Հարությունյան — ԵԱԴԴ/0079/01/16
Ամփոփում
ՊԱՐԶԵՑ Գործի դատավարական նախապատմությունը. 1. 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217215 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Լևոն Պավլուշայի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով): Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վալերի Սամվելի Մուրադովը նե
Ամբողջ Տեքստ
ԵԱԴԴ/0079/01/16
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՎՃՌԱԲԵԿ ԴԱՏԱՐԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
ՀԱՆՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Հայաստանի Հանրապետության
վերաքննիչ քրեական դատարանի որոշում
Քրեական գործ թիվ ԵԱԴԴ/0079/01/16
Նախագահող դատավոր`
Դատավորներ`
Մ.Պապոյան
Մ.Պետրոսյան
Ռ.Բարսեղյան
ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատը (այսուհետ` Վճռաբեկ դատարան), նախագահությամբ`
Լ.ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻ
մասնակցությամբ դատավորներ՝
Հ.ԱՍԱՏՐՅԱՆԻ
Ս.ԱՎԵՏԻՍՅԱՆԻ
Ե.ԴԱՆԻԵԼՅԱՆԻ
Ա.ՊՈՂՈՍՅԱՆԻ
Ս.ՕՀԱՆՅԱՆԻ
քարտուղարությամբ`
Ն.ԹՈՒՄԱՆՅԱՆԻ
մասնակցությամբ`
2020 թվականի մայիսի 26-ին
պաշտպան՝
Ա.ԹԱՄՐԱԶՅԱՆԻ
ամբաստանյալ`
Լ.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ
ք.Երևանում
դռնբաց դատական նիստում, քննության առնելով ամբաստանյալներ Լևոն Պավլուշայի Հարությունյանի, Արթուր Էդվարդի Քոչարյանի, Վալերի Սամվելի Մուրադովի և Էդգար Ավետիսի Մելքոնյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2018 թվականի
2
դեկտեմբերի 18-ի որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանի և Լևոն Պավլուշայի Հարությունյանի պաշտպան Ա.Թամրազյանի վճռաբեկ բողոքները,
ՊԱՐԶԵՑ
Գործի դատավարական նախապատմությունը.
1. 2015 թվականի դեկտեմբերի 3-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով հարուցվել է թիվ 58217215 քրեական գործը: Նախաքննության մարմնի՝ 2015 թվականի դեկտեմբերի 17-ի որոշմամբ Լևոն Պավլուշայի Հարությունյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով):
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի ապրիլի 29-ի որոշմամբ Վալերի Սամվելի Մուրադովը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով: Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 7-ի որոշմամբ Էդգար Ավետիսի Մելքոնյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի մայիսի 26-ի որոշմամբ Արթուր Էդվարդի Քոչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ, և նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 313-րդ հոդվածի 1-ին մասով: Նախաքննության
մարմնի՝
2016
թվականի
հուլիսի
19-ի
որոշմամբ
Լևոն
Հարությունյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով) և 311-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննության մարմնի՝ 2016 թվականի օգոստոսի 4-ի որոշմամբ Արթուր Քոչարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1ին մասով՝ երկու դրվագով:
3
2016
թվականի
սեպտեմբերի
19-ին
քրեական
գործը
մեղադրական
եզրակացությամբ ուղարկվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան (այսուհետ` նաև Առաջին ատյանի դատարան)։
2. Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճռով ամբաստանյալ Լևոն Հարությունյանը ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Լ.Հարությունյանը մեղավոր է ճանաչվել մեկ դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 5-րդ կետերով և երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով: ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով Լ.Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 3 (երեք) տարի ժամկետով, երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով, նրա նկատմամբ պատիժ է նշանակվել յուրաքանչյուր դրվագով՝ ազատազրկում` 2 (երկու) տարի ժամկետով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով, պատիժները մասնակիորեն գումարելու միջոցով, ամբաստանյալ Լ.Հարությունյանի նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում` 5 (հինգ) տարի ժամկետով: Պատժի կրման սկիզբը հաշվվել է 2015 թվականի դեկտեմբերի 15-ից: Լ.Հարությունյանի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը թողնվել է անփոփոխ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Արթուր Քոչարյանը ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում արդարացվել է` հանցակազմի բացակայության պատճառաբանությամբ: Ամբաստանյալ Ա.Քոչարյանը մեղավոր է ճանաչվել երկու դրվագով` ՀՀ քրեական օրենսգրքի 34-313-րդ հոդվածի 1-ին մասով և նրա նկատմամբ յուրաքանչյուր դրվագով պատիժ է նշանակվել տուգանք` 200.000 (երկու հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով,
նշանակված
պատիժները
լրիվ
գումարելու
միջոցով,
ամբաստանյալ
Ա.Քոչարյանի նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Ամբաստանյալ Ա.Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
4
Ամբաստանյալ Վալերի Մուրադովը մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Նրա նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Ամբաստանյալ Էդգար Մելքոնյանը մեղավոր է ճանաչվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-312-րդ հոդվածի 2-րդ մասով, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել տուգանք` 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամի չափով: Է.Մելքոնյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված չհեռանալու մասին ստորագրությունը թողնվել է անփոփոխ` մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
Նույն դատավճռով դատապարտվել է նաև Ռազմիկ Նազինյանը:
3. Ամբաստանյալ Լ.Հարությունյանի, վերջինիս պաշտպան Ա.Թամրազյանի և ՀՀ գլխավոր դատախազության ՀՀ ազգային անվտանգության մարմիններում քննվող, թմրամիջոցների
ապօրինի
շրջանառության
հետ
կապված
և
կիբեռհանցագործությունների գործերով վարչության ավագ դատախազ Ա.Արամյանի վերաքննիչ բողոքների քննության արդյունքում, ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը (այսուհետ` նաև Վերաքննիչ դատարան), 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշմամբ բողոքները մերժել է` օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի՝ 2018 թվականի փետրվարի 1-ի դատավճիռը:
(Էրեբունի-Երևանի
հիմնադրման
2800-ամյակի
և
Հայաստանի
առաջին
հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Ա.Քոչարյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված վերջնական պատժից:
(Էրեբունի-Երևանի
հիմնադրման
2800-ամյակի
և
Հայաստանի
առաջին
հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Վ.Մուրադովն ազատվել է տուգանքի ձևով նշանակված պատժից: (Էրեբունի-Երևանի
հիմնադրման
2800-ամյակի
և
Հայաստանի
առաջին
հանրապետության անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական
5
գործերով համաներում հայտարարելու մասինե ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի կիրառմամբ Է.Մելքոնյանն ազատվել է տուգանքի ձևով նշանակված պատժից: Ամբաստանյալ Լ.Հարությունյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը փոխարինվել է չհեռանալու մասին ստորագրությամբ՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը:
4. Վերաքննիչ դատարանի՝ 2018 թվականի դեկտեմբերի 18-ի որոշման դեմ վճռաբեկ բողոքներ են բերել ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Դ.Մելքոնյանը և ամբաստանյալ
Լ.Հարությունյանի
պաշտպան
Ա.Թամրազյանը,
որոնք
Վճռաբեկ
դատարանի՝ 2019 թվականի մայիսի 22-ի որոշմամբ ընդունվել են վարույթ: Դատավարության մասնակիցների կողմից վճռաբեկ բողոքների պատասխաններ չեն ներկայացվել։
Վճռաբեկ
բողոքների
քննության
համար
էական
նշանակություն
ունեցող
փաստական հանգամանքները.
5. Լևոն Հարությունյանին ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (3 դրվագով) և 311-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքները կատարելու համար. ((…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ
զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և օժտված լինելով ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանման միջոցով ՍԶ ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու, ինչպես նաև ղեկավարած
ստորաբաժանման
պայմանագրային
զինծառայողներին
պաշտոնից
պաշտոն տեղափոխելու միջնորդությամբ ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարին դիմելու իրավասությամբ, 2013-2015 թվականների ընթացքում, չորս դեպքերով, ինչպես անձամբ, այնպես էլ միջնորդների միջոցով, կաշառք է պահանջել և ստացել ՀՀ քաղաքացիներ Արմինե Խաչատրյանից, Էդգար Մելքոնյանից, Վալերի Մուրադովից և թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող Արթուր Քոչարյանից` նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար: Այսպես. նպատակ
ունենալով
գտնել
գրագիր
կին-զինծառայողի
հարմար
թեկնածու
և
պայմանագրային ծառայության տեղավորել ղեկավարած թիվ 5073 զորամասում, Լևոն
6
Հարությունյանը դիմել է նույն զորամասի պահպանման և ապահովման վաշտի հրամանատարի
պաշտոնակատար
Արտյոմ
Ավետիսյանին,
ով
2013
թվականի
փետրվարի վերջին առաջարկել է աշխատանքի տեղավորման հարցով իրեն դիմած ծանոթուհու` Արմինե Խաչատրյանի թեկնածությունը: Արտյոմ Ավետիսյանի հետ կայացած զրույցի ընթացքում, Արմինե Խաչատրյանի թեկնածությունը ներկայացնելու և նրա նշանակումը թիվ 5073 զորամասում ապահովելու համար, հրամանատար Լևոն Հարությունյանը, Արտյոմ Ավետիսյանի միջոցով, Արմինե Խաչատրյանից որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար` ներկայացնելով, որ պահանջված գումարը նրա կողմից պետք է տրվի` նրան որպես պայմանագրային զինծառայող իրենց զորամասում հրամանագրելուց: Իրազեկվելով, որ Արմինե Խաչատրյանը համաձայնվել է զորամասում ծառայության տեղավորվելու հարցը լուծել կաշառքով և տրամադրել 1.500 ԱՄՆ դոլար, 2013 թվականի մարտի 5-ին Լևոն Հարությունյանն Արմինե Խաչատրյանին հրավիրել է իր մոտ հարցազրույցի, որի արդյունքում
ՀՀ
ԱԱԾ
ՍԶ
կադրերի
ստորաբաժանմանը
ներկայացրել
է
նրա
թեկնածության վերաբերյալ դրական կարծիք, և ղեկավարած զորամասում Արմինե Խաչատրյանի ընդունելության համար համապատասխան` գրագիր-գործավարի ազատ հաստիքի բացակայության պայմաններում պատճառաբանելով տվյալ թեկնածուի կարիքը, միջնորդել է ընթացք տալ նրա ծառայության ընդունելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել թիվ 5073 զորամասում: 2013 թվականի մայիսի 7-ին Լևոն Հարությունյանը հայտնել
է
Արտյոմ
Ավետիսյանին,
որ
Արմինե
Խաչատրյանը
մոտ
օրերին
հրամանագրվելու է որպես թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող և հրահանգել է նրանից ստանալ պայմանավորված կաշառքի գումարն ու փոխանցել իրեն, որից հետո` 2013 թվականի մայիսի 7-ից 13-ն ընկած ժամանակահատվածում, Արմինե Խաչատրյանի կողմից Արտյոմ Ավետիսյանի միջոցով տրված խոշոր չափերով` 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը ստացել է վերջինից, թիվ 5073 զորամասի իր աշխատասենյակում: 2013 թվականի մայիսի 13-ին, Արմինե Խաչատրյանը, որպես պայմանագրային շարքային զինծառայող, ծառայության է անցել ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5073 զորամասում, և այնտեղ գրագիր-գործավարի ազատ հաստիքի բացակայության պայմաններում նշանակվել զորամասի շնաբուծարանի ծառայողական շների հրահանգչի հաստիքին:
7
Ունենալով 2012 թվականի նոյեմբերից իրեն ամրակցված (Շևրոլե-Նիվա 21230Լե մակնիշի 514SS02 պետհամարանիշի ծառայողական ավտոմեքենայի վարորդի կարիք` հրամանատար Լևոն Հարությունյանը 2014 թվականի մարտի վերջին այդ մասին հայտնել է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Կարեն Սարգսյանին, ով առաջարկել է ուսումնասիրել թիվ 5073 զորամասի պայմանագրային
Հրամանատար
պայմանագրային
զինծառայող`
Լևոն
հրաձիգ
Հարությունյանը,
Արթուր
Քոչարյանի
հանդիսանալով
զինծառայողներին
պաշտոնից
թեկնածությունը:
ղեկավարած
պաշտոն
զորամասի
տեղափոխելու
միջնորդությամբ ՍԶ հրամանատարին դիմելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ,
Արթուր
Քոչարյանին
կանչել
է
հարցազրույցի,
ստուգել
վերը
նշված
տրանսպորտային միջոցը վարելու կարողությունը, այնուհետև` հրաձիգի պաշտոնից նրան տեղափոխելու և որպես ծառայողական ավտոմեքենայի վարորդ նշանակման ներկայացնելու համար, նրանից անձամբ, որպես կաշառք պահանջել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության, 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության (Արարատ Նաիրիե 5 հատ կոնյակներ, ապա 2014 թվականի մարտի վերջին, զորամասի տարածքում նրանից ստացել է ընդհանուր 105.000 ՀՀ դրամ արժողության 0,5 լիտրանոց 3 հատ (Արարատ Նաիրիե կոնյակներ, որոնք վերջինը դրել է Լևոն Հարությունյանի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենայի մեջ, քանի որ ճշտելով նշված ոգելից խմիչքի շուկայական արժեքն ու ելնելով ֆինանսական հնարավորություններից, պահանջված 5 հատ կոնյակների փոխարեն, կարողացել է տրամադրել այդքանը: 2014 թվականի մարտի 27-ին հրամանատար Լևոն Հարությունյանը գրավոր զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարին` միջնորդելով ղեկավարած զորամասի պահպանման և ապահովման վաշտի հրաձիգ Արթուր Քոչարյանին տեղափոխել ավտոտրանսպորտային ջոկ, ավագ վարորդի հաստիքին: ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 2014 թվականի մարտի 31-ի հրամանի համաձայն` Արթուր Քոչարյանն ազատվել է ուսումնական կենտրոնի հրաձիգի պաշտոնից և 2014 թվականի ապրիլի 1-ից նշանակվել որպես ուսումնական կենտրոնի ավագ վարորդ:
2015
թվականի
ընթացքում
թիվ
5073
զորամասի
հրամանատար
Լևոն
Հարությունյանն իր ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արթուր Քոչարյանին տեղեկացնելով, որ ցանկանում է նշված զորամասում աշխատանքի տեղավորել պայմանագրային զինծառայողների, նրա միջնորդությամբ դիմած անձանց` Էդգար
8
Մելքոնյանին և Վալերի Մուրադովին, ղեկավարած զորամասում պայմանագրային ծառայության տեղավորելու համար պահանջել և ստացել է խոշոր չափերով կաշառքի գումարներ. 2015 թվականի մայիսի սկզբին Լևոն Հարությունյանն Արթուր Քոչարյանի կողմից
իրեն
առաջարկված`
թեկնածությունը
ներկայացնելու
Աբովյան
քաղաքի
բնակիչ
և
5073
զորամասում
թիվ
Էդգար
Մելքոնյանի
պայմանագրային
զինծառայության նրա նշանակումն ապահովելու համար նրանից, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` պայմանով, որ նշված գումարն Էդգար Մելքոնյանի կողմից տրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից նրան հրամանագրելու ժամանակ: Կաշառքի պահանջի մասին Արթուր Քոչարյանը տեղեկացրել է Էդգար Մելքոնյանի համար իրեն միջնորդած պայմանագրային զինծառայող Ռազմիկ Նազինյանին, նա էլ, իր հերթին Էդգար Մելքոնյանին և վերջինը համաձայնություն է հայտնել` տալ պահանջված 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը թիվ 5073 զորամասում ծառայության տեղավորվելու համար: Նշվածի մասին Արթուր Քոչարյանի միջոցով իրազեկված Լևոն Հարությունյանը հաջորդ օրը` 2015 թվականի մայիսի 6-ին, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Էդգար Մելքոնյանին կանչել է թիվ 5073 զորամաս հարցազրույցի, որի արդյունքում ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանմանը ներկայացրել է նրա թեկնածության վերաբերյալ դրական կարծիք` միջնորդելով ընթացք տալ նրա ծառայության ընդունելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել իր ղեկավարած թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լևոն Հարությունյանը տեղեկացրել է Արթուր Քոչարյանին Էդգար Մելքոնյանի մոտ օրերին սպասվող հրամանագրման մասին, պահանջել է նրանից ստանալ և իրեն փոխանցել պայմանավորված կաշառքի գումարը, որից հետո Արթուր Քոչարյանից ստացել է Էդգար Մելքոնյանի կողմից Ռազմիկ Նազինյանի միջոցով տրված խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը: 2015 թվականի սեպտեմբերի 7ին Էդգար Մելքոնյանը, որպես պայմանագրային շարքային զինծառայող, հրամանագրվել է թիվ 5073 զորամասում և անցել ծառայության:
2015 թվականի հունիսի սկզբին Լևոն Հարությունյանն Արթուր Քոչարյանի կողմից իրեն
առաջարկված`
ներկայացնելու
և
թիվ
նրա
ազգական
Վալերի
5073
զորամասում
Մուրադովի
պայմանագրային
թեկնածությունը
ծառայության
նրա
նշանակումն ապահովելու համար նրանից, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք
9
պահանջել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` նշելով, որ այդ գումարը նույնպես պետք է տրամադրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովին հրամանագրելուց: Իրազեկելով Վալերի Մուրադովին կաշառքի պահանջի մասին և ստանալով նրա համաձայնությունը` տալ պահանջված գումարը թիվ 5073 զորամասում ծառայության տեղավորվելու համար, Արթուր Քոչարյանն այդ մասին տեղեկացրել է հրամանատար Լևոն Հարությունյանին: Վերջինը, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Վալերի Մուրադովին 2015 թվականի հունիսի 10ին կանչել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի, որի արդյունքում ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի ստորաբաժանմանը ներկայացրել է նրա թեկնածության մասին դրական կարծիք` միջնորդելով ընթացք տալ նրա ծառայության ընդունվելու վերաբերյալ դիմումին, և թեկնածուի հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել իր ղեկավարած թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի հրամանով, Վալերի Մուրադովը, որպես պայմանագրային շարքային զինծառայող, նշանակվել է հրամանատար Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում, և նույն օրը Լևոն Հարությունյանը, Արթուր Քոչարյանի հետ կայացած
զրույցի
ժամանակ,
պահանջել
է
Վալերի
Մուրադովից
վերցնել
պայմանավորված կաշառքի գումարը և փոխանցել իրեն: 2015 թվականի սեպտեմբերի 25ին, թիվ 5073 զորամաս Վալերի Մուրադովի ծառայության ներկայանալու օրը, Լևոն Հարությունյանն իր ծառայողական աշխատասենյակում, Արթուր Քոչարյանի միջոցով, ստացել է Վալերի Մուրադովի կողմից տրված խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը (…)ե1:
5.1. Արթուր Քոչարյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 1-ին մասով և 313-րդ հոդվածի 1-ին մասով (2 դրվագով) մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքների համար. ((…) [Ն]ա, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ
5073 զորամասի հրաձիգի պաշտոնում նշանակված պայմանագրային զինծառայող, ընկերոջը` ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Կարեն Սարգսյանին, հայտնել է իր մտադրությունը` տեղափոխվել որպես ՍԶ պաշտոնյաներից որևէ մեկի ծառայողական ավտոմեքենայի վարորդ, խնդրել է հետաքրքրվել այդպիսի հնարավորությամբ և 2014 թվականի մարտի վերջին նրանից տեղեկացել է, որ վերջինն իր
1
Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 75-81։
10
թեկնածությունն առաջարկել է ծառայողական ավտոմեքենայի վարորդի կարիք ունեցող ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին, ով հանդիսանալով
պաշտոնատար
անձ
զինծառայողներին
պաշտոնից
պաշտոն
և
օժտված
լինելով
տեղափոխելու
պայմանագրային
միջնորդությամբ
ՍԶ
հրամանատարին դիմելու իրավասությամբ, ղեկավարած զորամասի զինծառայող Արթուր Քոչարյանին կանչել է հարցազրույցի, ապա ստուգել է 2012 թվականի նոյեմբերից իրեն
ամրակցված
ծառայողական
(Շևրոլե-Նիվա
տրանսպորտային
21230Լե
միջոցը
մակնիշի
վարելու
514SS02
պետհամարանիշի
կարողությունը,
և
հրաձիգի
պաշտոնից տեղափոխելու ու ծառայողական ավտոմեքենայի վարորդի պաշտոնում նշանակման ներկայացնելու համար, Արթուր Քոչարյանից անձամբ, որպես կաշառք, պահանջել է Երևանի կոնյակի գործարանի արտադրության 160.000 ՀՀ դրամ ընդհանուր արժողության (Արարատ Նաիրիե 5 հատ կոնյակներ: Արթուր Քոչարյանը, ճշտելով նշված ոգելից
խմիչքի
շուկայական
արժեքն
ու
ելնելով
իր
ֆինանսական
հնարավորություններից, պահանջված 5 հատ կոնյակների փոխարեն 2014 թվականի մարտի վերջին Երևանի (Ռոսիաե բացօթյա տոնավաճառից գնել է ընդհանուր` 105.000 ՀՀ դրամ արժողության 0,5 լիտրանոց 3 հատ (Արարատ Նաիրիե կոնյակներ, որոնք իրենց զորամասի տարածքում տրամադրել է Լևոն Հարությունյանին` դնելով դրանք վերջինի կողմից շահագործվող ծառայողական ավտոմեքենայի մեջ: 2014 թվականի մարտի 27-ին հրամանատար Լևոն Հարությունյանը գրավոր զեկուցագիր է ներկայացրել ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարին` միջնորդելով ղեկավարած զորամասի պահպանման և ապահովման վաշտի հրաձիգ Արթուր Քոչարյանին տեղափոխել ավտոտրանսպորտային ջոկ, ավագ վարորդի հաստիքին: ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 2014 թվականի մարտի 31-ի հրամանի համաձայն` Արթուր Քոչարյանն ազատվել է ուսումնական կենտրոնի հրաձիգի պաշտոնից, և 2014 թվականի ապրիլի 1-ից նշանակվել որպես ուսումնական կենտրոնի ավագ վարորդ: 2015 թվականի ընթացքում Արթուր Քոչարյանը, շարունակելով իր ծառայությունը որպես թիվ 5073 զորամասի հրամանատար` պաշտոնատար անձ հանդիսացող
Լևոն
Հարությունյանի
ծառայողական
ավտոմեքենայի
վարորդ,
և
տեղեկանալով, որ վերջինը ցանկանում է նշված զորամասում աշխատանքի տեղավորել պայմանագրային զինծառայողների, երկու դեպքերով, 2015 թվականի մայիս և հունիս ամիսներին, կատարել է կաշառքի միջնորդություն` նպաստելով կաշառք տվող անձանց` Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի, և կաշառք ստացողի` հրամանատար Լևոն
11
Հարությունյանի միջև կաշառքի շուրջ համաձայնության գալուն և այդ համաձայնությունն իրականացնելուն: 2015 թվականի մայիսի սկզբին Արթուր Քոչարյանն իր ընկերոջ` իրենց զորամասի զինծառայող Ռազմիկ Նազինյանի խնդրանքով` օգնել նշանածի եղբայր Էդգար Մելքոնյանին նույն զորամասում պայմանագրային ծառայության տեղավորելու հարցում, միջնորդել է զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին և վերջինին առաջարկել Էդգար Մելքոնյանի թեկնածությունը: Լևոն Հարությունյանի հետ իրենց աշխատանքի վայրում կայացած այդ զրույցի ընթացքում, վերջինը, հանդիսանալով պայմանագրային
զինծառայողների
թեկնածուներ
ներկայացնելու
և
ղեկավարած
զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար
անձ,
թիվ
5073
զորամասում
Էդգար
Մելքոնյանի
նշանակումն
ապահովելու համար, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք պահանջել է խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` պայմանով, որ նշված գումարը տրամադրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Էդգար Մելքոնյանին հրամանագրելու ժամանակ: Լևոն Հարությունյանի կողմից 800 ԱՄՆ դոլար պահանջելու մասին Արթուր Քոչարյանը տեղեկացրել է Ռազմիկ Նազինյանին, նա էլ, իր հերթին` Էդգար Մելքոնյանին, որից հետո վերջինի համաձայնության մասին` տրամադրել պահանջված 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, տեղեկացրել է Արթուր Քոչարյանին` հրամանատար
Լևոն
Հարությունյանին
իրազեկելու
համար:
Կաշառք
տալու
պատրաստակամության մասին իրազեկվելով, Լևոն Հարությունյանը հաջորդ օրը` 2015 թվականի մայիսի 6-ին, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Էդգար Մելքոնյանին կանչել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի, որի արդյունքում Էդգար Մելքոնյանի թեկնածության մասին դրական կարծիք տալով, նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք` միջնորդելով ընթացք տալ նրա ծառայության ընդունելու վերաբերյալ
դիմումին,
և
թեկնածուի
հատուկ
ստուգման
արդյունքում,
որպես
պայմանագրային զինծառայող, նշանակել իր ղեկավարած թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լևոն Հարությունյանը տեղեկացրել է Արթուր Քոչարյանին` Էդգար Մելքոնյանի մոտ օրերին սպասվող հրամանագրման մասին, պահանջելով նրանից ստանալ և իրեն փոխանցել պայմանավորված կաշառքի գումարը: Արթուր Քոչարյանն այդ մասին նշված օրը հաղորդել է Ռազմիկ Նազինյանին և, ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, նույն օրն Աբովյան քաղաքում` դրսում, հանդիպել է Էդգար Մելքոնյանի և Ռազմիկ Նազինյանի հետ, որի ընթացքում վերջինը, Էդգար
12
Մելքոնյանից վերցնելով 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը, այն տվել է Արթուր Քոչարյանին: Արթուր Քոչարյանը նշված գումարը հասցրել է Երևան, որից հետո այն ամբողջությամբ հանձնել է թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին Էդգար Մելքոնյանը հրամանագրվել է որպես պայմանագրային, շարքային զինծառայող Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում և անցել ծառայության: 2015 թվականի հունիսի սկզբին Արթուր Քոչարյանն իր հեռավոր ազգական Վալերի Մուրադովի խնդրանքով` օգնել ՀՀ ԱԱԾ ՍԶ թիվ 5073 զորամասում պայմանագրային ծառայության տեղավորվելու հարցում, դիմել է իր զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին: Պայմանագրային զինծառայողների
թեկնածուներ
ներկայացնելու
և
նշված
զորամասում
նրանց
նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Հարությունյանը, ղեկավարած զորամասում Վալերի Մուրադովի նշանակումն ապահովելու համար, աշխատանքի վայրում Արթուր Քոչարյանի հետ կայացած հիշյալ զրույցի ժամանակ, նրա միջոցով Վալերի Մուրադովից, որպես կաշառք, պահանջել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` նշելով, որ այդ գումարը նույնպես պետք է տրամադրվի հետագայում, ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովին ծառայության հրամանագրելուց: Իրազեկելով Վալերի Մուրադովին կաշառքի պահանջի մասին` Արթուր Քոչարյանը ստացել է նրա համաձայնությունը` տալ պահանջված գումարը աշխատանքի տեղավորվելու համար, և այդ մասին տեղեկացրել է հրամանատար Լևոն Հարությունյանին: Վերջինը, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Վալերի Մուրադովին 2015 թվականի հունիսի 10-ին կանչել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի: Այնուհետև` Վալերի Մուրադովի թեկնածության մասին դրական կարծիք տալով, Լևոն Հարությունյանը նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք և միջնորդել նրա դիմումին ընթացք տալու և ծառայության ընդունման համար դիմորդների հատուկ ստուգման արդյունքում թիվ 5073 զորամասում նրա նշանակման վերաբերյալ: 2015 թվականի սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովը հրամանագրվել է որպես պայմանագրային, շարքային զինծառայող հրամանատար Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում և նույն օրը Լևոն Հարությունյանը, Արթուր Քոչարյանի հետ կայացած զրույցի ժամանակ, պահանջել է, որ Վալերի Մուրադովը ծառայության ներկայանալու օրը նախապես պայմանավորված կաշառքի գումարը բերի զորամաս` իրեն փոխանցելու
13
համար: Արթուր Քոչարյանի հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` 2015 թվականի սեպտեմբերի 25-ին Վալերի Մուրադովը, ներկայանալով ծառայության թիվ 5073 զորամաս, Արթուր Քոչարյանին է տվել խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքը, որն Արթուր Քոչարյանը, հրամանատար Լևոն Հարությունյանի աշխատասենյակում, փոխանցել է նրան (…)ե2: 5.2. Վալերի Մուրադովին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. ((…) 2015 թվականի հունիսի
սկզբին դիմել է իր հեռավոր ազգական` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Երևանում տեղակայված թիվ 5073 զորամասի հրամանատարի ծառայողական ավտոմեքենայի վարորդ Արթուր Քոչարյանին, նրա միջնորդությամբ նույն զորամասում ծառայության ընդունվելու
համար:
Վերջինն
այդ
նպատակով
դիմել
է
պայմանագրային
զինծառայության անցնելու համար թեկնածուներ ներկայացնելու և նշված զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ` թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) Լևոն Հարությունյանին, ով ղեկավարած զորամասում Վալերի Մուրադովի նշանակումն ապահովելու համար, Արթուր Քոչարյանի միջոցով, որպես կաշառք նրանից պահանջել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառք` նշելով, որ այդ գումարը պետք է տրամադրվի ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Վալերի Մուրադովին հրամանագրելուց հետո: Վերջինը համաձայնվել է և, Արթուր Քոչարյանի միջոցով, Լևոն Հարությունյանին
հայտնել
է
800
ԱՄՆ
դոլար
կաշառք
տրամադրելու
պատրաստակամության մասին, որից հետո 2015 թվականի հունիսի 10-ին Լևոն Հարությունյանը նրան կանչել է հարցազրույցի և Վալերի Մուրադովի թեկնածության մասին դրական կարծիք տալով, նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք և միջնորդել նրա դիմումին ընթացք տալու և ծառայության ընդունման համար դիմորդների հատուկ ստուգման արդյունքում թիվ 5073 զորամասում նրա նշանակման վերաբերյալ: ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի 2015 թվականի սեպտեմբերի 23-ի հրամանով Վալերի Մուրադովը նշանակվել է հրամանատար Լևոն Հարությունյանի ղեկավարած զորամասում` որպես պայմանագրային, շարքային զինծառայող: Նախապես ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ծառայության ներկայանալու առաջին օրը` 2015
2
Տե՛ս քրեական գործ, հատոր 4-րդ, թերթեր 124-128։
14
թվականի սեպտեմբերի 25-ին, թիվ 5073 զորամասի տարածքում, Վալերի Մուրադովն Արթուր Քոչարյանին տվել է խոշոր չափերով` 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար
կաշառքի
գումարը,
որը
վերջինը
փոխանցել
է
հրամանատար
Լևոն
Հարությունյանին (…)ե3:
5.3. Էդգար Մելքոնյանին ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել հետևյալ արարքի համար. ((…) 2015 թվականի մայիսի
սկզբին դիմել է իր քրոջ նշանածին` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի Երևանում տեղակայված թիվ 5073 զորամասի պայմանագրային զինծառայող Ռազմիկ Նազինյանին, նույն զորամասում աշխատանքի տեղավորվելու հարցում իրեն օգնելու խնդրանքով, ով, իր հերթին, այդ հարցով դիմել է նշված զորամասի հրամանատարի վարորդ Արթուր Քոչարյանի
միջնորդությանը:
Պայմանագրային
զինծառայողների
թեկնածուներ
ներկայացնելու և նշված զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ օժտված պաշտոնատար անձ հանդիսացող Լևոն Հարությունյանը, ղեկավարած զորամասում Էդգար Մելքոնյանի նշանակումն ապահովելու համար, Արթուր Քոչարյանի հետ զրույցի ընթացքում, նրա միջոցով, Էդգար Մելքոնյանից, որպես կաշառք, պահանջել է խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար` պայմանով, որ նշված գումարը տրամադրվի նրան` ՀՀ ԱԱԾ ՍԶ հրամանատարի կողմից Էդգար Մելքոնյանին հրամանագրելուց: Վերջինը համաձայնություն է տվել` հարցը լուծելու համար տրամադրել 800 ԱՄՆ դոլար կաշառք, և այդ մասին, միջնորդավորված, իրազեկել է Լևոն Հարությունյանին: Հաջորդ օրը` 2015 թվականի մայիսի 6-ին, հրամանատար Լևոն Հարությունյանի նախաձեռնությամբ, դարձյալ Արթուր Քոչարյանի միջոցով, Էդգար Մելքոնյանը կանչվել է թիվ 5073 զորամաս` հարցազրույցի, որից հետո Լևոն Հարությունյանը, Էդգար Մելքոնյանի թեկնածության մասին դրական կարծիք տալով, նրան ներկայացրել է ՀՀ ԱԱԾ ՍԶ կադրերի բաժանմունք` միջնորդելով ընթացք տալ Էդգար Մելքոնյանի դիմումին և ծառայության ընդունման համար իրականացվող հատուկ ստուգման արդյունքում, որպես պայմանագրային զինծառայող, նշանակել թիվ 5073 զորամասում: 2015 թվականի սեպտեմբերի 5-ին Լևոն Հարությունյանն Արթուր Քոչարյանին հայտնել է Էդգար Մելքոնյանի մոտ օրերին սպասվող հրամանագրման մասին և պահանջել է նրանից ստանալ և իրեն հանձնել պայմանավորված կաշառքի
3
Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 70-72։
15
գումարը: Նույն օրն Արթուր Քոչարյանը, Ռազմիկ Նազինյանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մեկնել է Աբովյան քաղաք, դրսում հանդիպել նրան և Էդգար Մելքոնյանին, ով տեղում խոշոր չափերով` 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար կաշառքի գումարը տվել է Ռազմիկ Նազինյանին, վերջինն էլ այն հանձնել է Արթուր Քոչարյանին, ով այն բերել է Երևան և տվել թիվ 5073 զորամասի հրամանատար Լևոն Հարությունյանին: 2015 թվականի սեպտեմբերի 7-ին, որպես պայմանագրային, շարքային զինծառայող, Էդգար Մելքոնյանը հրամանագրվել է Լևոն Հարությունյանի ղեկավարած թիվ 5073 զորամասում և անցել ծառայության (…)ե4: 6.
Առաջին
ատյանի
դատարանի
դատավճռի
համաձայն`
((…)
Լևոն
Հարությունյանին երեք դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 3րդ կետով առաջադրված մեղադրանքում նշված փաստական հանգամանքներից հետևում է, որ նախաքննության մարմինը հիմնավորված է համարել այն, որ Լևոն Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և օժտված լինելով ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած զորամասում նրանց նշանակման վերաբերյալ միջնորդելու իրավասությամբ, 2013-2015 թվականների ընթացքում, միջնորդների միջոցով կաշառք է պահանջել և ստացել ՀՀ քաղաքացիներ Արմինե Խաչատրյանից, Էդգար Մելքոնյանից, Վալերի Մուրադովից՝ նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար։ Մինչդեռ, դատական քննության ժամանակ պատշաճ իրավական ընթացակարգի շրջանակներում հետազոտված ապացույցների, այդ թվում՝ Արմինե Խաչատրյանի, Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի ցուցմունքների վերլուծությունից հետևում է, որ նրանք միջնորդների միջոցով Լևոն Հարությունյանին վերոհիշյալ գումարները տվել են ոչ թե վերջինիս կողմից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը իրենց թեկնածությունը ներկայացնելու և իրենց նշանակման վերաբերյալ միջնորդելու համար, այլ՝ իրենց պայմանագրային ծառայության ընդունելու համար: Ավելին՝ պայմանագրային զինծառայողներ նշանակելու
4
Տե՛ս քրեական գործ, հատոր 3-րդ, թերթեր 106-108։
16
վերաբերյալ
միջնորդելու
իրավասություն
ամբաստանյալ
Լևոն
Հարությունյանին
վերապահված լինելու հանգամանքը հաստատող որևէ ապացույց սույն քրեական գործով ձեռք
չի
բերվել:
Վերոգրյալից պարզ է դառնում, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանը, որպես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ),
Արմինե
Խաչատրյանին,
Էդգար
Մելքոնյանին
և
Վալերի
Մուրադովին
պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել, այդպիսի լիազորությամբ օժտված է եղել բացառապես ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարը:
(…)
[Ն]ախաքննության մարմինն ամբաստանյալ Լևոն Հարությունյանին մեղսագրել է կաշառք տվողի օգտին իր լիազորությունների մեջ մտնող գործողություն կատարելու համար կաշառք ստանալու կատարում այն դեպքում, երբ վերջինս պայմանագրային ծառայության ընդունելու կամ նշանակելու լիազորությամբ օժտված չի եղել, իսկ Արմինե Խաչատրյանը, Վալերի Մուրադովը և Էդգար Մելքոնյանը վերոհիշյալ գումարները միջնորդի միջոցով ամբաստանյալ Լևոն Հարությունյանին տվել են ոչ թե ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ղեկավարությանն իրենց թեկնածությունը ներկայացնելու կամ իրենց նշանակման վերաբերյալ միջնորդելու, այլ՝ ամբաստանյալ Լևոն Հարությունյանի լիազորությունների մեջ չմտնող գործողության, այն է՝ իրենց պայմանագրային ծառայության ընդունելու համար:
Հատկանշական
է,
որ
նախաքննության
մարմինն
ամբաստանյալ
Լևոն
Հարությունյանին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքներում մի դեպքում նշել է, որ Լևոն Հարությունյանը օժտված է եղել ղեկավարած զորամասն անհրաժեշտ կադրերով ապահովելու նպատակով պայմանագրային զինծառայության ընդունելության համար ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի կադրերի ստորաբաժանման միջոցով սահմանապահ զորքերի ղեկավարությանը թեկնածուներ ներկայացնելու և ղեկավարած
զորամասում
իրավասությամբ,
իսկ
նրանց
Արմինե
նշանակման
Խաչատրյանից,
վերաբերյալ
Էդգար
միջնորդելու
Մելքոնյանից,
Վալերի
Մուրադովից կաշառքը պահանջել և ստացել է՝ նրանց օգտին իր լիազորությունների շրջանակում գործողություններ կատարելու համար, մյուս դեպքում՝ նույն մեղադրանքի փաստական հանգամանքներում նշել է, որ նա իր ծառայողական ավտոմեքենայի վարորդ
17
Արթուր Քոչարյանին տեղեկացնելով, որ ցանկանում է նշված զորամասում աշխատանքի տեղավորել պայմանագրային զինծառայողների, նրա միջնորդությամբ դիմած անձանց՝ Էդգար Մելքոնյանին և Վալերի Մուրադովին ղեկավարած զորամասում պայմանագրային ծառայության տեղավորելու համար է պահանջել և ստացել կաշառքի գումարներ: Ավելին՝ մյուս
ամբաստանյալներին
հանգամանքներում
առաջադրված
նախաքննության
մեղադրանքում
մարմինը
նշված
հաստատված
է
փաստական
համարել,
որ
ամբաստանյալ Լևոն Հարությունյանը հիշյալ գումարները վերցրել է զինծառայողների նշանակումն ապահովելու համար:
Այսպիսով,
դատարանը
փաստում
է,
որ
սույն
գործով
առկա
է
անհամապատասխանություն ինչպես դատարանում հետազոտված ապացույցների և մեղադրանքի միջև, այնպես էլ՝ ամբաստանյալ Լևոն Հարությունյանին և մյուս ամբաստանյալներին առաջադրված մեղադրանքի փաստական հանգամանքների միջև, ինչից հետևում է, որ նախաքննության մարմինը չի պահպանել մեղադրանքների ձևակերպման կարևորագույն տարրերից մեկը և գործով հաստատված, ինչպես նաև ամբաստանյալ Լևոն Հարությունյանի գործողությունները կազմող փաստերը չի համադրել
այդ
փաստերին
համապատասխանող
կոնկրետ
հանցակազմի
հատկանիշներին: Ավելին՝ դատարանը փաստում է, որ նախաքննության մարմնի վերոգրյալ դատողությունները ոչ միայն իրարամերժ են և հակասող, զուրկ ներքին միասնությունից և տրամաբանական կապից, այլև ամբաստանյալներին միմյանց հակասող փաստական հանգամանքներով մեղադրանք առաջադրելով՝ նախաքննության մարմինը, ըստ էության, ստեղծել է իրավական անորոշության վիճակ: Վերոգրյալ
դատողությունների
համատեքստում,
պատշաճ
իրավական
ընթացակարգի շրջանակներում ստուգելով և գնահատելով սույն քրեական գործով ձեռք բերված ապացույցները՝ դատարանը գալիս է այն եզրահանգման, որ ամբաստանյալ Լևոն Հարությունյանը, հանդիսանալով ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի թիվ 5073 զորամասի հրամանատար (ուսումնական կենտրոնի պետ) և պաշտոնատար անձ, ուրիշի զգալի և խոշոր չափերի գույքի հափշտակություն կատարելու ուղղակի դիտավորությամբ, օգտագործելով իր պաշտոնեական դիրքը, դիմել է խաբեության և Արմինե Խաչատրյանի, Էդգար Մելքոնյանի և Վալերի Մուրադովի օգտին իր լիազորությունների շրջանակներում իբրև թե գործողություններ կատարելու, այն է` ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերում նրանց զինվորական
ծառայության
ընդունելու
համար,
այսինքն`
կաշառք
ստանալու
18
պատրվակով, միջնորդի՝ Արտյոմ Ավետիսյանի միջոցով Արմինե Խաչատրյանից պահանջել և ստացել է խոշոր չափի՝ 614.000 ՀՀ դրամին համարժեք 1.500 ԱՄՆ դոլար գումար, Արթուր Քոչարյանի միջոցով՝ Էդգար Մելքոնյանից պահանջել և ստացել է զգալի չափի՝ 384.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար, իսկ Վալերի Մուրադովից՝ 382.000 ՀՀ դրամին համարժեք 800 ԱՄՆ դոլար գումար: Այլ խոսքով՝ ամբաստանյալ Լևոն Հարությունյանի արարքները համապատասխանում են երկու դրվագով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով և մեկ դրվագով՝ 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 5-րդ կետերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներին և նշված որակումներն ամբողջու
PDF Փաստաթուղթ
Բացել PDF-ը նոր ներդիրում* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։
Տեղեկանք
- Ամսաթիվ:
- 26 մայիսի, 2020 թ.
- Գործի #:
- ԵԱԴԴ/0079/01/16
- Դատարան:
- Վճռաբեկ դատարան
Նմանատիպ գործեր
Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ
