«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Սահմանադրական դատարանի շտեմարանում (ՍԴԱՈ-84)՝ քարտը, տեսակը, դիմողը, եզրափակիչ մասը, հատուկ կարծիքներըԱմփոփում
Ընդ.՝ 7 հունիսի 2007թ. ՍԴԱՈ - 84 | «ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ամբողջ Տեքստ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱՐԳԱՅԻՆ ՈՐՈՇՈՒՄԸ
«ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ Ռ. ԹՈՐՈՍՅԱՆԻ
ՄԻՋՆՈՐԴՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Հայաստանի Հանրապետության սահմանադրական դատարանը ՈՐՈՇԵՑ.
1. Մերժել ՀՀ սահմանադրական դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Ռ. Թորոսյանի ՀՀ Ազգային ժողովին որպես հարակից պատասխանող ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը, հաշվի առնելով, որ նույնաբովանդակ միջնորդությունը մերժվել է ՀՀ սահմանադրական դատարանի 2007թ. հունիսի 4-ի ՍԴԱՈ-77 աշխատակարգային որոշման 2-րդ կետի ,,բ,, ենթակետով։
2. Մերժել ՀՀ սահմանադրական դատարանում «Նոր ժամանակներ» կուսակցության ներկայացուցիչ Ռ. Թորոսյանի ՀՀ արդարադատության նախարարի առաջին տեղակալ Գ. Մալխասյանին, համաձայն «Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ օրենքի 52 հոդվածի 2- րդ մասի, որպես վկա ներգրավելու վերաբերյալ միջնորդությունը, քանի որ հարակից պատասխանողի բացատրությունները բավարար են տվյալ գործի լուծման նպատակով եզրահանգման համար։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ
ՆԱԽԱԳԱՀ
Գ. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
7 հունիսի 2007 թ.
ՍԴԱՈ-84
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 7 հունիսի, 2007 թ.
- Գործի #:
- ՍԴԱՈ-84
- Դատարան:
- Սահմանադրական դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
