Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 526 — Թերի մատակարարված ապրանքները լրացնելը 1.
ARLISՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 526AI Ինդեքսավորված

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ — Հոդված 526 — Թերի մատակարարված ապրանքները լրացնելը 1.

arlis.am — current code article2026Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

Հոդված 526. Թերի մատակարարված ապրանքները լրացնելը 1. Մատակարարման առանձին փուլում ապրանքների թերի մատակարարում թույլ տված մատակարարը պարտավոր է հաջորդ փուլում (փուլերում)` պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում, լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: 2. Այն դեպքում, երբ մատակարարն ապրանքները բեռնում է պայմանագրում կամ գնորդի բեռնման կարգադրագրում նշված մի քանի գնորդների, ստացողներից մեկին պայմանա

Ամբողջ Տեքստ

Հոդված 526. Թերի մատակարարված ապրանքները լրացնելը 1. Մատակարարման առանձին փուլում ապրանքների թերի մատակարարում թույլ տված մատակարարը պարտավոր է հաջորդ փուլում (փուլերում)` պայմանագրի գործողության ժամկետի սահմաններում, լրացնել ապրանքների թերի մատակարարված քանակը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

2. Այն դեպքում, երբ մատակարարն ապրանքները բեռնում է պայմանագրում կամ գնորդի բեռնման կարգադրագրում նշված մի քանի գնորդների, ստացողներից մեկին պայմանագրով կամ բեռնման կարգադրագրով նախատեսվածի գերազանցմամբ մատակարարված ապրանքները չեն ծածկում մյուս ստացողներին թերի մատակարարվածը, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով:

3. Գնորդն իրավունք ունի, ծանուցելով մատակարարին, հրաժարվել ժամկետանց մատակարարված ապրանքներն ընդունելուց, եթե այլ բան նախատեսված չէ պայմանագրով: Գնորդը պարտավոր է ընդունել մինչև մատակարարի կողմից ծանուցումն ստանալը մատակարարված ապրանքները և վճարել դրանց համար:

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
2026
Գործի #:
Դատարան:
arlis.am — current code article

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել