ՀՀ ՕՐԵՆՔԸ ՀՀ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ՆԵՐՔԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԳԻՐՔԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ — Հոդված 95 — Գնդի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, գնդի մարտական և զորահավաքային պատրաստության և մարտական առաջադրանք
Ամփոփում
Հոդված 95. Գնդի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, գնդի մարտական և զորահավաքային պատրաստության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, մարտական պատրաստության պլանավորման համար, շտաբի և գնդի կառավարումն ապահովող ստորաբաժանումների նախապատրաստման համար, գնդի ներսում պահակային և ներքին ծառայությունների կազմակերպման համար, շտաբի և անմիջականորեն նրա ենթակա ստորաբաժանումն
Ամբողջ Տեքստ
Հոդված 95. Գնդի շտաբի պետը խաղաղ և պատերազմական ժամանակ պատասխանատու է` գնդի ստորաբաժանումների կառավարման կազմակերպման համար, գնդի մարտական և զորահավաքային պատրաստության և մարտական առաջադրանքների հաջող կատարման համար, մարտական պատրաստության պլանավորման համար, շտաբի և գնդի կառավարումն ապահովող ստորաբաժանումների նախապատրաստման համար, գնդի ներսում պահակային և ներքին ծառայությունների կազմակերպման համար, շտաբի և անմիջականորեն նրա ենթակա ստորաբաժանումների անձնակազմի զինվորական կարգապահության և բարոյահոգեբանական վիճակի համար, նրանց սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով ապահովելու համար, գնդի անձնակազմի, սպառազինության, տեխնիկայի և զինամթերքի հաշվառման վիճակի, պետական գաղտնիքի պահպանության ապահովման համար: Գնդի շտաբի պետը ենթարկվում է գնդի հրամանատարին, նրա առաջին տեղակալն է և գնդի ողջ անձնակազմի ուղղակի պետը: Գնդի հրամանատարի որոշումների կենսագործման ժամանակ շտաբի պետն իրավունք ունի գնդի հրամանատարի ենթականերին հրամաններ կամ կարգադրություններ տալ նրա անունից: Բոլոր առավել կարևոր հրամանների կամ կարգադրությունների մասին շտաբի պետը զեկուցում է գնդի հրամանատարին: (95-րդ հոդվածը փոփ. 01.06.06 ՀՕ-127-Ն, լրաց. 14.04.11 ՀՕ-124-Ն, փոփ.
01.03.23 ՀՕ-78-Ն)
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 2026
- Գործի #:
- —
- Դատարան:
- arlis.am — current code article
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
