Անցնել բովանդակությանը
ariognem Logo
ariognem.am
Որոնում/ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
ARLISԻրավական ակտAI Ինդեքսավորված

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀՀ Ազգային ժողովՀՕ-466-Ն16 դեկտեմբերի, 2022 թ.Բնօրինակ աղբյուր
Բնագիր

Ամփոփում

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամբողջ Տեքստ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ Օ Ր Ե Ն Ք Ը Ընդունված է 2022 թվականի դեկտեմբերի 16 - ին « ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ » ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հոդված 1. « Զենքի մասին» 1998 թվականի հուլիսի 3-ի ՀՕ-246 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածում «արտակարգ իրավիճակների նախարարության, Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի նախարարության» բառերով։ Հոդված 2. Օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասում «առևտրի լիցենզիան՝» բառերից հետո «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով։ Հոդված 3. Օրենքի 12-րդ հոդվածի 8-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը» բառերով: Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածի 2-րդ մասում՝ 1) «դ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ. «դ) ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի սահմանած կարգով ամենամսյա տեղեկություններ ներկայացնել Ոստիկանություն` վաճառված քաղաքացիական, ծառայողական զենքերի, դրանց փամփուշտների և դրանք ձեռք բերող անձանց մասին.».

2) «է» կետի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով: Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ մասում «Հայաստանի Հանրապետության ոստիկանության» բառերը փոխարինել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի» բառերով: Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասում՝ 1) «գ» կետի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը» բառերը փոխարինել «պաշտպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը» բառերով.

2) «դ» կետը «Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետը» բառերից առաջ լրացնել «ներքին գործերի բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի ղեկավարը և» բառերով։ Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում ներքին գործերի նախարարության կանոնադրությունն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող չորրորդ ամսվա մեկից։ Հանրապետության նախագահ Վ. Խ ԱՉԱՏՈՒՐՅԱՆ 2022 թ. դեկտեմբերի 20 Երևան ՀՕ-466-Ն Պաշտոնական հրապարակման օրը՝ 20 դեկտեմբերի 2022 թվական: Տեղեկատվություն Ակտի վավերապայմաններ ՓՈՓՈԽՈՂՆԵՐ ԵՎ ԻՆԿՈՐՊՈՐԱՑԻԱՆԵՐ Կապեր ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԶԵՆՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Համար ՀՕ-466-Ն Տիպ Օրենք Փաստաթղթի տեսակ Հիմնական ակտ (01.07.2023-մինչ օրս) Կարգավիճակ Գործում է Սկզբնաղբյուր Միասնական կայք 2022.12.12-2022.12.25 Պաշտոնական հրապարակման օրը 20.12.2022 Ընդունող մարմին ՀՀ Ազգային ժողով Ընդունման ամսաթիվ 16.12.2022 Ընդունման վայր Երևան Ստորագրող մարմին ՀՀ Նախագահ Ստորագրման ամսաթիվ 20.12.2022 Ուժի մեջ մտնելու ամսաթիվ 01.07.2023 Հիմնական ակտ 16.12.2022, ՀՕ-466-Ն Փոփոխման պատմություն Փոփոխվող ակտ Փոփոխող ակտ Ինկորպորացիա Փոփոխություններ է կատարել հետևյալ ակտերում Յուրաքանչյուր փոփոխվողին համապատասխանող ինկորպորացիան 03.07.1998, ՀՕ-246 --------- Իրավական ակտերի համեմատում Զուգահեռ դիտում Ընդհանուր կապեր Դատական նախադեպեր Պաշտոնական պարզաբանումներ Հակասահմանադրական կապեր 14.03.2023, N 270-Լ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՆԵՐՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներբեռնել իրավական ակտը Ներբեռնել ամբողջ ակտը Ներբեռնել առանց փոփոխությունների պատմության Տպել ակտը Տպել ամբողջ ակտը Տպել առանց փոփոխությունների պատմության Share Act Share the act on Facebook social media Share the act on X social media

* Դատարանի PDF-ը կարող է պարունակել անձնական տվյալների պաշտոնական ծածկագրություն (սև շերտեր)։ Ամբողջական տեքստը հասանելի է վերևում «Ամբողջ Տեքստ» բաժնում։

Տեղեկանք

Ամսաթիվ:
16 դեկտեմբերի, 2022 թ.
Գործի #:
ՀՕ-466-Ն
Դատարան:
ՀՀ Ազգային ժողով

Նմանատիպ գործեր

Գտեք նմանատիպ դատական ակտեր AI վերլուծությամբ

Վերլուծել