքային օրվա ընթացքում:
3. Կենտրոնական բանկը պարտավոր է կառավարչի գրանցման և լիցենզիա տրամադրելու մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում գրանցման վկայականը և լիցենզիան հանձնել կառավարչին: Սույն մասով նախատեսված գրանցման վկայականի ձևը սահմանվում է Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով:
4. Կենտրոնական բանկը կառավարչի գրանցման մասին որոշումը կայացնելու պահից հինգ աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին ծանուցում է իրավաբանական անձանց գրանցումն իրականացնող պետական լիազոր մարմնին` վերջինիս կողմից կառավարչի գրանցման մասին համապատասխան գրառում կատարելու համար:
5. Կենտրոնական բանկում գրանցվելու պահից կառավարիչը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ:
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
